Իմձ թվում ա, որ ինչպես էն նախկին Լույսը այնպես էլ էս նոր Իմ քայլը ահավոր քաղքենի ու անարդյունավետ են աշխատում։
«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակով 54 հայաստանցի երիտասարդներ սովորում են աշխարհի առաջատար բուհերում
Ուրեմն էս համալսարանների ռանկինգները, աշխարհի լավագույն 10, 20, եսիմինչ զահրումար, ֆուֆլո բաներ են։ Ասենք, 19-րդ տեղում գտնվողը մի եսիմնչ կարգի լավը չի 45-րդ տեղում գտնվողից։ Բայց էտ առաջին տասնյակ կամ քսանյակում գտնվող համալսարանները ահավոր թանկ են ու հիմնականում ամերիկայն ու անգլիական համալսարաններն են։
Ասենք ինչի՞ պիտի երեք անգամ շատ փող ծախսվի, որ երեխեն գնա MIT կամ Stanford, երբ նույն փողով կարելի ա չորս, հինգ, վեց երեխա ուղարկել եվորպական գժանոց համալսարաններ։ Ո՞վ ա ասել, որ MIT-ն կամ Caltech-ը ավելի լավն էն քան Գերմանիայի Մյունխենի Տեխնոլոգիականը, կամ Հոլանդիայի Դելֆտը։ Ուրեմն, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Դանիայում, Բելգիայում նենց համալսարաններ կան ու անգլերենով ուսուցանող, որ ամերիկյաններին փաթեթավորած ունեն։ Նույն Շվեդական Կառոլինսկան կամ KTH-ը լավագույններն են բժշկության ու տեխնոլոգիաների ոլորտներում։
Կամ հոլանդական Wageningen-ը հոլանդական գյուղատնտեսական հրաշքի հիմքերում ա կանգնած, մի բան որ մեզ շատ պետք ա էսօր։ Ասենք կարելի ա տարեկան մի տաս ուսանող բավականին հարմար գներով ընդեղ ուղարկել, որ գան գոնե մի տաս տարում Հայաստանի ոռոգման համակարգը Մենուայի ժամանակաշրջանից բերեն հասցնեն 20-րդ դարի վերջ։
Կամ @
StrangeLittleGirl ջան, մի հատ ասա, թե Կոպենհաենի համալսարանը ինչ կարգի համալսարան ա։
Բայց դե չե, մեր նման լոպազներին պետք են հնչեղ անուններ, Հարվարդ, Քեմբրիջ, Ստենֆորդ ․․․
Էջանիշներ