Չարենցը հըլը ոչինչ, նորմալ է: Իսկ Ֆրունզը... ես է՛լ Արէայի պես մտածեցի, ինչու՞ հենց Գարսեւան Իսկ անծանոթ մարդու մոտ ընդհանրապես կարող է հարբեցողի տպավորություն թողնել: Ու մի բան է՛լ, ժողովուրդը որտեղի՞ց պիտի իմանա արձանները կինոթատրոնի մոտ դնելու «հիմնավոր պատճառները», դա կարող են հասկանալ Եղիշե Չարենցի ու Մհեր Մկրտչյանի կենսագրությունները անգիր արած անձինք
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ամմէ (22.09.2012)
Ինձ էս արձաններից շատ էր դուր եկել նաև էն, որ իրանք կավից էին, այսինքն ըստ էության ժամանակավոր, այսինքն ըստ էության ինչ-որ ժամանակ հետո կարող էին «ափդեյթվել», նույն կերպարի այլ արձանը գար փոխարինելու հնին: Բայց ոնց տեսնում եմ, մեր մոտ նման բան անելն էշություն ա, որովհետև եթե կավից ա, ուրեմն իրան ոչնչացնելն էլ ա հեշտ, իրան վարի տալն էլ ա հեշտ, խեղաթյուրելն էլ ա հեշտ: Ու ինչ-որ «հանճարներ» արդեն հասցրել են էդ անել, գժվել կարելի ա.
Աղբյուր՝ ilur.amԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, առավոտյան հայտնի դարձավ, որ բարբարոսները կտրել են Մհեր Մկրտչյանի արձանի բութ մատն ու ցուցամատը, դեպքի վայրից հաղորդում է iLur.am-ի ֆոտոլրագրողը:
Հիշեցնենք, որ Մհեր Մկրտչյանի և Եղեշե Չարենցի կավե քանդակները սեպտեմբերի 20-ին տեղադրվել էին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ահաոր ա , չէի պատկերացնի , որ այսքան լպիրշ կարելի է լինել, ես այդ անողի դեմքը կքանդակեի
Անասուն են սրանք, ես համոզվում եմ, մեզ էլի եղեռնա պետք, կոտորել, ոչնչացնել մեզ, որ սկսենք էլի սիրով ու հարգանքով մեկս մեկի նկատմամբ ապրել, իմանամ ովա արել էդ նույն մատները պոկելու եմ
հազիվ էլի , իռենց սեփական արժեքները չեն գնահատում և ուզում են , որ ուրիշ ազգ հարգի իրենց , ու ինչու պետք է Հունգարյան չասի թե սա է ձեր ազգի դեմքը
Արձանների միտքը լավն էր, չգիտեմ, մի տեսակ սիրում եմ արձաններ, բայց Չարենցն ու Ֆռունզը ուրիշ են, կապ չունեն էս արձանների հետ, դրանից նեղվեցի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 24.09.2012, 14:29:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Ի դեպ ilur.am-ը տեղեկացնում է, որ արձանն արդեն վերականգնել են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ փոխարենը «հիանանք» մեր երիտասարդությունով.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուրախացա
panorama,am«Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում»…Արձանները հսկվելու են տեսախցիկներով
Երևանի քաղաքապետարանը շարունակում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Այս մասին, ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ասվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատալով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված նստարանների վրա տեղադրվել են գրող Եղիշե Չարենցի ու դերասան Մհեր Մկրտչյանի` իր հայտնի տակառիկով, արձանները: Սակայն անհայտ մարդիկ կոտրել էին Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ