Ժող, եկեք մի պարզ բան հասկանանք: Լրատվամիջոցի նպատակն է, որ մարդիկ նյութը կարդան: Այդ պատճառով վերնագիրը պիտի լինի մի կողմից հնարավորինս գրգռիչ, մյուս կողմից չպարունակի ակնհայտ սուտ ու թեմայի հետ գոնե մի փոքր կապ ունենա: Ես էլ եմ դրանից զզվել, բայց սա է մեր իրականությունը: "Կոտրել են արձանը" վերնագրով հոդվածը ավելի քիչ մարդ կկարդա, քան "Պարսիկները կոտրել են արձանը" վերնագրով: Սա ռասիզմ չէ, սա ընդամենը բիզնես է:
Մյուս կողմից, երևույթի չարաշահումը բերում է նրան, որ մարդիկ սովորում են սենսացիոն վերնագրերին ու արդեն լուրջ չեն ընդունում: Այսօր տեսա "Таиланд и Камбоджа объединили визы" վերնագիրը: Հոդվածում նշվում էր, որ շատ հստակ սահմանվել է, որ այսինչ օրվանից մարդիկ Թայլանդի վիզայով կարող են նաև Կամբոջա գնալ և հակառակը: Մինչդեռ ես հոդվածը բացեցի զուտ պարապությունից` համոզված լինելով, որ այնտեղ պիտի լինի "չգիտեմ որ նախարարը ասել է, որ չգիտեմ երբ գուցե անենք": Ոնց ասում են, ստախոսի տունը որ հրդեհ է ընկնում, ոչ ոք չի հավատում: Լրագրողները շարունակաբար արժեզրկել են վերնագրի էությունը:
Էջանիշներ