User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Խոշտանգումներ վրացական բանտում

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոշտանգումներ վրացական բանտում

    Վրաստանյան «9-րդ ալիք» և «Մաեստրո» հեռուստաալիքները եթերում դաժան ծեծի և բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ իրենց տրամադրության տակ ունեն Գլդանսկի բանտում տեղի ունեցած դեպքերի ողջ նյութերը: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակիցը, ով ներկայումս Բելգիայում է գտնվում

    Վրաստանի պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել:

    «Ինձ համար վրդովեցուցիչ է այն, ինչը կատարվել է թիվ 8 քրեակատարողական հաստատությունում», - ասել է Կալմախելիձեն: «Իմ կառավարման տարիներին ձգտել եմ, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն, բայց, երեւում է, այդ ջանքերը բավարար չէին», - հավելել է նա, գրում է «Գռուզիա Օնլայնը»:

    Վրաստանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Վրաստանի իշխանություններին լիարժեք հետաքննություն իրականացնել Գլդանիի բանտում իրադարձությունների հետ կապված եւ պատժել մեղավորներին:
    «Կառավարությանը կոչ ենք անում իրականցնել լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն եւ ապահովել, որպեսզի մեղավորները կարճ ժամկետներում կանգնեն արդարադատության առջեւ»,-նշվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

    Այսօր առավոտյան Վրաստանի իրավապահները հայ-վրացական սահմանի մոտ ձերբակալել են սպային, ով նկարահանել էր Թբիլիսիի N8 բանտում քաղբանտարկյալներին ստորացնող տեսարաններ:

    Այս մասին լրագրողներին տեղեկացրել է սպայի իրավաբան Սալոմե Աբուլաձեն: Իրավաբանի խոսքերով` Ակոբիան ձերբակալվել է հայ-վրացական սահմանի Սադախլոյի մաքսային անցակետի մոտ:

    Թբիլիսիում, ինչպես եւ մի քանի այլ քաղաքներում (Քութաիսի, Բաթում, Փոթի, Զուգդիդի) բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

    Վրաստանի իշխանություններն արդեն ոստիկանության պարեկային ստորաբաժանումներ են ուղարկել բանտեր՝ այնտեղի աշխատակազմերին փոխարինելու համար: Բանտերի ընդունարաններում սկսվել է հարազատների հետ կալանավորների՝ հերթից դուրս տեսակցությունների ցուցակագրումը: Այս նախաձեռնության հեղինակը Միխայիլ Սահակաշվիլին է:

    «Մեզ շատ զարմացրեց և վրդովեցրեց Վրաստանի բանտերում տեղի ունեցածը, թե ինչպե~ս են բանտարկյալներին նվաստացնում: Հատկանշական է, որ երեկ տեսանյութ էլ էր տարածվել, որտեղ երևում է, որ կալանավորվածների թվում հայ կա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
    Նա նշեց, որ թեև վստահ չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ անձը Հայաստանի քաղաքացի է. «Քանի որ այն լեզվով, որով նա խոսում է՝ ո՛չ Ջավախքի, ո՛չ էլ Թբիլիսիի խոսակցական լեզուն չէ»,- ասաց նա:
    Ըստ Առնոլդ Ստեփանյանի, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը պետք է զբաղվի այս հարցով և պարզի վրացական բանտերում գտնվող իր քաղաքացիների վիճակը:

    Առնոլդ Ստեփանյանը նաև նկատեց, որ Հայաստանի քաղաքացիների հիմնական մասը վրացական բանտերում են հայտնվում՝ համաձայն այդ երկրում գործող գրավյալ տարածքների օրենքի՝ սահմանային խախտման պատճառով:
    «Շատ մարդիկ գալիս են Վրաստան՝ անտեղյակ լինելով, որ գործում է նման օրենք: Նրանց անձնագրում կա շտամպ, որ անցել են Հյուսիսային Օսեթիայի և Աբխազիայի սահմանը՝ Ռուսաստանի կողմից, ինչը Վրաստանի օրենքով արգելվում է և քրեորեն պատժելի է»,- բացատրեց նա և հավելեց, որ նման դեպքերում վրացական օրենքը նախատեսում է 5 տարի ազատազրկում:

    ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն տվյալներ ունի վրացական բանտերում գտնվող հայ կալանավորների մասին, սակայն այս պահին չեն կարող դրանք ներկայացնել:

    Ուշադրություն՝ տեսանյութերը պարունակում է բռնության տեսարաններ և հայհոյանքներ։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Աղբյուրներ՝

    epress.am
    news.am
    shamshyan.com
    ilur.am
    tert.am
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 20.09.2012, 14:17:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.09.2012), Moonwalker (20.09.2012)

  3. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոչկա են գլորում բոյով ախպորս վրա, ես դրանց .....

  4. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանց սաղի համապատասխան տեղը պիտի ճղես!


  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վրաստանի ՆԳ նախարը հրաժարական է տվել

    Արդեն երկրորդ նախարարն ա հրաժարական տալի, իսկ մեզ մոտ սենց բան լիներ երևի մի երկու բանտային հսկիչի նկատողություն կտային ու վերջ:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.09.2012), keyboard (21.09.2012), Moonwalker (21.09.2012), sarhov (22.09.2012), VisTolog (21.09.2012), Հայկօ (21.09.2012), Նաիրուհի (22.09.2012), Ներսես_AM (21.09.2012)

  7. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միլիարդատեր Իվանիշվիլին հորդորել է Սաակաշվիլիին հրաժարական տալ

    Ասում եմ չէ, բոչկա են գլորում բոյովի վրա:

    Ես սրա վերջն եմ ւզում տենամ, թե ոնց են խզարվելու ոմանք

  8. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2010
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    96
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա որ մեր գաղութներից հանկարծ մի վիդեո հայտնվեր, գերմանական կոնցլագերները դրախտ կթվային..

    սրանք գոնե էնքան նամուս ունեն հրաժարական են տալիս, իսկ մեր պաշտպանության նախարարի վեջը չէր երբ մեր բանակի վիդեոները տարածվեցին, որտեղ խմած հրամանատարը չռփում էր զինվորին...էլ բանակում խաղաղ պայմաներում զոհված ու խոշտանգված երիտասարդների մասին չասեմ. ծանր ու ուրիշ թեմա ա

  9. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանի փլուզման ծրագիրը տապալվել է
    Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին կիրակի օրը Բաթումիի ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին օրերին վրացական Գլդանի բանտում աննախադեպ կտտանքների մասին տեսանյութերի տարածմանն ու հասարակության վրդովմունքին, նշելով, թե Վրաստանի փլուզման ծրագիրը ձախողվել է:
    Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia.ru» կայքը

    «Կառավարության լրիվ կամ մասնակի փլուզման, հասարակության կատարյալ բարոյազրկման, բախումների հրահրման, բանտարկյալների զանգվածային բողոքի ծրագիրը, որը ոմանց զենք վերցնելու ու ընտրություններից հետո, եթե իրենց արդյունքը չգոհացներ, գործողություններ իրականացնելու հնարավորությունը տապալվել է: Այդ մասին ես հայտարարում եմ վստահաբար», - ասել է Սակաշվիկլին:

    Միաժամանակ, երկրի ղեկավարը հայտարարել է, թե իրենց հաջողվել է փախողել ծրագիրը ժամանակից շուտ, և կառավարությունը վճռական է տրամադրված երկրի առաջընթացն ու զարգացումը շարունակելու հարցում:

    «Մենք մտահոգված ենք, սակայն ոչ մեկին թույլ չենք տա Վրաստանին հետ քաշել անցյալ և այդ թվում սադրանքների միջոցով: Վրաստանում ոչինչ չի կարող սասանել օրենքի գերակայությունը»,-ասել է Սաակաշվիլին:

    Վրաստանի ղեկավարը անդրադարձել է նաև Ռուսաստանին, նշելով, թե մինչ իրենք քննարկում են տեղի ունեցածը, Ռուսաստանը Հարավային Օսիայում կրկնապատկել է իր զինվորականների թվաքանակը, և հարմար պահի է սպասում երկրի տարածք ներխուժելու համար:

    Հիշեցնենք, Թբիլիսիի բանտում խոշտանգումնեի վերաբերյալ սկանդալը ծագել էր, երբ Վրաստանի երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Մաեստրո» և «TV9» ալիքները, ցուցադրել են տեսանյութեր, որտեղ նկարահանված են Թբիլիսիի բանտում բանտարկյալների նկատմամբ աննախադեպ դաժանությամբ իրականացված բռնաբարությունների, ծեծերի ու խոշտանգումների կադրեր:
    Միջադեպից հետո Վրաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են իրականցվել՝ նախարարի և ոլորտի բոլոր պատասխանատուների հրաժարականի պահանջով: Դեպքերից հետո հրաժարական են ներկայացրել Վրաստանի ՆԳ նախարար Բաչո Ախալայը, պատիժների կրման հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեն: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել նշյալ բանտի ողջ ղեկավարության նկատմամբ, որոշներն հետախուզման մեջ են:
    panorama.am

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (24.09.2012)

  11. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վրդովված եմ ու շոկի մեջ տարածված կադրերից։ Առայժմ մի քիչ նաև շփոթված։

    Բայց մի բան գիտեմ հաստատ, ավելի լավ ա բանտում գողին բռնաբարեն, քան թե ամբողջ երկիրը Ռուսաստանը կզցրած պահի։ (© իմը չի)

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (26.09.2012), Աթեիստ (27.09.2012)

  13. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրդովված եմ ու շոկի մեջ տարածված կադրերից։ Առայժմ մի քիչ նաև շփոթված։

    Բայց մի բան գիտեմ հաստատ, ավելի լավ ա բանտում գողին բռնաբարեն, քան թե ամբողջ երկիրը Ռուսաստանը կզցրած պահի։ (© իմը չի)
    Անկապ ու անտրամաբանական համեմատություն ա ճիշտն ասած

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (26.09.2012), Նետ (26.09.2012), Ներսես_AM (26.09.2012)

  15. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկապ ու անտրամաբանական համեմատություն ա ճիշտն ասած
    Վստա՞հ ես։ Հաշվի առնելով, որ 5 օրից Վրաստանում ընտրություններ են ու հենց ընտրություններից առաջ հայտնվեցին այդ կադրերը, որոնք արդեն 6 ամիս ա պահում են...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (26.09.2012)

  17. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե վստահը ո՞րն ա ես այդպես եմ կարծում

    Քո գրածից ստացվում ա, որ կամ պետք ա Ռուսաստանը կզցրած պահի, կամ պետք ա բանտում բռնաբարեն։ Ի դեպ դու չգիտես բռնաբարվող ա գող ա, թե ինչ ա ու գրածիդ մեջ արդարացնող նրբերանգ եմ նկատում, յանի գողին հասնում ա։

    Արտ, երբ ա հայտնվում ու ինչի ա հայտնվումը կապ չունի, փաստն էն ա, որ խնդիրը կա։

    Ինչպես նաև փաստն էն ա, որ երկրում գործում են ընդդիմադիր կողմնորոշում ունեցող հեռուստաալիքներ, որոնք իրենց թույլ են տալիս ցույց տալ էդ վիդեոները ու որ էդ մի միջադեպից հետո 2 նախարար հրաժարակն են տալիս։ Էս փաստերն էլ խոսում են նրա մասին, որ Վրաստանը ի վիճակի ա շտկել նման պրոբլեմները։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (27.09.2012), Աթեիստ (27.09.2012), Հայկօ (26.09.2012), Ներսես_AM (26.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  2. Արշակ Ջամալեան, “Հայ-վրացական կնճիռը”
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.03.2011, 12:15
  3. Բանտում ծեծում են.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2007, 16:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •