Քեմբրիջում էլ կան շատ կրթաթոշակներ՝ նախատեսված արտասահմանյան ուսանողների համար (հատուկ հայերի համար չի, բայց հայերն էլ կարող են դիմել):
Ահա էն բոլոր կրթաթոշակները, որոնց կարող է դիմել հայ դիմորդը.
Կրթաթոշակներ Քեմբրիջում
Կրթաթոշակներ ՀՀ ԲՈՒՀերի ուսանողների համար - Հայ Կրթական Հիմնարկություն
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել 2013թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 15-ը:
Հայտերի ձևերի ներբեռնման և այլնի համար այցելեք այս հղումով` ԱՐՄԱԿԱԴ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արտասահմաններում սովորելու փորձ ունեցող իմ ընկերներ։
Դիմել էի «Erasmus»-ի մագիստրոսական ծրագրերից մեկին (GEMMA), էսօր ստացել եմ պատասխանը։ Կրթաթոշակ չեն կարող տրամադրել, բաց որպես ինքնաֆինանսավորվող ուսանող կարող եմ սովորել։ Հիմա խնդիրն այն է, որ ես գումար չունեմ էնտեղ ապրելու ու տարեկան 5500 եվրո ուսման համար վճարելու համար։ Ափսոսում եմ մի տարի էլ կորցնել, ինչ-որ ելք կարո՞ղ եք հուշել ֆինանսավորում գտնելու համար։
Dear Candidate,
In view of the academic quality of your application for Category A scholarship for the 8th edition of our programme, the GEMMA Selection Committee has given you a high score.
Your candidature has unfortunately NOT been selected by the GEMMA Selection Committee for the EM scholarship, but the score you received is sufficient to grant you admission in our programme as a self-financed student.
You are kindly requested to write to [email protected] by April 15th 2015 and let us know if you wish to participate in GEMMA as a fee-paying student (please check the “Scholarships” section on our web page for other funding options http://masteres.ugr.es/gemma/pages/becas). ). If this is the option you choose, you must post the official (legalized or certified) hard copies of all documents you submitted with your application, in order to reserve your place. Documents must be received by our office no later than April 30th 2015. Postal address can be found in the signature below.
If we do not hear from you at all by APRIL 15TH 2015, we will consider that you have chosen not to participate.
Please note that the tuition fees at the moment are 5.500 EUR per academic year for Third Country students and 2.000 EUR per year for European students.
Yours sincerely,
GEMMA Team
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիլ, ինքնաֆինանսավորմամբ Էրասմուսմ մունդուս անելն էնքան էլ խելքին մոտ բան չի. Եվրոպայում շատ ավելի էժան ու որակով բնավ չզիջող լիքը ծրագրեր կան:
Բյուր, եթե կրթաթոշակ չգտնեմ, հաստատ չեմ էլ վճարի իմ գրպանից դրա համար։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիլ, ես քեզ մի երկու կայքի հղում եմ ուղարկել, չնայած համոզված չեմ, որ կոնկրետ դրանք քեզ համար օգտակար կլինեն, ուղղակի ուղարկել եմ էն, ինչի մասին գիտեմ: Կրթաթոշակ գտնելը իրականում ժամանակատար ու ահավոր ձանձրալի աշխատանք ա, ու չեմ կարծում՝ ակումբում դրանում հմուտ մարդ կա: Քանի որ մինչև ապրիլի 15-ը առանձնապես շատ ժամանակ չունես, վերջը երևում ա, ես քեզ խորհուրդ կտամ ակտիվ գուգլել բոլոր հնարավոր տարբերակները, կայքերը՝ սքոլարշիփս ու քո բնագավառը, սքոլարշիփս ու ֆոր արմինիան, սքոլարշիփս ու գուցե աղջիկների համար և այլն, եթե գենդերային խնդիրներ են, առավել ևս էդ ուղղությամբ էլ փորձի, բոլոր գտածդ կազմակերպություններին գրիր, իրավիճակդ ներկայացրու, եթե գտնում ես արժե միանգամից դիմել, դիմիր, եթե ապրիլի 15-ից առաջ հուսադրող բան գտնես՝ կտաս համձայնությունդ, հետո կերևա, նախօրոք համաձայնես, հետո չգնաս՝ աշխարհը չի փլվի: Ու հեչ չլինի, գուցե հենց էն, ինչ փնտրում ես, չգտնես, բայց ահագին օգտակար բաների բախվես, որը քեզ ավելի հետաքրքիր թվա, ու դրանով զբաղվես:
Սրանից ավել չգիտեմ ինչ ասեմ: Կներես, եթե գրածս զուտ շաղակրատանք ա, ու էսքանը դու էլ ես գլխի, բայց մեկ-մեկ շատ օգտակար ա լինում, երբ դիմացինդ ասում ա էն, ինչ դու մտածում էիր, դրա համար արձագանքեցի: Կոնկրետ բան ասելը, մատնանշելը համարյա անհնար ա, չեմ կարծում՝ մարդիկ ռեալ տարբերակներ իմանան, որը հենց վստահաբար քեզ համար պիտանի լինի. պիտի փնտրես:
Նաիրուհի (28.03.2015)
Նաիրուհի (28.03.2015)
Եթե դիմեմ, ու ինձ համար տեղ reserve անեն, իսկ հետո չգնամ, մյուս տարի դիմելու դեպքում դա խնդիր չի՞ առաջացնի։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Chevening կրթաթոշակից ինչ որ մեկը տեղյա՞կ է: Այստեղ կա՞ն մարդիք, ովքեր էս ծրագրով մագիստրատուրան շարունակել են Բրիտանիայում
Իմձ թվում ա, որ ինչպես էն նախկին Լույսը այնպես էլ էս նոր Իմ քայլը ահավոր քաղքենի ու անարդյունավետ են աշխատում։
«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակով 54 հայաստանցի երիտասարդներ սովորում են աշխարհի առաջատար բուհերում
Ուրեմն էս համալսարանների ռանկինգները, աշխարհի լավագույն 10, 20, եսիմինչ զահրումար, ֆուֆլո բաներ են։ Ասենք, 19-րդ տեղում գտնվողը մի եսիմնչ կարգի լավը չի 45-րդ տեղում գտնվողից։ Բայց էտ առաջին տասնյակ կամ քսանյակում գտնվող համալսարանները ահավոր թանկ են ու հիմնականում ամերիկայն ու անգլիական համալսարաններն են։Անհրաժեշտ է ընդունված լինել աշխարհի 20 լավագույն համալսարաններից մեկը:
Ասենք ինչի՞ պիտի երեք անգամ շատ փող ծախսվի, որ երեխեն գնա MIT կամ Stanford, երբ նույն փողով կարելի ա չորս, հինգ, վեց երեխա ուղարկել եվորպական գժանոց համալսարաններ։ Ո՞վ ա ասել, որ MIT-ն կամ Caltech-ը ավելի լավն էն քան Գերմանիայի Մյունխենի Տեխնոլոգիականը, կամ Հոլանդիայի Դելֆտը։ Ուրեմն, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Դանիայում, Բելգիայում նենց համալսարաններ կան ու անգլերենով ուսուցանող, որ ամերիկյաններին փաթեթավորած ունեն։ Նույն Շվեդական Կառոլինսկան կամ KTH-ը լավագույններն են բժշկության ու տեխնոլոգիաների ոլորտներում։
Կամ հոլանդական Wageningen-ը հոլանդական գյուղատնտեսական հրաշքի հիմքերում ա կանգնած, մի բան որ մեզ շատ պետք ա էսօր։ Ասենք կարելի ա տարեկան մի տաս ուսանող բավականին հարմար գներով ընդեղ ուղարկել, որ գան գոնե մի տաս տարում Հայաստանի ոռոգման համակարգը Մենուայի ժամանակաշրջանից բերեն հասցնեն 20-րդ դարի վերջ։
Կամ @StrangeLittleGirl ջան, մի հատ ասա, թե Կոպենհաենի համալսարանը ինչ կարգի համալսարան ա։
Բայց դե չե, մեր նման լոպազներին պետք են հնչեղ անուններ, Հարվարդ, Քեմբրիջ, Ստենֆորդ ․․․
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 27.09.2019, 15:34:
Մանավանդ եթե ուսման վարձն են մենակ տալիս կամ կիսով չափ են օգնում, դառնում ա, որ մենակ արտոնյալ խավն ա կարողանում օգտվել սրանից: Հետո եթե ուզւոմ են օբյեկտիվ լինել, պետք ա ըստ առարկաների վարկանիշին նայեն՝ ասենք՝ արաբերենի համար որն ա առաջատար, իտալերենի համար՝ որը, այթիի համար որը: Հետո միջազգային վարկանիշների ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի գիտահետազոտական արտադրանքը: Եթե ուսանողը գնում ա բակալավրիատում սովորի, դասավանդման որակն ա կարևոր, ոչ թե ծովային կենդանիների հետ կապված ինչ հզոր ուսումնասիրություններ են արվում տվյալ բուհում: Էդ բոլոր վարկանիշները կարելի ա առանձնացրած գտնել: Ինձ թվում ա՝ պետք ա առաջնորդվել այլ չափանիշներով ֆինանսավորելիս՝ ընտանիքի ֆինանսական վիճակ, ուսանողի սթեյթմընթ և այլն:
Համոզված եմ՝ էնտեղ միակը չի արտոնյալ խավից: Իմ օրինակը բերեմ: Եթե ես էստեղ համալսարանից ամբողջական կրթաթոշակ չունենայից: Նույնիսկ ամբողջ ուսման վարձս էլ փակեին, տարին լրացուցիչ տասը-տասներկու հազար ֆունտ էր պետք, որ իմ առօրյա ծախսերը հոգայի: Բացառվում էր, որ իմ ընտանիքը կարողանար օգնել էդ հարցում: Եթե որևէ ընտանիք կարողանում ա ծախսերի հիսուն տոկոսը փակել, էդ դեպքում պետք ա հիմնադրամը հարց առաջադրի՝ ասենք ինչու ա հենց կոնկրետ էդ առարկայի կրթությունը Լոնդոնյան որևէ համալսարանում պետք անել, և ոչ ասենք Շոտլանդիայում որևէ տեղ, ասենք՝ Դանդիում, որտեղ կյանքը ամենաքիչը կրկնակի անգամ էժան կլինի ուսանողի համար: Ուսման վարձը ասենք UCL-ում ճարտարապետություն ուսանելու համար £25,770 ա, իսկ Դանդիում £18,150: Դանդիում թող կապնվեն ինձ հետ, օգնեմ՝ ամիսը 200-250 ֆունտով առավելագույնը սենյակ վարձեն, Լոնդոնում խիստ կասկածում եմ, որ ամիսը դրա կրկնակիով վարձեն: Ընդհանուր կյանքի գինը մոտ £20,000 ա Լոնդոնում ուսանողի համար, էս պաշտոնական հաշվարկված գումար ա համալսարանի կայքւոմ, Դանդիում եթե £10,000 ունենաս, համարի՝ անհոգ կյանք ես վարում՝ որպես ուսանող: Նույնիսկ շաբաթը մի ժամ աշխատելու կարիք չես ունենա: Հիմա £45,770 բաժանենք երկուսի անում ա՝ 22,885: Մոտ 5,000 ֆունտ ա պակասում Դանդիում ապրելու համար: Պետք ա հիմնադրամը էդ դեպքում առաջարկի ուղարկել երեխային Դանդի:
Varzor (29.09.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ