User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Դատարանը բնապահպանության նախկին նախարարի դեմ 37.5մլն դոլարի վճիռ է կայացրել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դատարանը բնապահպանության նախկին նախարարի դեմ 37.5մլն դոլարի վճիռ է կայացրել


    Լուսանկարը՝ 168.am-ի:

    Արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից կբռնագանձեն 37,5 միլիոն դոլլար


    15:50 Սեպտեմբեր 18, 2012

    ԷկոԼուր

    Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը որոշում է կայացրել ի օգուտ «Global Gold Mining» ընկերության` ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 37,5 միլիոն դոլլար: Ինչպես գրում է «Հետք»-ը (http://hetq.am/arm/articles/18561/ny...zyani-dem.html). «2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը»:

    Վարդան Այվազյանն արձագանքել է հրապարակմանը: Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ «Global Gold Mining» ընկերությունը լիցենզիայից զրկվել է նախատեսված ժամկետում աշխատանքների չկատարման համար: Վարդան Այվազյանը մեկնաբանեց իր փոխհարաբերությունները «Global Gold Mining»-ի հետ եւ հիշեցրեց, որ 2006-2007թթ. իր դեմ կամպանիա է կազմակերպվել: Նաեւ նախկին նախարարը զարմանք հայտնեց, թե ինչու գործը չի քննվել Հայաստանի դատական ատյաններում:

    Իր կողմից «ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ ընկերության հետ նախկին նախարարի փոխահարաբերությունների տարբեր ասպեկտները բազմիցս քննվել են Հայաստանի դատական ատյաններում` սկսած 2006թ-ից: Գուցե մեր դատական գործընթացների յուրահատկությունը չի բավարարել ընկերությանը: Այն դիմել է տարբեր ատյանների, այդ թվում նաեւ դիվանագիտական մարմինների: Այսպես, Wikileaks-ի կայքում հրապարակված ամերիկացի դիվանագետ Էնթոնի Գոդֆրիի ուղերձում մասնավորապես ասված է, որ դիվանագետն աջակցում է «Global Gold Mining»-ի որոշմանը` դիմել Միջազգային արբիտրաժային դատարան: Միջազգային մակարդակով ընկերությունը դիմել է Միջազգային առեւտրային պալատ, իսկ 2008թ. Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարան: Ինպես նշված է «Հետք»-ի հոդվածում. «2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն»:

    Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի անդամ է խորհրդարանի պատգամավոր Վարդան Այվազյանը, այս միջադեպին դեռ քաղաքական գնահատական չի տվել:

    http://www.ecolur.org/hy/news/electi...ayvaztan/4159/


    Տեսանյութը ազատություն ռադիոկայանի

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.09.2012), Peace (21.09.2012), Տրիբուն (21.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ նախկին Xnet կայքի սքրիփթը
    Հեղինակ՝ iiiDima, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.08.2015, 20:56
  2. Մարզերի ծննդատներն ու նախարարի նոր երազը
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 07.05.2014, 18:03
  3. Նախկին նախագահներին ալան -թալանը քիչ է գալիս…
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 06.09.2008, 13:56
  4. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19
  5. Ֆուտուրիստական պատմվածք բնության փոքր նախարարի մասին
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2008, 01:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •