User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Խոշտանգումներ վրացական բանտում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոշտանգումներ վրացական բանտում

    Վրաստանյան «9-րդ ալիք» և «Մաեստրո» հեռուստաալիքները եթերում դաժան ծեծի և բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ իրենց տրամադրության տակ ունեն Գլդանսկի բանտում տեղի ունեցած դեպքերի ողջ նյութերը: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակիցը, ով ներկայումս Բելգիայում է գտնվում

    Վրաստանի պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել:

    «Ինձ համար վրդովեցուցիչ է այն, ինչը կատարվել է թիվ 8 քրեակատարողական հաստատությունում», - ասել է Կալմախելիձեն: «Իմ կառավարման տարիներին ձգտել եմ, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն, բայց, երեւում է, այդ ջանքերը բավարար չէին», - հավելել է նա, գրում է «Գռուզիա Օնլայնը»:

    Վրաստանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Վրաստանի իշխանություններին լիարժեք հետաքննություն իրականացնել Գլդանիի բանտում իրադարձությունների հետ կապված եւ պատժել մեղավորներին:
    «Կառավարությանը կոչ ենք անում իրականցնել լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն եւ ապահովել, որպեսզի մեղավորները կարճ ժամկետներում կանգնեն արդարադատության առջեւ»,-նշվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

    Այսօր առավոտյան Վրաստանի իրավապահները հայ-վրացական սահմանի մոտ ձերբակալել են սպային, ով նկարահանել էր Թբիլիսիի N8 բանտում քաղբանտարկյալներին ստորացնող տեսարաններ:

    Այս մասին լրագրողներին տեղեկացրել է սպայի իրավաբան Սալոմե Աբուլաձեն: Իրավաբանի խոսքերով` Ակոբիան ձերբակալվել է հայ-վրացական սահմանի Սադախլոյի մաքսային անցակետի մոտ:

    Թբիլիսիում, ինչպես եւ մի քանի այլ քաղաքներում (Քութաիսի, Բաթում, Փոթի, Զուգդիդի) բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

    Վրաստանի իշխանություններն արդեն ոստիկանության պարեկային ստորաբաժանումներ են ուղարկել բանտեր՝ այնտեղի աշխատակազմերին փոխարինելու համար: Բանտերի ընդունարաններում սկսվել է հարազատների հետ կալանավորների՝ հերթից դուրս տեսակցությունների ցուցակագրումը: Այս նախաձեռնության հեղինակը Միխայիլ Սահակաշվիլին է:

    «Մեզ շատ զարմացրեց և վրդովեցրեց Վրաստանի բանտերում տեղի ունեցածը, թե ինչպե~ս են բանտարկյալներին նվաստացնում: Հատկանշական է, որ երեկ տեսանյութ էլ էր տարածվել, որտեղ երևում է, որ կալանավորվածների թվում հայ կա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
    Նա նշեց, որ թեև վստահ չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ անձը Հայաստանի քաղաքացի է. «Քանի որ այն լեզվով, որով նա խոսում է՝ ո՛չ Ջավախքի, ո՛չ էլ Թբիլիսիի խոսակցական լեզուն չէ»,- ասաց նա:
    Ըստ Առնոլդ Ստեփանյանի, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը պետք է զբաղվի այս հարցով և պարզի վրացական բանտերում գտնվող իր քաղաքացիների վիճակը:

    Առնոլդ Ստեփանյանը նաև նկատեց, որ Հայաստանի քաղաքացիների հիմնական մասը վրացական բանտերում են հայտնվում՝ համաձայն այդ երկրում գործող գրավյալ տարածքների օրենքի՝ սահմանային խախտման պատճառով:
    «Շատ մարդիկ գալիս են Վրաստան՝ անտեղյակ լինելով, որ գործում է նման օրենք: Նրանց անձնագրում կա շտամպ, որ անցել են Հյուսիսային Օսեթիայի և Աբխազիայի սահմանը՝ Ռուսաստանի կողմից, ինչը Վրաստանի օրենքով արգելվում է և քրեորեն պատժելի է»,- բացատրեց նա և հավելեց, որ նման դեպքերում վրացական օրենքը նախատեսում է 5 տարի ազատազրկում:

    ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն տվյալներ ունի վրացական բանտերում գտնվող հայ կալանավորների մասին, սակայն այս պահին չեն կարող դրանք ներկայացնել:

    Ուշադրություն՝ տեսանյութերը պարունակում է բռնության տեսարաններ և հայհոյանքներ։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Աղբյուրներ՝

    epress.am
    news.am
    shamshyan.com
    ilur.am
    tert.am
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 20.09.2012, 14:17:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.09.2012), Moonwalker (20.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  2. Արշակ Ջամալեան, “Հայ-վրացական կնճիռը”
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.03.2011, 12:15
  3. Բանտում ծեծում են.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2007, 16:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •