User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: «Մուսուլմանների անմեղությունը». սրբապղծությո՞ւն, թե՞ խոսքի ազատություն

  1. #16
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե բնականաբար կրոնական հողի վրա չի, Նետ ջան: Բնականաբար հանուն իշխանության, նավթի, հաստության, ազդեցության շրջանակների ա, բայց արդյունքում քրիստոնեական աշխարհը ճնշում ա մուսուլմանականին: Ու ամեն ինչ Բուշով չի սկսել ու Իրաքով չի սկսել:
    Տենց բան չկա Շին. ջան:Հաստատ չկա: Ըստ էության քրիստոնեական երկրներ չկան, կան երկրներ ուր քրիստոնեա մարդկանց չեն նեղացնում, բայց քրիստոնեական քաղաքականություն վարող պետություն չկա, չի էլ կարող լինել:Եթե անգամ լինի ապա ոչ մի վնաս՝ քրիստոնեությունը բռնություն ու սպանություն չի թելադրում:
    Իսկ իսլամական երկրներ, իսլամական քաղաքականությամբ իհարկե կան:
    Ախր ի՞նչ հիմքով ես սա ասում: Գիտե՞ս թե եվրոպայում ինչ են անում մուսուլմանները:Գիտե՞ս էսօր ասենք ֆրանսիացին իր երկրում ոնց է վախենում արաբից, Գերմանիայում ավելի շատ գեյ թուրք կա՝ քան գերմանացի...Ի միջայլոց երբեմնի քրիստոնյա համարվող երկրներում էլ, արմատներով քրիստոնյա մարդիկ, վաղուց մոռացել են դրա մասին, իսկ իսլամիստները հո չե՞ն մոռացել:
    Նպատակս բնավ էս ֆիլմը արդարացնելը չէ: ես դատապարտում եմ ֆիլմը, բայց մուսուլմաններին էդքան անմեղ գառի կամ զոհի տեղ պետք չի դնել:
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես դա եմ ասում ու կարծում եմ բավականին պարզ էի շարադրել ասածս, որ սենց բառից կախվելու պատճառներ չլինեին:
    Կախվելը ո՞րն ա Շինարար ջան:Թե սրտովդ չի, չքննարկենք թեմադ, ոնց ասես տենց լինի: Թէ չէ կախվելու սովորություն չունեմ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.09.2012)

  3. #17
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց բան չկա Շին. ջան:Հաստատ չկա: Ըստ էության քրիստոնեական երկրներ չկան, կան երկրներ ուր քրիստոնեա մարդկանց չեն նեղացնում, բայց քրիստոնեական քաղաքականություն վարող պետություն չկա, չի էլ կարող լինել:Եթե անգամ լինի ապա ոչ մի վնաս՝ քրիստոնեությունը բռնություն ու սպանություն չի թելադրում:
    Իսկ իսլամական երկրներ, իսլամական քաղաքականությամբ իհարկե կան:
    Ախր ի՞նչ հիմքով ես սա ասում:
    Նետ ջան, հիմա դու համոզվա՞ծ ես, որ մուսուլմանները քո ասածի պես են ընկալում: Ես չէ, ես ավելի շատ մտածում եմ, որ իրանք իմ ասածի պես են ընկալում: Ու իրականում իրանց ռեակցիան հասկանալու համար պետք ա հասկանանք, թե էսօրվա աշխարհը իրանք ոնց են ընկալում: Դու, ես կողիքց նայող մարդիկ ենք, իսկ էդ մուսուլմանական երկրներում ապրողները իրանց երկրից էս ամեն ինչը ո՞նց են տեսնում: Ֆրանսիայում արաբների մասին կարանք խոսանք, բայց դա լրիվ ուրիշ թեմա ա, թե ոնց, խի եղավ, որ արաբները թողեցին Ալժիրը, թունիսը, Մարոկկոն ու գնացին Ֆրանսիա: Ինչ վերաբերվում ա քննարկել-չքննարկելուն հազիիվ թեմայով հետաքրքրված զրուցակից կա, փորձում եմ ավելի թեժացնել բանավեճը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նետ (21.09.2012), Տրիբուն (22.09.2012)

  5. #18
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էդքան էլ ինքն իրանով մի դեբիլ չնկարեց, բայց իրոք, կարանք ենթադրենք, որ ասենք մի դեբիլ ա նկարել:
    Շին ջան, հենց դեբիլն իրանով ա նկարել… իշխանությունները որևէ առնչություն չունեն ու իրավունք էլ չունեն խառնվելու մասնավոր գործերին… էդ մարդն ինքնին կրիմինալ անցյալ և նույնիսկ ներկա ունի… այո ռուսաստանում, հայաստանում, ադրբեջանում ու արաբական երկրներում դրանք արվում են իշխանության կողմից հստակ ուղղորդված կամ գրաքննության են ենթարկվում, բայց արևմուտքում այդպես չի… ենթադրել պետք չի հենց այդպես էլ կա…

    Ստեղ մի ուրիշ խնդիր կա: Ինչո՞ւ են մուսուլմաններն էսօր էնքան խոցելի, էդքան սրտամոտ ընդունում ամեն ինչ: «Հիստերիա» ենք ասում: Ֆիլմը պատճա՞ռ էր, թե առի՞թ: Էկեք չմոռանանք, որ էսօր քրիստոնեական աշխարհը, ըստ էության, փաստացի, ջիհադ ա հայտարարարել մուսուլմանական աշխարհին ու օրը մի պետություն ա պայթացնում: Ու նման առիթները, երբ որ փաստորեն արդեն բացահայտ կերպով իրանց ամենանվիրական զգացմունքներն են վիրավորում, բացահայտ կերպով հենց իսլամի հանդեպ ծաղրական վերաբերմունքն են ցույց տալիս, արդեն հերիք են, որ էլ տեղ չմնա դիմանալու, չէ՞:
    չէ Շին ջան, չէ… իհարկե ֆիլմն առիթ ա ու ես համաձայն եմ քեզ հետ, բայց պատճառը "քրիստոնեական ջիհադը" չի Արաբական աշխարհը լավ էլ ինտեգրված ա քրիստոնեական աշխարհի հետ թե ֆինանսական և թե տնտեսական ու մշակութային առումով… ու այսօրվա իրար հետևից փլուզվող ռեժիմները բոլորովին էլ արևմուտքի գործը չէ… ընդհակառակը էդ ռեժիմներն աշխարհիկ ռեժիմներ են և շատ սերտ կապերի մեջ են արևմուտքի հետ ու թերևս արևմուտքը վերջինն էր որ պիտի հետաքրքրված լիներ նրանց փլուզմամբ… Քադդաֆին, Մուբարաքը, Բին Ալին… սրանց ամբողջ կարողությունն ու գործունեությունը արևմուտքի քաղաքականության հետ համահունչ ա եղել, իսկ հեղափոխությունից հետո կակ ռազ իսլամիստների գործոնը սկսում ա մեծանալ, ըննդ որում ինչքան երկար ա տևում իշխանափոխությունը այնքան ավելի ծայրահեղական բնույթ ա ստանում իսլամը… տես Սիրիան… արտաքին երկրների գործոնն ընդամենը 5% ա 80, 26, 11, 5.5 միլիոնանոց երկրներում… մահմեդականության մեջ միշտ էլ կրոնն առաջնային ա եղել ու կա

    Կարանք չէ՞ էդ տեսանկյունից նայենք: Քրիստոնյաներն արդեն դարեր շարունակ իշխել են մուսուլմաններին, նրանց երկրներում տեր եղել, ծաղրել, հարստահարել երկրները, մարդիկ իրանց տունը թողած գնացել են նույն քրիստոնեական երկրներում խոպան ու այնտեղ էլ եղել երրորդ սորտի մարդ: Ու դա շարունակվում ա մինչև էսօր, լցված են չէ՞ մինչև կոկորդները: Էդձև չի, որ իսլամը ավելի վատ, ավելի ատելություն տարածող կրոն ա, Աթեիստ ջան, քան քրիստոնեությունը: Քրիստոնյաների մեջ էլ կան ծայրահեղականներ, որոնք էդքան էլ չեն կարում հավատացյալների շրջանում պարարտ հող գտնեն, մուսուլմանական աշխարհը էսօր ավելիխոցելի ա: Նույն Արևմուտքը մեծ սիրով օգնում ա ծայրահեղ իսլամիստներին, եթե պետք ա որևէ պետություն պայթացնել: Բայց նրանց հզորացնելով՝ հետո էլ սենց սադրում ա: Սա անեկդոտ պատմել չի, մեծ գումարներ են ծախսված չէ՞ ֆիլմ նկարելու համար, դեբիլ-դեբիլ, էդքա՞ն դեբիլ: Եսիմ, բայց իրոք, ենթադրենք, եթե մի ապուշ ինքն իրանով սենց բան էր արել, ապուշ էլ չէ, իրոք մեկը, մի արվեստագետ, մի նկարիչ նկար էր նկարել, որտեղ Մարգարեն էդքան էլ շահեկան տեսք չէր ընդունում, եթե իրոք էս արձագանքը պետք ա լիներ, ուրեմն աշխարհը էսօր շատ պայթունավտանգ ա, ու ստեղ մտածելու տեղ ունեն նաև էն մարդիկ, պետությունները, ովքեր նպաստում են էդ վիճակի ստեղծվելուն:
    էդքան էլ տենց չի Շին ջան… խալիֆայություններ են եղել որոնք այդքան էլ միանշանակ քրիստոնյաների լծի տակ չեն եղել… քրիստոնեությունն էլ ա ունեցել իր վայրագ արտահայտությունը, դրանում ես վիճել չեմ կարող ու մինչև հիմա էլ նման դրսևորումներ կան, բայց այսօրվա կինոյի ռեակցիան… էս ֆիլմի համար շատ մեծ գումարներ չեն ծախսվել Շին ջան, սա քո իմացած Հոլիվուդյան ֆիլմը չի…

    ու ընդհանրապես էդ ծաղրանկարների պահով էլ հասկանալի չի… էս եղավ էն անեկդոտը որ ամուսինը թաքնված տեսնում ա թե ոնց իրա կնիկը դավաճանում իրան մի մարդու հետ, բայց համբերում ա… ամեն ինչ լռությամբ նայում ա բայց հենց սիրածը զանավասկով *** մաքրում ա, եդտեղ արդեն չի դիմանում…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.09.2012)

  7. #19
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, ախր հա, կարող ա դու, մյուսը, մյուսը սաղ ճիշտ եք ասում, բայց մուսուլմանական երկրում ապրողը էդ ճիշտը քո, ձեր ասածի պես ընկալո՞ւմ ա, թե նենց ա մտածում, ոնց որ ես եմ ասել: Ես չեմ պնդում, բայց մինչև էդ բողոքող անձանց հետ չշփվեմ, չեմ կարա ասեմ` ինչ են մտածում, աշխարհի սխալն են թեկուզ, բայց պատճառն էն ա, ինչ իրանք մտածում են: Ես մուսուլմանների մեջ մի տարի ապրել եմ, իրանց մոտ ամերիկացի ասա, ոնց որ ասես` թուրք Հայաստանում: Մենք թուրքերին ո՞նց ենք ընկալում` զավթիչ, ճնշող, բարբարոս, ցեղասպան, այ տենց իրանք են ընկալում Ամերիկան, ու նաև Արևմուտքն ընդհանրապես: Մենք ենք մեղավո՞ր, որ թուրքերը մեզ համար տենց վատն են: Իհարկե, տարբերություններ կան, բայց դա ո՞նց բացատրես էդ բողոքող զայրացած վիրավորված մուսուլմաններին: Ինձ կարաս համոզես, որ դու ճիշտ ես ասում, իրանց չես կարա ասես: Ես քո ասածները ընդունում, գուցե նաև հենց քեզ պես էլ մտածում եմ, բայց փորձում եմ հարցին մեջից, իրանց տեսանկյունից նայել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (22.09.2012)

  9. #20
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էտ ֆիլմը դեռ չեմ նայել, բայց ուզում եմ նայեմ: Հետաքրքիր ա, թե ինչ հերթական ախմախություն են մեջտեղ հանել մարդկանց առանց այն էլ փիս հիվանդ երևակայությունը ավելի բորբոքելու համար:

    Բայց ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ ԱՄՆ-ին կամ Եվրոպային էս նեղ մաջալին հազար տարի պետք ա, որ իսլամական աշխարհը ավելի լարել իրանց դեմ: Առանց դրա էլ լավ լարված ա: Ո՞վ գիտի: Կարող ա հենց նույն արաբներն են նկարել ֆիլմը, փողն էլ հոնց նույն Ասադն ա տվել, որ արաբներին կոնսոլիդացնի անհավատների դեմ, ու մոռանան իրանց ներքին խնդիրները: Սա հենց այնպես, դավադրությունների տեսության ոգով

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.09.2012), Աթեիստ (22.09.2012), Շինարար (22.09.2012)

  11. #21
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնյաներն արդեն դարեր շարունակ իշխել են մուսուլմաններին, նրանց երկրներում տեր եղել, ծաղրել, հարստահարել երկրները, մարդիկ իրանց տունը թողած գնացել են նույն քրիստոնեական երկրներում խոպան ու այնտեղ էլ եղել երրորդ սորտի մարդ: Ու դա շարունակվում ա մինչև էսօր, լցված են չէ՞ մինչև կոկորդները: Էդձև չի, որ իսլամը ավելի վատ, ավելի ատելություն տարածող կրոն ա, Աթեիստ ջան, քան քրիստոնեությունը:
    Շինարար եղբայր, ատ կարճ պատմական ժամանակահատված ես դիտարկում նման եզրակացություններ անելու համար: Իրականում մուսուլման-քրիստոնյա համակարտմությունը սկսվել ա հենց մուսուլմանական աշխարհի էքսպանսիայով: Եթե լավ նայենք, էսօրվա բոլոր արաբական երկրները, բացառության Արաբականա թերակղզու երկրների, գտնվում են նախկինում քրիստոնյա տարածքներին վրա - Եգիպտոս, Պաղեստին, Ասորիք, Հորդանան, Մաղրեբ .... ներառյալ նույնիսկ Իսպանիան մինչև 15-րդ դարը: Որ լավ նայենք, ինչ-որ պահի 15-րդ դարի կեսերին, քրիստոնյա աշխարհից բան չէր մնացել. բալկաններով գրեթե ողջ Արևելյան եվրոպան գրավել էին Օսմանները, իսկ Իսպանիայով, մինչև Ֆրանսիայի հարավը՝ արաբները:

    Քրիստոնեկան էքսպանսիան դեպի մուսուլմանական երկրներ պատմականորեն շատ ավելի սահմանափակ ա եղել: Փաստորեն միայն խաչակրաց արշավանքներ, էն էլ անհաջող ավարտով:

    Վերջին 200-300 տարում, բան չունեմ ասելու, քրիստոնյա աշխարհը բավականին ագրեսիվ ձևով գաղութացրել ա աշխարհը ու այդ թվում նաև իսլամական երկրները: Բայց էտ գացղութացման հիմքում արդեն կրոնն ընկած չէր, տնտեսական առաջընթացն էր ընկած: Աշխարհագրական հայտնագործությունների արդյունքում սատացվեց այնպես որ հետամնաց ու թերզագացած միջնադրայան քրիստոնյա Եվրոպան սկսեց տնտեսապես արագ զարգանալ, իսկ շատ ավելի առաջադեմ իսլամանակն աշպարհը տենց էլ մնաց միջնադարում: Արդյունքում, եվրոպացիները ակսեցին օգտագործել էն ռեսուրսները, որոնց վրա նստած էին արաբները ու ոչ մի բան չէին անում: Ու ցավոք սրտի մինչև հիմա տենց էլ շարունակվում ա:

    Իսկ էս սաղ դեբոշը արաբական աշխարհում նրանից ա, որ բնակչությունը շատանում ա, իսկ տնտեսական հնարավորություննրը արաբական աշխարհում խիստ սահմանափակ են: Ազատված էներգիան ու ռեսուրսը ստանում ա տաարբեր տեսակի ծայրահեղական դրսևորումներ - բունտ, ատելություն հարուստ ամերիկայի նկատմամբ, բլա բլա բլա:

    Իմ համեստ կարծիքով, էս սաղ խառը պատմությունների հիմքում սոցիալական խնդիրներ են ընկած ու կրոնի հետ ոչ մի կապ չունեն: Արաբական աշխարհը, ցավոք սրտի, ունի շատ ցածր տնտեսական էֆեկտիվություն ու չի կարում բավարար զբաղվածություն ու կենսամակարդակ ապահովի իրա բնակչության համար: Կուտակված էներգիան մի տեղ պիտի դուրս գա, ու դուրս ա գալիս ամեն հնարավոր տեղում - Մուբարաք, Քադաֆի, Ալ-Ղաիդա, Ասադ, ԱՄՆ ..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (22.09.2012)

  13. #22
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ախր հա, կարող ա դու, մյուսը, մյուսը սաղ ճիշտ եք ասում, բայց մուսուլմանական երկրում ապրողը էդ ճիշտը քո, ձեր ասածի պես ընկալո՞ւմ ա, թե նենց ա մտածում, ոնց որ ես եմ ասել: Ես չեմ պնդում, բայց մինչև էդ բողոքող անձանց հետ չշփվեմ, չեմ կարա ասեմ` ինչ են մտածում, աշխարհի սխալն են թեկուզ, բայց պատճառն էն ա, ինչ իրանք մտածում են: Ես մուսուլմանների մեջ մի տարի ապրել եմ, իրանց մոտ ամերիկացի ասա, ոնց որ ասես` թուրք Հայաստանում: Մենք թուրքերին ո՞նց ենք ընկալում` զավթիչ, ճնշող, բարբարոս, ցեղասպան, այ տենց իրանք են ընկալում Ամերիկան, ու նաև Արևմուտքն ընդհանրապես: Մենք ենք մեղավո՞ր, որ թուրքերը մեզ համար տենց վատն են: Իհարկե, տարբերություններ կան, բայց դա ո՞նց բացատրես էդ բողոքող զայրացած վիրավորված մուսուլմաններին: Ինձ կարաս համոզես, որ դու ճիշտ ես ասում, իրանց չես կարա ասես: Ես քո ասածները ընդունում, գուցե նաև հենց քեզ պես էլ մտածում եմ, բայց փորձում եմ հարցին մեջից, իրանց տեսանկյունից նայել:
    Շինարար ջան, մարդիկ իրենց երկրում օրենք ունեն որը չի արգելու ծաղրանկար նկարել ցանկացած թեմայով և նաև ցանկացած թեմայով կինո նկարել… ինչի՞ պետք ա էդ մարդիկ իրանց օրենքները հարմարացնեն մի երրորդ երկրի օրենքների որոնք իրանց կրոնը ուրիշ ձև են ընկալում… էլ չասեմ որ գալիս են էդ երկիր ապրելու ու դեռ բողոքելու իրավունք ունեն իրենց կրոնը վիրավորելու համար, բայց մի քիչ շատ չի՞ մարդասպանություններն ու վայրագությունները… ի՞նչ իրավունք ունես դու արգիլելու մի երկրի օրնքների կիրառում երբ դու էդ երկրում չես ապրում…

    …բա սա ո՞վ ա հասկանալու… ինչի՞ ես պիտի հասկանամ իրենց կրոնի նրբությունները, բայց իրենք իմ երկրի օրենքները պիտի չհասկանան ու չհարգեն ու հլա մի բան էլ հարձակվեն իմ երկրի դեսպանատան վրա… իմ երկրի օրենքը հավասար ա բոլոր կրոնների նկատմամբ, այլ ոչ թե իրենց կրոնն ա մենակ առանձնացնում…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.09.2012), Աթեիստ (22.09.2012)

  15. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ իրավունք ունես դու արգիլելու մի երկրի օրնքների կիրառում երբ դու էդ երկրում չես ապրում…

    …բա սա ո՞վ ա հասկանալու… ինչի՞ ես պիտի հասկանամ իրենց կրոնի նրբությունները, բայց իրենք իմ երկրի օրենքները պիտի չհասկանան ու չհարգեն ու հլա մի բան էլ հարձակվեն իմ երկրի դեսպանատան վրա… իմ երկրի օրենքը հավասար ա բոլոր կրոնների նկատմամբ, այլ ոչ թե իրենց կրոնն ա մենակ առանձնացնում…
    լրիվ սխալ ծայրից ես բռնել կան որոշակիորեն համամարդկային ինչ որ նորմեր, կանոններ: բարոյական, կամ իրավաբանական: հիմա 11 դար չի, ու եթե ինչ որ բան է արվում հրապարակայնորեն ԱՄՆ-ում, ապա դա վայրկյանների ընթացքում տարածվում ա ամբողջ աշխարհում: եթե մի հատ գեղցի իրա համար մի բան նկարի իրա վիդեոյով ու իրա տնեցիներով նայեն, դա ուրիշ բան ա, իսկ եթե դա դրվում ա հասարակական հրապարակներում, դա լրիվ ուրիշ բան ա:

    նույն հրեների հանդեպ վերաբերմունք արտահայտելու համար նույն ԱՄՆ-ում աշխարհահռչակ Մել Գիբսոնին համարյա վարի տվին: էս էլ քո բազմաձայն ԱՄՆ-ում: իսկ էլ չասեմ, որ ցանկացած ամերկյան պապսա ֆիլմում արաբները որպես վախկոտ անասուններ են ներկայավում... ու էս առումով ԱՄՆ-ը սովետից ոչ մի բանով էլ չի տարբերվում: սաղ պետական պրոպագանդա է: ու ոչ մի ազատ ձայնի իրավունք էլ չկա: ով որ պետականից անկախ ա, ուղղակի սոված ա , որ ձայն հանի
    Դու քեզ մի խաբի

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.09.2012)

  17. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար եղբայր, ատ կարճ պատմական ժամանակահատված ես դիտարկում նման եզրակացություններ անելու համար: Իրականում մուսուլման-քրիստոնյա համակարտմությունը սկսվել ա հենց մուսուլմանական աշխարհի էքսպանսիայով: Եթե լավ նայենք, էսօրվա բոլոր արաբական երկրները, բացառության Արաբականա թերակղզու երկրների, գտնվում են նախկինում քրիստոնյա տարածքներին վրա - Եգիպտոս, Պաղեստին, Ասորիք, Հորդանան, Մաղրեբ .... ներառյալ նույնիսկ Իսպանիան մինչև 15-րդ դարը: Որ լավ նայենք, ինչ-որ պահի 15-րդ դարի կեսերին, քրիստոնյա աշխարհից բան չէր մնացել. բալկաններով գրեթե ողջ Արևելյան եվրոպան գրավել էին Օսմանները, իսկ Իսպանիայով, մինչև Ֆրանսիայի հարավը՝ արաբները:
    Հա, ես դրա մասին գրել եմ, ես էլի եմ ասում, էսօր գուցե հնար ունենան, իրենք էլ ավելի դաժան կերպով աշխարհը իրենցով անեն: իսկ նվաճումների կրոնական շղարշը կարծում եմ միշտ էլ կրոնական շղարշ ա եղել, իսկ իրականում էն ժամանակ էդ շղարշի տակ ա ազդեցության գոտիների հարց լուծվել, հիմա առանց էդ շղարշի, չնայած ինչու առանց շղարշի, ուղակի հիմա ոչ թե քրիստոնեություն ա տարածվում, այլ ծայրահեղական իսլամիստների դեմ պայքար ա մղվում, օրինակ, երբ էլ պետք ա ընդհակառակը իսլամիստների օգնությամբ հարցեր են լուծվում:
    Կարող ա հենց նույն արաբներն են նկարել ֆիլմը, փողն էլ հոնց նույն Ասադն ա տվել, որ արաբներին կոնսոլիդացնի անհավատների դեմ, ու մոռանան իրանց ներքին խնդիրները: Սա հենց այնպես, դավադրությունների տեսության ոգով
    Կարար լիներ տենց բան, բայց էս դեպքում դժվար, չնայած ոչինչ չի բացառվում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.09.2012, 13:13:

  18. #25
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, որքան գիտեմ, ըստ նրանց կրոնի՝ Մուհամեդին ընդհանրապես պատկերել, նրա կերպարը որևէ կերպ վերարտադրել չի կարելի, էլ ուր մնաց՝ նման վարկաբեկող ձևով։ Հիմա ուրիշ հարց է, որ էդ մոտեցումը սխալ է։ Ամեն դեպքում ուրիշի սրբությունը եթե չես էլ ընդունում, ապա կարելի է գոնե չվիրավորել, չէ՞։ Նենց չի, էլի, որ դա անհրաժեշտ բան էր, ու կրոնական բզիկների հետևից ընկնել չարժեր։
    Պատկերել ասելով ի՞նչ նկատի ունես, շարժողակա՞ն, թե՞ ընդհանրապես:
    Վերջին խմբագրող՝ Peace: 22.09.2012, 14:03:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  19. #26
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մուսուլմանների մեջ մի տարի ապրել եմ, իրանց մոտ ամերիկացի ասա, ոնց որ ասես` թուրք Հայաստանում: Մենք թուրքերին ո՞նց ենք ընկալում` զավթիչ, ճնշող, բարբարոս, ցեղասպան, այ տենց իրանք են ընկալում Ամերիկան, ու նաև Արևմուտքն ընդհանրապես:
    Չափազանցնում ես մի քիչ, բայց սրա մյուս կողմն էլ կա, Իրաքում տեղակայված Ամերիկյան զորքի համար սնունդը ամբողջությամբ Միացյալ նահանգներից էր գալիս ու հիմա Ամերիկայից եկած սննդի փաքեթների մեծ պաշար կա, ընդ որում ժամկետ անց ու դրանք, որպես օգնություն բաժանում են ժողովրդին: Դու միայն տեսնես ապրանք ստանալու պատուհանի մոտ գոյացած հերթը, ընդ որում էդ սննդի անհրաժեշտությունը բացարձակապես չունեն, իրենք թեև արտաքինից անշուք են այսպես ասած, բայց ձեռքները այնպիսի գումարներ է պտտվում, որոնց մասին, մենք՝ հայատանցիներս և նույնիսկ Միացյալ նահանգների միջին խավի ժողովուրդը կերազենք: Ստացվում է այսպիսի պատկեր՝ մի կողմից վատաբանում են, քարկոծում, մյուս կողմից առաջարկված ողորմությանը ձեռք մեկնում, բացարձակապես դրա անհրաժեշտությունը չունենալով, դու սա արդարացված ե՞ս համարում: Այսպիսի հոգեբանություն ունեցող ժողովրդին միշտ էլ կկառավարեն:
    Վերջին խմբագրող՝ Peace: 22.09.2012, 14:28:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  20. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վերջապես, սկսեցին գնալ ճիշտ- օրենքի ճանապարհով
    On Saturday, a Pakistani government minister offered a $100,000 bounty for the death of the maker of the anti-Islam film.

    http://www.theglobeandmail.com/news/...rticle4561410/
    դիմացինիդ պետք ա սպանես հենց իրա զենքով, էտ դեպքում ինքը լրիվ անպաշպան է լինում
    պետք ա հատիկ հատիկ դատական վճիռներ կայացնել ու լիազորել դահիճներին ի կատար ածել մահապատիժը, աշխարհի որ ծայրում էլ որ լինի մեղավորը
    Վերջին խմբագրող՝ dvgray: 22.09.2012, 22:12:

  21. #28
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջապես, սկսեցին գնալ ճիշտ- օրենքի ճանապարհով


    դիմացինիդ պետք ա սպանես հենց իրա զենքով, էտ դեպքում ինքը լրիվ անպաշպան է լինում
    պետք ա հատիկ հատիկ դատական վճիռներ կայացնել ու լիազորել դահիճներին ի կատար ածել մահապատիժը, աշխարհի որ ծայրում էլ որ լինի մեղավորը
    Ցավում եմ, որ մտավորականն ա սնեց բան ասում: Բա մնացածն ի՞նչ ասեն:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (23.09.2012), Sambitbaba (23.09.2012), Նետ (23.09.2012), Վիշապ (22.09.2012)

  23. #29
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ես դրա մասին գրել եմ, ես էլի եմ ասում, էսօր գուցե հնար ունենան, իրենք էլ ավելի դաժան կերպով աշխարհը իրենցով անեն: իսկ նվաճումների կրոնական շղարշը կարծում եմ միշտ էլ կրոնական շղարշ ա եղել, իսկ իրականում էն ժամանակ էդ շղարշի տակ ա ազդեցության գոտիների հարց լուծվել, հիմա առանց էդ շղարշի, չնայած ինչու առանց շղարշի, ուղակի հիմա ոչ թե քրիստոնեություն ա տարածվում, այլ ծայրահեղական իսլամիստների դեմ պայքար ա մղվում, օրինակ, երբ էլ պետք ա ընդհակառակը իսլամիստների օգնությամբ հարցեր են լուծվում:
    Շինարան ախպեր, ես մի բան կարամ ասեմ: Աշխարհքս լավ խառնված ա իրար, ու մենք դեռ լիքը հետաքրքիր բաներ ենք տեսնելու, ու լիքը «խելոք» վերլուծություններ ենք կարդալու, թե ինչը որտեղից սկսվեց, ինչը պատճառը ինչն էր, ինչ հետևանքներ են լինելու, բլա բլա բլա:

    Բայց իմ կարճ խելքով ու իմ տեսած աշխարհի չափով, ես մի բան կարամ ասեմ - շատ բաների հիմքում ընկած ա տրիվիալ սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը: Մարդ արարածս դարերով ուզեցել ա մի պարզ բան՝ լավ ապրել: Ու ամեն ինչ արել ա դրա համար: Ու երբ հաջողության չի հասել, դիմել ա բռնութան: Ես արաբական աշխարհում տեղի ունեցող ամեն ինչը, նույնիսկ կրոնոկան ծայարահեղության ֆոնի տակ թաքնվածը, կբացատրեի էս պարզ բանաձևով. սոցիալական անհավասարությունը արաբական աշխարհում հասել ա բարձրակետին ու մի տեղ պիտի դուրս թափվի:

    Ուրիշ բան, որ լիքը հայվաններ, իրենց շահերը հետապնդելով, կամ պարզ տգիտության պատճառով, էտ դուրս թափվելը պիտի արագացնեն ու պիտի նպաստեն նրան, որ դա ավելի ծայրահեղ ձևեր ընդունի: Մուսուլմանների ինքնասիրությունը վիրավորող ֆիլմեր պիտի նկարեն, հավայի նկարներ պիտի տպեն, մսկիթ կվառեն, երկու հատ անմեղ մուսուլման սպանեն: Բայց սրանք մանրուքներ են ընդհանուր զարգացումների մեջ: Իսկ ընդհանուր զարգացումը մի հատ ա. արաբական աշխարհի կոկորդին ա հասել իրա անբերեկեցիկ ու թշվառ վիճակը, ու դրանում ոչ մի ամերիկա էլ մեղավոր չի, դրանում մեղավոր են իրանք, որ էսքան տարին հանդուրժել են իրանց մոլլաներին, սուլթաններին, մուբարաքների ու ասադներին:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (23.09.2012), Sambitbaba (23.09.2012), Աթեիստ (23.09.2012), Վիշապ (22.09.2012)

  25. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավում եմ, որ մտավորականն ա սնեց բան ասում: Բա մնացածն ի՞նչ ասեն:
    ամեն ինչ պարզ ա, Դոստաևսկու մեկնաբանմամբ... ոճիր - և պատիճ
    ըստ ինձ, ում ես իհարկե համարում եմ մտավորական , մտավոր, հոգեբանական, զգացմունքային դաշտում արվող հանցագործությունները շատ ավելի դաժանորեն պետք է պատճվեն, քան մարմնական -նյութական հանցանքները: էսքանը

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խոսքի ազատություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.07.2023, 11:29
  2. Ազատություն...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.05.2012, 21:28
  3. Տնտեսական ազատություն և սոցիալական պատասխանատվություն
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.10.2010, 20:37
  4. Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.10.2009, 14:02
  5. «Մասնակի Ազատություն»
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.05.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •