User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Կրթաթոշակներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրթաթոշակներ

    Էս բաժնում երբեմն (ապագա) ուսանողներ են լինում, որոնք հետաքրքրվում են արտերկրում սովորելու համար նախատեսված կրթաթոշակներով:
    Առաջարկում եմ գրել էստեղ ներկայումս առկա կրթաթոշակների մասին, որոնք հարմար են հայ ուսանողներին: Կրթաթոշակները կարող են նախատեսված լինել թե Հայաստանի, թե արտերկրի բուհերի համար: Ես ավելի շատ արտասահմանում սովորելու համար նախատեսված կրթաթոշակներին կանդրադառնամ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.09.2012, 20:45:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.09.2012), Arpine (19.09.2012), Chuk (21.09.2012), Claudia Mori (19.09.2012), einnA (20.09.2012), keyboard (19.09.2012), Lev (20.09.2012), Lusina (19.09.2012), Moonwalker (19.09.2012), Yevuk (19.09.2012), Ամպ (02.10.2012), Հայկօ (19.09.2012), Ձայնալար (19.09.2012), Ուլուանա (19.09.2012), Ֆոտոն (19.09.2012)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆի Մանուկյանի կրթաթոշակ

    Օքսֆորդում սովորելը շատ հայ ուսանողների համար ֆանտաստիկայի բնագավառի հնարավորություն կարող է թվալ: Նախ և առաջ հենց վճարի պատճառով:
    Բայց կա մի լավ կրթաթոշակ, որը փակում է բլոր ծախսերը և նախատեսված է հենց հայ ուսանողների համար, ովքեր ուզում են սովորել Օքսֆորդում:

    Ովքե՞ր կարող են դիմել կրթաթոշակին: Այն ուսանողները, ովքեր ազգությամբ/ծագումով հայ են, ընդունվել են Օքսֆորդի համալսարան՝ բակալավրիատի կամ մագիստատուրայի որևէ բաժին, բայց չունեն ուսումը ֆինասնավորելու հնարավորություն:
    Այսինքն՝ կրթաթոշակին դիմելու համար նախ պետք է ընդունվել Օքսֆորդ (մտնել համալսարանի կայքը, ընտրել ցանկալի մասնագիտությունը, ուղարկել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և սպասել պատասխանի), և ընդունվելու դեպքում դիմել կրթաթոշակին:
    Այս կրթաթոշակը ոչ միայն ամբողջությամբ փակում է ուսման վարձը, այլև տալիս է հավեյլալ £9,225՝ ապրելու ծախսերը հոգալու համար:

    Մանրամասների համար նայել այստեղ:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2012), einnA (20.09.2012), Freeman (19.09.2012), keyboard (19.09.2012), Lev (20.09.2012), Lusina (19.09.2012), Moonwalker (19.09.2012), Լուսաբեր (19.09.2012), Ֆոտոն (19.09.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճատև գրանտեր/կրթաթոշակներ ասպիրանտ ուսանողների համար

    ASCN-ը (ACADEMIC SWISS CAUCASUS NET) հասարակական գիտությունների բնագավառի հայ և վրացի ուսանողներին տրամադրում է երեքամսյա գրանտեր՝ Շվեյցարիայի համալսարաններում անցկացնելու և իրենց թեկնածուական թեզը բարելավելու համար:
    Նախընտրությունը տրվում է հենց ասպիրանտներին, ովքեր աշխատում են իրենց թեզի ուղղությամբ, սակայն դիմել կարող են նաև համալասարաններում հետազոտական աշխատանքներ կատարող աշխատակիցները և դասավանդողները:
    Դիմել կարելի է ամբողջ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ: Լեզուն՝ անգլերեն:

    Մանրամասները՝ էստեղ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2012), keyboard (19.09.2012), Lev (20.09.2012), Moonwalker (19.09.2012), Ֆոտոն (19.09.2012)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրասմուս Մունդուս մագիստրատուրայի կրթաթոշակ՝ «Պարային գիտելիքներ և պրակտիկա» մասնագիտությամբ

    Աչքովս ընկավ, որ մի քանի թեմա այն կողմ աղջիկները ոգևորված նայում ու քննարկում էին պարային կատարումները, կարո՞ղ է ուզենաք խորանալ:
    Հոյակապ կրթաթոշակ է. երկամյա ուսումն ընդգրկում է չորս երկրների համալսարաններ՝ Նորվեգիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի և Մեծ Բրիտանիայի (ամեն երկրում՝ կես սեմեստր):
    Կրթաթոշակը պահանջում է ոչ այնքան պրակտիկ հմտություններ, որքան հետաքրքրություն և նախնական գիտելիքներ պարային ուսմունքների, պատմության և այլնի մասին: Լեզուն՝ անգլերեն:
    Դիմելու վերջնաժամկետը 2012-ի դեկտեմբերի 1-ն է. դեռ ահագին ժամանակ ունեք մտածելու:

    Մանրամասները՝ էստեղ:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2012), CactuSoul (21.09.2012), Claudia Mori (19.09.2012), keyboard (19.09.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Լուսաբեր (19.09.2012), Ֆոտոն (19.09.2012)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարավային Կովկասի ռեգիոնալ կրթաթոշակ՝ հետազոտողների համար

    Դիմել կարող են նրանք, ովքեր ունեն որևէ բարձրագույն կրթություն և ներկայումս հետազոտական հետաքրքրություն ունեն հետևյալ բնագավառներում՝ հասարակական խնդիրներ, քաղաքականություն, էթնիկ կոնֆիլկտներ, գենդերային հարցեր, տարածաշրջանային զարգացում, միգրացիա և այլն: Նրանք հնարավորություն կունենան ամբողջ 2013 թվականն անցկացնել (մայաների ականջը կանչի) տարբեր ամառային դպրոցներում, մասնակցել սեմինարների և հետազոտությունների: Հատուկ նշված չի, բայց կարծում եմ հիմնական վայրը Վրաստանն է լինելու. գրասենյակն էլ հենց էնտեղ է:

    Դիմորդները պիտի լինեն 1977-1990 թթ. ծնված, տիրապետեն անգելերեն և ռուսերեն լեզուների:
    Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 17, 2012 թ.:

    Մանրամասները՝ էստեղ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.09.2012), Ֆոտոն (19.09.2012)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրասմուս Մունդուս մագիստրատուրայի կրթաթոշակ՝ "Strategic Project Management" մասնագիտությամբ

    Կրթաթոշակն ամբողջովին փակում է 16-ամսանոց ուսման վարձը և ապրելու ծախսը հետևյալ երեք երկրների համալսարաններում՝ Մեծ Բրiտանիա (Heriot Watt University), Իտալիա (Politecnico di Milano), Շվեդիա (Umeå University):
    Դիմորդները պետք է ունենան բակալավրի կրթություն՝ լավ գնահատականներով, տիրապետեն անգլերենի: Մենեջմենթի բնագավառում աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց առկայության դեպքում կարող է առավելություն լինել:
    Դիմումների վերջնաժամկետը՝ 2013 թ., հունվարի 6:

    Մանրամասները՝ էստեղ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.09.2012), Lev (20.09.2012), Ֆոտոն (19.09.2012)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրասմուս Մունդուս մագիստրատուրայի կրթաթոշակ՝ «Կոմպլեքս համակարգերի գիտություն» մասնագիտությամբ

    Էս ինչ հետաքրքիր բան էր:
    Կոմպլեքս (բարդ) համակարգերի տակ ներառվում են ինչպես բնական համակարգերը՝ սկսած բիո-մոլեկուլարից, վերջացրած մարդկային հասարակությունով, այնպես էլ արհեստական համակարգերը, ինչպիսին է օրինակ՝ ինտերնետը: Ու էս մագիստրական ծրագրի շրջանակներում քննարկվելու են, թե ինչպես վերլուծել նման համակարգերը, հասկանալ դրանք և վերահսկել: Ուսանողները տարբեր հետազոտական նախագծերի մասնակցելու հնարավորություն են ունենալու:
    Ուսումը տևում է երկու տարի երեք երկրների՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի համալսարաններում, և լրիվ ֆինանսավորվում է տվյալ կրթաթոշակով (պլուս ապրելու ծախսերը): Հայաստանը էն երկրներից է, որի ուսանողները մեծ շանս ունեն ստանալու այս կրթաթոշակը:
    Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 7, 2013 թ.:

    Մանրամասները՝ էստեղ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.09.2012, 01:14:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lev (20.09.2012), Ֆոտոն (20.09.2012)

  15. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե որևէ մեկը որոշի դիմել, ու ինչ-որ օգնություն պետք լինի, կարող եմ օգնել: Բացի դրանից, էստեղ էլ կարող եք գրել, եթե ինչ-որ հարցեր ունենաք:

  16. #9
    Մշտական անդամ Lev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2011
    Տարիք
    32
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Րաֆֆի Մանուկյանի կրթաթոշակ

    Օքսֆորդում սովորելը շատ հայ ուսանողների համար ֆանտաստիկայի բնագավառի հնարավորություն կարող է թվալ: Նախ և առաջ հենց վճարի պատճառով:
    Բայց կա մի լավ կրթաթոշակ, որը փակում է բլոր ծախսերը և նախատեսված է հենց հայ ուսանողների համար, ովքեր ուզում են սովորել Օքսֆորդում:

    Ովքե՞ր կարող են դիմել կրթաթոշակին: Այն ուսանողները, ովքեր ազգությամբ/ծագումով հայ են, ընդունվել են Օքսֆորդի համալսարան՝ բակալավրիատի կամ մագիստատուրայի որևէ բաժին, բայց չունեն ուսումը ֆինասնավորելու հնարավորություն:
    Այսինքն՝ կրթաթոշակին դիմելու համար նախ պետք է ընդունվել Օքսֆորդ (մտնել համալսարանի կայքը, ընտրել ցանկալի մասնագիտությունը, ուղարկել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և սպասել պատասխանի), և ընդունվելու դեպքում դիմել կրթաթոշակին:
    Այս կրթաթոշակը ոչ միայն ամբողջությամբ փակում է ուսման վարձը, այլև տալիս է հավեյլալ £9,225՝ ապրելու ծախսերը հոգալու համար:

    Մանրամասների համար նայել այստեղ:
    Այվի ջան ոնց հասկացա վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն՞ է,TOEFL-ից 110՞ է պահանջում ու հայկական ատեստատն էլ չի՞ անցնում: Իսկ մյուս տարի այս ծրագիրը կլինի՞ ու դիմումները մոտավորապես երբվանի՞ց կսկսեն ընդունեն:
    Վերջին խմբագրող՝ Lev: 21.09.2012, 00:25:

  17. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում levongevdav-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան ոնց հասկացա վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն՞ է,TOEFL-ից 110՞ է պահանջում ու հայկական ատեստատն էլ չի՞ անցնում: Իսկ մյուս տարի այս ծրագիրը կլինի՞ ու դիմումները մոտավորապես երբվանի՞ց կսկսեն ընդունեն:
    Դու բակալավրիատի (undergraduate) համա՞ր ես հարցնում: Եթե հա, ապա Հայաստանից ստացած դպրոցական ատեստատը ոչ թե չի անցնում, այլ բավարար չէ: Դրա համար իրենց կողմից խորհուրդ է տրվում նաև այլ ատեստավորում անցնել ("A-Levels" կամ "International Baccalaureate"), որի մասին տեղեկություն կարելի է ստանալ "British Council"-ից (ի դեպ կարելի է հենց հայաստանյան գրասենյակից հարցնել) կամ "International Baccalaureate Organisation"-ից:
    Բակալավրիատ դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է: Toefl -110:

    Բայց եթե մագիստրատուրա ես դիմում, պիտի նայես կոնկրետ քո մասնագիտության համար ինչ պահանջներ կան դիմորդների համար: Կարող ես էստեղ նայել: Կարծում եմ, ցանկացած դեպքում, Հայաստանի բակալավրի դիպլոմը պիտի որ ընդունելի լինի:
    Դիմումների վերջնաժամկետները մագիստրատուրայի համար տարվա մեջ երեք անգամ են՝ նոյեմբերին, հունվարին, մարտին: Toefl -110:

    Ինչ վերաբերվում է կրթաթոշակին, ապա ենթադրում եմ, որ մյուս տարի էլ կլինի, բայց կարելի է մի հատ նամակ գրել իրենց ու հարցնել:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.09.2012), Freeman (21.09.2012), Lev (21.09.2012)

  19. #11
    Մշտական անդամ Lev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2011
    Տարիք
    32
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու բակալավրիատի (undergraduate) համա՞ր ես հարցնում: Եթե հա, ապա Հայաստանից ստացած դպրոցական ատեստատը ոչ թե չի անցնում, այլ բավարար չէ: Դրա համար իրենց կողմից խորհուրդ է տրվում նաև այլ ատեստավորում անցնել ("A-Levels" կամ "International Baccalaureate"), որի մասին տեղեկություն կարելի է ստանալ "British Council"-ից (ի դեպ կարելի է հենց հայաստանյան գրասենյակից հարցնել) կամ "International Baccalaureate Organisation"-ից:
    Բակալավրիատ դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է: Toefl -110:

    Բայց եթե մագիստրատուրա ես դիմում, պիտի նայես կոնկրետ քո մասնագիտության համար ինչ պահանջներ կան դիմորդների համար: Կարող ես էստեղ նայել: Կարծում եմ, ցանկացած դեպքում, Հայաստանի բակալավրի դիպլոմը պիտի որ ընդունելի լինի:
    Դիմումների վերջնաժամկետները մագիստրատուրայի համար տարվա մեջ երեք անգամ են՝ նոյեմբերին, հունվարին, մարտին: Toefl -110:

    Ինչ վերաբերվում է կրթաթոշակին, ապա ենթադրում եմ, որ մյուս տարի էլ կլինի, բայց կարելի է մի հատ նամակ գրել իրենց ու հարցնել:
    Ճիշտն ասաց ես այդ ծրագրում մագիստրատուրայի մասին հատված չգտա ու մտածեցի, որ միայն բակալավրիատ կարելի է դիմել: Նկատի ունեմ արդյոք հնարավո՞ր չի, որ միայն բակալավրիատը հովանավորվի այդ ծրագրով:

  20. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում levongevdav-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասաց ես այդ ծրագրում մագիստրատուրայի մասին հատված չգտա ու մտածեցի, որ միայն բակալավրիատ կարելի է դիմել: Նկատի ունեմ արդյոք հնարավո՞ր չի, որ միայն բակալավրիատը հովանավորվի այդ ծրագրով:
    Կրթաթոշակը նախատեսված է թե բակալավրիատի, թե մագիստրատուրայի համար:
    An unlimited number of scholarships will be awarded for graduate and undergraduate degrees.

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.09.2012), Lev (21.09.2012)

  22. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    PhD կրթաթոշակ Հոնկոնգի առաջատար համալսարաններում

    Այս կրթաթոշակը նախատեսված է տարբեր մասնագիտություններ (հումանիտար, տեխնիկական, բանասիրական, բժշկական) ունեցող դիմորդների համար, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը ասպիրանտուրայում:
    Դիմել կարելի է Հոնկոնգի ութ համալսարաններից որևէ մեկին՝ ընտրելով այս կամ այն մասնագիտությունը:
    Կրթաթոշակը փակում է ուսման և հետազոտական աշխատանքների հետ կապված բոլոր ծախսերը: Ուսման լեզուն անգլերենն է:
    Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է:

    Մանրամասները՝ էստեղ:

  23. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետթեկնածուական (պոստդոկ) կրթաթոշակ կրոնագետների համար

    Գերմանիայում Ռուհրի համալսարանը տրամադրում է ուսման և ապրուստի բոլոր ծախսերը հոգացող միամյա կրթաթոշակ կրոնի մասնագետների համար, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի կոչում և հետաքրքրված են (լավագույն դեպքում՝ մասնագիտացած) կենտրոնական Ասիայի, ինչպես նաև հնագույն արևելյան կրոններով և դրանց պատմությամբ:
    Դիմելու համար պետք է ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
    - հետաքրքրությունը հիմնավորող նամակ
    - ռեզյումե
    - հոդվածների և տպագրած նյութերի ցանկ
    - նախատեսված հետազոտության համառոտ նկարագիր (հինգ էջի սահմանում)
    Դիմումի հանձնման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:
    Լեզուն՝ անգլերեն:

    Մանրամասների համար նայել էստեղ:

  24. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրասմուս Մունդուսի կրթաթոշակային ծրագրերի վերջնաժամկետներին քիչ ժամանակ է մնացել, բայց ցանկության դեպքում դեռ կարելի է հասցնել, էնպես որ շտապեք:
    Ստորև կարող եք տեսնել մագիստրական կուրսերի և ասպիրանտուրայի ամբողջ ցանկը, որտեղ հաստատ ձեր ուզած մասնագիտության հետ առնչվող ծրագրեր էլ կարող եք գտնել.

    Մագիստրատուրայի կուրսերը

    Ասպիրանտուրա

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •