Չգիտեմ, ջղայնացա, էլի եմ գրում Ախր Սևակի արձան քանդակելուց առաջ պետք ա մի տարի մենակ գիշեր-ցերեկ Սևակ կարդալ, Սևակով լցվել, որ մի օր իրոք ինչ-որ Սևակին մոտ արձան կարողանաս ստեղծել, Մաթևոսյանի համար երևի մի տարին էլ քիչ ա, Չարենցի համար նույնկերպ, ոնց կարելի ա մեր չունեցած էն շաատ քիչը էսքան պապսա դարձնել: Ախր, էս փոքր չափերի մեջ էդ նույն նստարաններին նստած կարար էնպիսի Չարենց լիներ, որ անկախ քեզնից դողդոջելով մոտենաս, ուր մնաց թե մատը կոտրես: Մաթևոսյանի արձանն ընդհանրապես չի դրդում արձանը տեսնելուց հետո գնալ տուն ու գրապահարանից հանել «Ծառերը» ու կարդալ: Հրաշք գաղափար ա, իրոք, ինձ էլ ա շատ դուր եկել՝ մանավանդ գրատպության էս ամյակի առթիվ և այլն, բայց էդ արձանները պետք ա նայեն ինձ ու ասեն՝ բա տղա ջան, դե շուտ ստեղ անկապ զվռնելու փոխարեն գնա տուն ու «Երկիր Նայիրին» էսօր մինչև չկարդաս, քնել չկա, որ վաղը գաս, քննարկենք
Հայ ժողովորդը սիրում է Ֆրունզիկին, որպես ուրախ-տխուր մարդու, սիրում է թախծոտ բանաստեղծությունները ու հաճույքով է կարդում ու ընդհանրապես տխրությունը հայի մի մասն է կազմում:
Բայց դու ճիշտ ես, օրինակ Պարույր Սեւակի ոճը փիլիսոփայական է, խորիմաստ, Հրանտ Մաթեւոսյանի դեպքում կարող էր շեշտվել բնությունը, Չարենցի դեպքում հայրենիքը, սխալ է միայն մի ձեւով մարմնավորել մեր մեծերին: Այ օրինակ Վահան Տերյանին շատ է սազում թախիծը, հետաքրքիր է իր արձանը կդնե՞ն:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մոդերատորական. Հաշվի առնելով նոր արձանների տեղադրումը ու թեմայի ավելի ընդգրկուն դառնալը՝ թեմայի վերնագիրը «Եղիշե Չարենցի ու Մհեր Մկրտչյանի նոր արձանները Ազնավուրի հրապարակում» տարբերակից փոխվել է «Հանրահայտ անձանց կավե արձանները նստարաններին, Երևանում» տարբերակով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Smokie (07.10.2012)
Նենց չեն անում, որ մի հատ վերնագիր դնեմ, ու դա հաջորդ նկարին էլ համահունչ լինի
Հա, ի՞նչ էի ասում: Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը կանգնած հետևում է խաղին.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Smokie (08.10.2012)
Մաշտոցի պողոտայի մայթին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Smokie (08.10.2012)
Ֆեյսբուքի օգտատեր Լիանա Հակոբյանի էջում տեղադրված նկարում երևում է, թե ինչպես է կրկին վնասվել Մհեր Մկրտչյանի մարմնավորած Գարսևանի արձանը:
Աղբյուր՝ ilur.am
Արդեն ներվայնանում եմ: Պետք ա հանել էդ արձանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
«Զվարճությունը» շարունակվում ա: Հիմա հերթը Հրանտ Մաթևոսյանի մատինն էր.
Արա, հանեք տարեք պահեք էդ արձանները, դեռ տեղ չի՞ հասնում, որ իրանց մեղմ ասած չարդարացրին
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (11.10.2012)
Մի հատ Սերժիկի թող դնեն, հետո:
պիտի արձանները տիտանից սարքեն ու վրեքները կպցնեն՝ High Voltage, որ ձեռ տվող չլինի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ