User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Խոշտանգումներ վրացական բանտում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանի փլուզման ծրագիրը տապալվել է
    Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին կիրակի օրը Բաթումիի ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին օրերին վրացական Գլդանի բանտում աննախադեպ կտտանքների մասին տեսանյութերի տարածմանն ու հասարակության վրդովմունքին, նշելով, թե Վրաստանի փլուզման ծրագիրը ձախողվել է:
    Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia.ru» կայքը

    «Կառավարության լրիվ կամ մասնակի փլուզման, հասարակության կատարյալ բարոյազրկման, բախումների հրահրման, բանտարկյալների զանգվածային բողոքի ծրագիրը, որը ոմանց զենք վերցնելու ու ընտրություններից հետո, եթե իրենց արդյունքը չգոհացներ, գործողություններ իրականացնելու հնարավորությունը տապալվել է: Այդ մասին ես հայտարարում եմ վստահաբար», - ասել է Սակաշվիկլին:

    Միաժամանակ, երկրի ղեկավարը հայտարարել է, թե իրենց հաջողվել է փախողել ծրագիրը ժամանակից շուտ, և կառավարությունը վճռական է տրամադրված երկրի առաջընթացն ու զարգացումը շարունակելու հարցում:

    «Մենք մտահոգված ենք, սակայն ոչ մեկին թույլ չենք տա Վրաստանին հետ քաշել անցյալ և այդ թվում սադրանքների միջոցով: Վրաստանում ոչինչ չի կարող սասանել օրենքի գերակայությունը»,-ասել է Սաակաշվիլին:

    Վրաստանի ղեկավարը անդրադարձել է նաև Ռուսաստանին, նշելով, թե մինչ իրենք քննարկում են տեղի ունեցածը, Ռուսաստանը Հարավային Օսիայում կրկնապատկել է իր զինվորականների թվաքանակը, և հարմար պահի է սպասում երկրի տարածք ներխուժելու համար:

    Հիշեցնենք, Թբիլիսիի բանտում խոշտանգումնեի վերաբերյալ սկանդալը ծագել էր, երբ Վրաստանի երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Մաեստրո» և «TV9» ալիքները, ցուցադրել են տեսանյութեր, որտեղ նկարահանված են Թբիլիսիի բանտում բանտարկյալների նկատմամբ աննախադեպ դաժանությամբ իրականացված բռնաբարությունների, ծեծերի ու խոշտանգումների կադրեր:
    Միջադեպից հետո Վրաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են իրականցվել՝ նախարարի և ոլորտի բոլոր պատասխանատուների հրաժարականի պահանջով: Դեպքերից հետո հրաժարական են ներկայացրել Վրաստանի ՆԳ նախարար Բաչո Ախալայը, պատիժների կրման հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեն: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել նշյալ բանտի ողջ ղեկավարության նկատմամբ, որոշներն հետախուզման մեջ են:
    panorama.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (24.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  2. Արշակ Ջամալեան, “Հայ-վրացական կնճիռը”
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.03.2011, 12:15
  3. Բանտում ծեծում են.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2007, 16:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •