Դու բակալավրիատի (undergraduate) համա՞ր ես հարցնում: Եթե հա, ապա Հայաստանից ստացած դպրոցական ատեստատը ոչ թե չի անցնում, այլ բավարար չէ: Դրա համար իրենց կողմից խորհուրդ է տրվում նաև այլ ատեստավորում անցնել ("A-Levels" կամ "International Baccalaureate"), որի մասին տեղեկություն կարելի է ստանալ "
British Council"-ից (ի դեպ կարելի է հենց
հայաստանյան գրասենյակից հարցնել) կամ "
International Baccalaureate Organisation"-ից:
Բակալավրիատ դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է: Toefl -110:
Բայց եթե մագիստրատուրա ես դիմում, պիտի նայես կոնկրետ քո մասնագիտության համար ինչ պահանջներ կան դիմորդների համար: Կարող ես
էստեղ նայել: Կարծում եմ, ցանկացած դեպքում, Հայաստանի բակալավրի դիպլոմը պիտի որ ընդունելի լինի:
Դիմումների վերջնաժամկետները մագիստրատուրայի համար տարվա մեջ երեք անգամ են՝ նոյեմբերին, հունվարին, մարտին: Toefl -110:
Ինչ վերաբերվում է կրթաթոշակին, ապա ենթադրում եմ, որ մյուս տարի էլ կլինի, բայց կարելի է մի հատ նամակ գրել իրենց ու հարցնել:
Էջանիշներ