Շին ջան, հենց դեբիլն իրանով ա նկարել… իշխանությունները որևէ առնչություն չունեն ու իրավունք էլ չունեն խառնվելու մասնավոր գործերին… էդ մարդն ինքնին կրիմինալ անցյալ և նույնիսկ ներկա ունի… այո ռուսաստանում, հայաստանում, ադրբեջանում ու արաբական երկրներում դրանք արվում են իշխանության կողմից հստակ ուղղորդված կամ գրաքննության են ենթարկվում, բայց արևմուտքում այդպես չի… ենթադրել պետք չի հենց այդպես էլ կա…
չէ Շին ջան, չէ… իհարկե ֆիլմն առիթ ա ու ես համաձայն եմ քեզ հետ, բայց պատճառը "քրիստոնեական ջիհադը" չի Արաբական աշխարհը լավ էլ ինտեգրված ա քրիստոնեական աշխարհի հետ թե ֆինանսական և թե տնտեսական ու մշակութային առումով… ու այսօրվա իրար հետևից փլուզվող ռեժիմները բոլորովին էլ արևմուտքի գործը չէ… ընդհակառակը էդ ռեժիմներն աշխարհիկ ռեժիմներ են և շատ սերտ կապերի մեջ են արևմուտքի հետ ու թերևս արևմուտքը վերջինն էր որ պիտի հետաքրքրված լիներ նրանց փլուզմամբ… Քադդաֆին, Մուբարաքը, Բին Ալին… սրանց ամբողջ կարողությունն ու գործունեությունը արևմուտքի քաղաքականության հետ համահունչ ա եղել, իսկ հեղափոխությունից հետո կակ ռազ իսլամիստների գործոնը սկսում ա մեծանալ, ըննդ որում ինչքան երկար ա տևում իշխանափոխությունը այնքան ավելի ծայրահեղական բնույթ ա ստանում իսլամը… տես Սիրիան… արտաքին երկրների գործոնն ընդամենը 5% ա 80, 26, 11, 5.5 միլիոնանոց երկրներում… մահմեդականության մեջ միշտ էլ կրոնն առաջնային ա եղել ու կաՍտեղ մի ուրիշ խնդիր կա: Ինչո՞ւ են մուսուլմաններն էսօր էնքան խոցելի, էդքան սրտամոտ ընդունում ամեն ինչ: «Հիստերիա» ենք ասում: Ֆիլմը պատճա՞ռ էր, թե առի՞թ: Էկեք չմոռանանք, որ էսօր քրիստոնեական աշխարհը, ըստ էության, փաստացի, ջիհադ ա հայտարարարել մուսուլմանական աշխարհին ու օրը մի պետություն ա պայթացնում: Ու նման առիթները, երբ որ փաստորեն արդեն բացահայտ կերպով իրանց ամենանվիրական զգացմունքներն են վիրավորում, բացահայտ կերպով հենց իսլամի հանդեպ ծաղրական վերաբերմունքն են ցույց տալիս, արդեն հերիք են, որ էլ տեղ չմնա դիմանալու, չէ՞:
էդքան էլ տենց չի Շին ջան… խալիֆայություններ են եղել որոնք այդքան էլ միանշանակ քրիստոնյաների լծի տակ չեն եղել… քրիստոնեությունն էլ ա ունեցել իր վայրագ արտահայտությունը, դրանում ես վիճել չեմ կարող ու մինչև հիմա էլ նման դրսևորումներ կան, բայց այսօրվա կինոյի ռեակցիան… էս ֆիլմի համար շատ մեծ գումարներ չեն ծախսվել Շին ջան, սա քո իմացած Հոլիվուդյան ֆիլմը չի…Կարանք չէ՞ էդ տեսանկյունից նայենք: Քրիստոնյաներն արդեն դարեր շարունակ իշխել են մուսուլմաններին, նրանց երկրներում տեր եղել, ծաղրել, հարստահարել երկրները, մարդիկ իրանց տունը թողած գնացել են նույն քրիստոնեական երկրներում խոպան ու այնտեղ էլ եղել երրորդ սորտի մարդ: Ու դա շարունակվում ա մինչև էսօր, լցված են չէ՞ մինչև կոկորդները: Էդձև չի, որ իսլամը ավելի վատ, ավելի ատելություն տարածող կրոն ա, Աթեիստ ջան, քան քրիստոնեությունը: Քրիստոնյաների մեջ էլ կան ծայրահեղականներ, որոնք էդքան էլ չեն կարում հավատացյալների շրջանում պարարտ հող գտնեն, մուսուլմանական աշխարհը էսօր ավելիխոցելի ա: Նույն Արևմուտքը մեծ սիրով օգնում ա ծայրահեղ իսլամիստներին, եթե պետք ա որևէ պետություն պայթացնել: Բայց նրանց հզորացնելով՝ հետո էլ սենց սադրում ա: Սա անեկդոտ պատմել չի, մեծ գումարներ են ծախսված չէ՞ ֆիլմ նկարելու համար, դեբիլ-դեբիլ, էդքա՞ն դեբիլ: Եսիմ, բայց իրոք, ենթադրենք, եթե մի ապուշ ինքն իրանով սենց բան էր արել, ապուշ էլ չէ, իրոք մեկը, մի արվեստագետ, մի նկարիչ նկար էր նկարել, որտեղ Մարգարեն էդքան էլ շահեկան տեսք չէր ընդունում, եթե իրոք էս արձագանքը պետք ա լիներ, ուրեմն աշխարհը էսօր շատ պայթունավտանգ ա, ու ստեղ մտածելու տեղ ունեն նաև էն մարդիկ, պետությունները, ովքեր նպաստում են էդ վիճակի ստեղծվելուն:
ու ընդհանրապես էդ ծաղրանկարների պահով էլ հասկանալի չի… էս եղավ էն անեկդոտը որ ամուսինը թաքնված տեսնում ա թե ոնց իրա կնիկը դավաճանում իրան մի մարդու հետ, բայց համբերում ա… ամեն ինչ լռությամբ նայում ա բայց հենց սիրածը զանավասկով *** մաքրում ա, եդտեղ արդեն չի դիմանում…





Մեջբերել
Էջանիշներ