User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Կրթաթոշակներ

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմձ թվում ա, որ ինչպես էն նախկին Լույսը այնպես էլ էս նոր Իմ քայլը ահավոր քաղքենի ու անարդյունավետ են աշխատում։

    «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակով 54 հայաստանցի երիտասարդներ սովորում են աշխարհի առաջատար բուհերում



    Ուրեմն էս համալսարանների ռանկինգները, աշխարհի լավագույն 10, 20, եսիմինչ զահրումար, ֆուֆլո բաներ են։ Ասենք, 19-րդ տեղում գտնվողը մի եսիմնչ կարգի լավը չի 45-րդ տեղում գտնվողից։ Բայց էտ առաջին տասնյակ կամ քսանյակում գտնվող համալսարանները ահավոր թանկ են ու հիմնականում ամերիկայն ու անգլիական համալսարաններն են։

    Ասենք ինչի՞ պիտի երեք անգամ շատ փող ծախսվի, որ երեխեն գնա MIT կամ Stanford, երբ նույն փողով կարելի ա չորս, հինգ, վեց երեխա ուղարկել եվորպական գժանոց համալսարաններ։ Ո՞վ ա ասել, որ MIT-ն կամ Caltech-ը ավելի լավն էն քան Գերմանիայի Մյունխենի Տեխնոլոգիականը, կամ Հոլանդիայի Դելֆտը։ Ուրեմն, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Դանիայում, Բելգիայում նենց համալսարաններ կան ու անգլերենով ուսուցանող, որ ամերիկյաններին փաթեթավորած ունեն։ Նույն Շվեդական Կառոլինսկան կամ KTH-ը լավագույններն են բժշկության ու տեխնոլոգիաների ոլորտներում։

    Կամ հոլանդական Wageningen-ը հոլանդական գյուղատնտեսական հրաշքի հիմքերում ա կանգնած, մի բան որ մեզ շատ պետք ա էսօր։ Ասենք կարելի ա տարեկան մի տաս ուսանող բավականին հարմար գներով ընդեղ ուղարկել, որ գան գոնե մի տաս տարում Հայաստանի ոռոգման համակարգը Մենուայի ժամանակաշրջանից բերեն հասցնեն 20-րդ դարի վերջ։

    Կամ @StrangeLittleGirl ջան, մի հատ ասա, թե Կոպենհաենի համալսարանը ինչ կարգի համալսարան ա։

    Բայց դե չե, մեր նման լոպազներին պետք են հնչեղ անուններ, Հարվարդ, Քեմբրիջ, Ստենֆորդ ․․․
    Լրիվ ճիշտ ես ասում։ Մի քիչ կապ ունենալով Լույսը ստեղծողների հետ ու հետևելով դրա զարգացմանը՝ ահագին բաներ կարամ ասեմ ու կարամ ասեմ, որ նոր կառավարությունը ըստ էության հնի բռնած գիծը շարունակում ա։ Նախ, Լույսը գրեթե հարյուր տոկոս ֆինանսավորում, ապրելն էլ հետը ապահովեց մենակ առաջին տարին մեկնողների համար։ Հետո արդեն հիսուն֊հիսուն էին անում։ Ընդ որում, էս լավագույն կոչեցյալ համալսարաններից որոշների դեպքում ուսման վարձը վճարել կարողանալը ընդունվելու նախապայմաններից ա։ Իմ ծանոթներից մեկն ընդունվել էր նշյալ համալսարաններից մեկը conditional offer֊ով, պայմանն էն էր, որ ուսման վարձը վճարելու հնարավորություն պիտի ցույց տար։ Բայց Լույսն էլ որևէ տեսակի փաստաթուղթ չէր տալիս՝ ասելով, որ պիտի unconditional offer լինի։ Դե գնա ու հավ ու ձու արա։

    Ինչ վերաբերում ա համալսարանների որակին, ապա մի հետաքրքրիր բան կարամ ասեմ։ Չգիտեմ ոնց ու ինչ հաշվարկներով, բայց մի տարի Կոպենհագենի համալսարանը Լույսի ցուցակում հայտնվել էր ու կարծեմ էդ տարի միակ եվրոպական համալսարանն էր (ՄԹ֊ից դուրս էլի)։ Ինչ խոսք, Կոպենհագենի համալսարանը բավական բարձր միջազգային վարկանիշ ունի, բայց լինելով էնտեղի շրջանավարտ ու աշխատած լինելով էնտեղ՝ ամենայն պատասխանատվությամբ կարամ հայտարարեմ, որ բավական քըխ համալսարան ա։ Կարևոր չի, թե միջազգային ռեյտինգներում ինչ֊որ տեղեր ա գրավում։ Էնտեղ ուսման որակն ահավոր վատ ա։ Գիտության որակն էլ հետը։ Ավելին ասեմ. եթե ԵՊՀ֊ն էլ էնքան փող ունենար, ինչքան Կոպենհագենի համալսարանը, հաստատ շատ ավելի բարձր վարկանիշ կունենար։

    Ու ի տարբերություն Կոպենհագենի համալսարանի, Օրհուսի համալսարանը շատ ավելի լավն ա թե՛ տված ուսման որակով, թե՛ գիտության որակով (գոնե մեր ոլորտում)։ Բայց արի ու տես, որ վարկանիշային աղյուսակներում շատ ավելի հետ ա, քան Կոպենհագենը (չնայած վերջին տարիներին կամաց֊կամաց առաջ ա գալիս, Կոպենհագենը հետ ա ընկնում)։

    Ասածս ինչ ա. էն կանոնները, որոնցով նախկինում Լույսը, իսկ հիմա ԻՔ հիմնադրամն են առաջնորդվում, բավական անարդար ու դեբիլ կանոններ են, որովհետև նախ հարուստների էրեխեքին միանշանակ առավելություն են տալիս, երկրորդ նվազեցնում են դրսում սովորելու հնարավորություն ստացող էրեխեքի թիվը։ Ու հա՛, Եվրոպայում դա շատ ավելի էժան ու որակով կամ ավելի որակյալ կարելի ա կազմակերպել (թեև ոչ Դանիայում. էստեղ ոչ֊ԵՄ ուսանողների ուսման վարձը համեմատական ա ԱՄՆ֊ի ու Անգլիայի վարձերի հետ)։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.10.2019), Աթեիստ (01.10.2019), Շինարար (04.10.2019), Տրիբուն (01.10.2019)

  3. #32
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մի հարց է հետաքրքրում:
    Էդ հիմնադրամների փողերը ավելի արդյունավետ չի լինի, որ ծախսեն ՀՀ կրթական համակարգը բարելավելու վրա?
    Ոնց հասկանում եմ 50 հոգու "պրիստիժ" համալսարանում սովորելու ուսման վարձերը որ իրար գումարեն ահագին լուրջ գործ կարելի է անել:

    Ու մի փաստ էլ կա. դրսում սովորածների մեծ մասը դրսին էլ "ծառայում" է և հայրենիքն վայթե օգուտ էլ չի տալիս
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (04.10.2019)

  5. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հարց է հետաքրքրում:
    Էդ հիմնադրամների փողերը ավելի արդյունավետ չի լինի, որ ծախսեն ՀՀ կրթական համակարգը բարելավելու վրա?
    Ոնց հասկանում եմ 50 հոգու "պրիստիժ" համալսարանում սովորելու ուսման վարձերը որ իրար գումարեն ահագին լուրջ գործ կարելի է անել:

    Ու մի փաստ էլ կա. դրսում սովորածների մեծ մասը դրսին էլ "ծառայում" է և հայրենիքն վայթե օգուտ էլ չի տալիս
    Լրիվ համաձայն եմ։ Իրականում դրսում սովորածներից կան մարդիկ, որ հայրենիքին «ծառայում» են (իմ քայլականներից շատերը դրսի կրթություն ունեն)։ Բայց կոնկրետ ես մեկը որպես դրսում սովորած մարդ ոնց փորձում եմ հայրենիքին օգուտ տալ, չի ստացվում։ Հայրենիքն ասում ա «չէ, մերսի»։

  6. #34
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ։ Իրականում դրսում սովորածներից կան մարդիկ, որ հայրենիքին «ծառայում» են (իմ քայլականներից շատերը դրսի կրթություն ունեն)։ Բայց կոնկրետ ես մեկը որպես դրսում սովորած մարդ ոնց փորձում եմ հայրենիքին օգուտ տալ, չի ստացվում։ Հայրենիքն ասում ա «չէ, մերսի»։
    Ներող, բայց դրսում նորմալ աշխատանքի հնարավորություն ունեցողներից շատերը ոչ մի կերպ չեն համակերպվում ՀՀ-ում աշխատելու հեռանկարի հետ՝ ֆինանսապես ձեռնտու չէ։
    Իմ քայլականներին իզուր օրինակ բերեցիր՝ ահավոր հիասթափվեցի դրսի կրթությունից
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, բայց դրսում նորմալ աշխատանքի հնարավորություն ունեցողներից շատերը ոչ մի կերպ չեն համակերպվում ՀՀ-ում աշխատելու հեռանկարի հետ՝ ֆինանսապես ձեռնտու չէ։
    Իմ քայլականներին իզուր օրինակ բերեցիր՝ ահավոր հիասթափվեցի դրսի կրթությունից
    Դրսի կրթությունն էլ ա տարբեր լինում
    Դե կարելի ա նաև հայրենիքին օգուտ տալ դրսի նորմալ աշխատանք ունենալով։ Էն ա որ հայրենիքը չի ուզում, հո զոռով չի։

  8. #36
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրսի կրթությունն էլ ա տարբեր լինում
    Դե կարելի ա նաև հայրենիքին օգուտ տալ դրսի նորմալ աշխատանք ունենալով։ Էն ա որ հայրենիքը չի ուզում, հո զոռով չի։
    Ջան, հայրենիքը էրեխու նմանա` ինքն էլ իրա ավն ու վատը չգիտի, դրա համար շատ հաճախ պիտի փորձես իրա կամքին հակառակ էլ անես
    Ասենք, եթե տարին մեկ ամիս անց ես կացնում ՀՀ-ում, այլ ոչ թե ասենք Կարիբներում, բայց էդ ընթացքում Կարիբների փողի կրկնակին ես ծախսում, ապա հիրավի խթանում ես հայրենիքի տնտեսությունը
    Ու տենց ստացված եկամուտներով տեղացիներն են գնում Կարիբներ հանգստանալու: Այ սենց անհասկանալի հասկանալիքներ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •