Չգիտեմ, ջղայնացա, էլի եմ գրումԱխր Սևակի արձան քանդակելուց առաջ պետք ա մի տարի մենակ գիշեր-ցերեկ Սևակ կարդալ, Սևակով լցվել, որ մի օր իրոք ինչ-որ Սևակին մոտ արձան կարողանաս ստեղծել, Մաթևոսյանի համար երևի մի տարին էլ քիչ ա, Չարենցի համար նույնկերպ, ոնց կարելի ա մեր չունեցած էն շաատ քիչը էսքան պապսա դարձնել: Ախր, էս փոքր չափերի մեջ էդ նույն նստարաններին նստած կարար էնպիսի Չարենց լիներ, որ անկախ քեզնից դողդոջելով մոտենաս, ուր մնաց թե մատը կոտրես: Մաթևոսյանի արձանն ընդհանրապես չի դրդում արձանը տեսնելուց հետո գնալ տուն ու գրապահարանից հանել «Ծառերը» ու կարդալ: Հրաշք գաղափար ա, իրոք, ինձ էլ ա շատ դուր եկել՝ մանավանդ գրատպության էս ամյակի առթիվ և այլն, բայց էդ արձանները պետք ա նայեն ինձ ու ասեն՝ բա տղա ջան, դե շուտ ստեղ անկապ զվռնելու փոխարեն գնա տուն ու «Երկիր Նայիրին» էսօր մինչև չկարդաս, քնել չկա, որ վաղը գաս, քննարկենք
![]()
Հայ ժողովորդը սիրում է Ֆրունզիկին, որպես ուրախ-տխուր մարդու, սիրում է թախծոտ բանաստեղծությունները ու հաճույքով է կարդում ու ընդհանրապես տխրությունը հայի մի մասն է կազմում:
Բայց դու ճիշտ ես, օրինակ Պարույր Սեւակի ոճը փիլիսոփայական է, խորիմաստ, Հրանտ Մաթեւոսյանի դեպքում կարող էր շեշտվել բնությունը, Չարենցի դեպքում հայրենիքը, սխալ է միայն մի ձեւով մարմնավորել մեր մեծերին: Այ օրինակ Վահան Տերյանին շատ է սազում թախիծը, հետաքրքիր է իր արձանը կդնե՞ն:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մոդերատորական. Հաշվի առնելով նոր արձանների տեղադրումը ու թեմայի ավելի ընդգրկուն դառնալը՝ թեմայի վերնագիրը «Եղիշե Չարենցի ու Մհեր Մկրտչյանի նոր արձանները Ազնավուրի հրապարակում» տարբերակից փոխվել է «Հանրահայտ անձանց կավե արձանները նստարաններին, Երևանում» տարբերակով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Smokie (07.10.2012)
Նենց չեն անում, որ մի հատ վերնագիր դնեմ, ու դա հաջորդ նկարին էլ համահունչ լինի
Հա, ի՞նչ էի ասում: Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը կանգնած հետևում է խաղին.
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Smokie (08.10.2012)
Մաշտոցի պողոտայի մայթին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Smokie (08.10.2012)
Ֆեյսբուքի օգտատեր Լիանա Հակոբյանի էջում տեղադրված նկարում երևում է, թե ինչպես է կրկին վնասվել Մհեր Մկրտչյանի մարմնավորած Գարսևանի արձանը:
Աղբյուր՝ ilur.am
Արդեն ներվայնանում եմ: Պետք ա հանել էդ արձանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
«Զվարճությունը» շարունակվում ա: Հիմա հերթը Հրանտ Մաթևոսյանի մատինն էր.
Արա, հանեք տարեք պահեք էդ արձանները, դեռ տեղ չի՞ հասնում, որ իրանց մեղմ ասած չարդարացրին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (11.10.2012)
Մի հատ Սերժիկի թող դնեն, հետո:
պիտի արձանները տիտանից սարքեն ու վրեքները կպցնեն՝ High Voltage, որ ձեռ տվող չլինի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ