Նրանք դեռ զարմանում են![]()
Նրանք դեռ զարմանում են![]()
կամեռա դնելը դեռ չի նշանակում, որ միշտ միացած ա, միշտ ձայնագրվում ա կամ էլ էկրանի առաջ մարդ կա: Էդ ուղղակի վախեցնելու համար ա: Ցավոք: Դարդ մի արեք:![]()
Կամեռան մի կողմ: Ուրիշ ժամանակ Երևանի փողոցներով քայլում ես, ամեն անկյունում խումբ-խումբ մենթեր են ֆռֆռում՝ դուբինկեքը կողքներից կախ: Արդեն դրանց քանակից մարդու սիրտ ա խառնում: Բայց քաղաքի կենտրոնում երբ վանդալիզմ ա տեղի ունենում, էտ համբալները չկան: Ու՞մ համար են դրանք վաբշե, խի՞ էն էտ տավարներին լցրել քաղաք, խի՞ են իրանցից դավոլնի դեմքերով ման գալիս ...
Հորս տատը, հա հա, հորս տատը, ես էլ իրան տեսել եմ, ժամանակին, որ մեկը մի վատ բան էր անում, ասում էր. <Աստված 2 տեղից ծակելա սրան>:
Հորս միշտ հարցնում էի, ինչա նծանակում էս ասածը, այ հիմա, էդ արտահայտությունը նենց տեղինա, դրանց Աստված ուղղակի 2 տեղից ծակելա:
Էս աններելիա, պիտի պատժվեն, պիտի հրապարակայնորեն ժողովրդի, ամբոխի ձեռով սատկացվեն դրանք:
Ամմէ (30.09.2012)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Երևանում շուտով կտեղադրվեն նաև Պարույր Սևակի, Տիգրան Պետրոսյանի և ևս 5 մեծերի արձանները
Էս արձանները պետք ա չուգունից անել, փշալար քաշել ու 10.000 վոլտ հոսանք միացնել:
Չնայած կարող ա էտ էլ չփրկի
Ամեն դեպքում, Սուրեն Մելքոնյանը այստեղ ինչ-որ ճակատագրական բան է տեսնում, քանի որ իր բրոնզաձույլ Կինտոյի արձանի ոտքերն էլ սղոցելով Կիևյան փողոցից են տարել:
Ինքը իրանով ջարդվելը ո՞րն ա:
Էդ արձանները նենց տեղում են, որ ամեն վայրկյան մեկը նստում ա կողքը նկարվում ա: Մենք չգիտենք, թե ինչ հանգամանքներում ա ջարդվել: Օրինակ` կարող ա մեկը որոշել ա Ֆրունզիկի տակառիկին հենված նկարվի, մի քիչ ուժեղ ա հենվել ու ջարդվել ա: Չեմ արդարացնում, անշուշտ նորմալ մարդիկ գիտակցում են, որ արձանին խնամքով ա պետք վերաբերվել` անկախ նրանից ինչ նյութից ա պատրաստված: Բայց տվյալ դեպքում ճիշտ չի լինի ասելը, թե վանդալիզմ ա տեղի ունեցել: Հազար ու մի բանից կարող ա ջարդված լինի, առավել եւս, ինչպես Աթեիստը նշեց, բրոնզապատված են ու ամուր արձանի տպավորություն են թողնում:
Հ.Գ. Կարելի ա էլի բրոնզապատ անել, բայց երկաթբետոնից սարքել` 9 բալանոց սեյսմակայունությամբ:![]()
Քանի որ նույն շարքից են, որոշեցի, որ նոր թեմա բացելու կարիք չկա: 2 նոր արձան:
1. Հրանտ Մաթևոսյան, Գլխավոր պողոտայում, «Մալիբու» սրճարանի մոտ
2. Պարույր Սևակ, Դրամատիկական թատրոնի մոտ
Արդեն ինձ էլ ա սկսել դուր չգալ: Որովհետև այս բոլոր արձաններին ամենաակնհայտ միավորող բանը... տխրությունն ա: Բոլոր ինչ-որ շատ թախծոտ ու տխուր են: Ո՞րն ա նպատակը: Դեպրեսիա տարածե՞լը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սևակը սիգարետը ձեռքին ավելի հարազատ կլիներ մի տեսակ, չգիտեմ, իրան միշտ տենց եմ պատկերացրել...
Տխրության համար էլ ասեմ, բայց իսկապես, նրանցից շատերը տխուր կյանք են ունեցել, համ էլ տխրություն չէ, երևի մտազբաղություն կա նրանց հայացքներում, ինչը հատուկ ա գրեթե բոլոր հայերին:
Աշխարհի ցանկացած երկրով քայլես, մարդկանց դեմքերը ուրիշ են` ուրախ են, անհոգ են. մեր մոտ տենց չի, մեր փողոցներում, մտազբաղ, աշխարհի հոգսով պարուրված դեմքեր եմ հանդիպում միշտ, գուցե ես էլ նման դեմք ունեմ փողոցով քյլելիս ու վաղվա հացի խնդիրը լուծելու մասինմտածմունքներիս հետ կռիվ տալուց...
![]()
![]()
![]()
Ո՞վ ա ասում, որ հենց մենակ մտազբաղ ու թախծոտ հայացքն ա իրանց նկարագիրը![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 07.10.2012, 18:31:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բա որ սրանք էլ կոտրեն ՞![]()
Մաթևոսյանի արձանը չսիրեցի, կուզենայի նենց լիներ, որ ասենք` տպավորություն թողներ, որ ինչ-որ բան ա խոսում, ու ուզենաս` կողքը նստես ու լսես, ոնց որ երբ հեռուստացույցով իրեն տեսնում ես, չես կարա ալիքը փոխես, պիտի լսես, կլանես ամեն բառը, չնայած երևի նկարով սխալ ա դատել, պետք ա իրականում տեսնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ