Կարանք չէ՞ էդ տեսանկյունից նայենք: Քրիստոնյաներն արդեն դարեր շարունակ իշխել են մուսուլմաններին, նրանց երկրներում տեր եղել, ծաղրել, հարստահարել երկրները, մարդիկ իրանց տունը թողած գնացել են նույն քրիստոնեական երկրներում խոպան ու այնտեղ էլ եղել երրորդ սորտի մարդ: Ու դա շարունակվում ա մինչև էսօր, լցված են չէ՞ մինչև կոկորդները: Էդձև չի, որ իսլամը ավելի վատ, ավելի ատելություն տարածող կրոն ա, Աթեիստ ջան, քան քրիստոնեությունը: Քրիստոնյաների մեջ էլ կան ծայրահեղականներ, որոնք էդքան էլ չեն կարում հավատացյալների շրջանում պարարտ հող գտնեն, մուսուլմանական աշխարհը էսօր ավելիխոցելի ա: Նույն Արևմուտքը մեծ սիրով օգնում ա ծայրահեղ իսլամիստներին, եթե պետք ա որևէ պետություն պայթացնել: Բայց նրանց հզորացնելով՝ հետո էլ սենց սադրում ա: Սա անեկդոտ պատմել չի, մեծ գումարներ են ծախսված չէ՞ ֆիլմ նկարելու համար, դեբիլ-դեբիլ, էդքա՞ն դեբիլ: Եսիմ, բայց իրոք, ենթադրենք, եթե մի ապուշ ինքն իրանով սենց բան էր արել, ապուշ էլ չէ, իրոք մեկը, մի արվեստագետ, մի նկարիչ նկար էր նկարել, որտեղ Մարգարեն էդքան էլ շահեկան տեսք չէր ընդունում, եթե իրոք էս արձագանքը պետք ա լիներ, ուրեմն աշխարհը էսօր շատ պայթունավտանգ ա, ու ստեղ մտածելու տեղ ունեն նաև էն մարդիկ, պետությունները, ովքեր նպաստում են էդ վիճակի ստեղծվելուն:
Էջանիշներ