User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Նոր կառուցվածք, նոր կյանք

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոր կառուցվածք, նոր կյանք

    Քանի որ խոսք գնաց Ակումբի պասիվացման մասին և այն մասին, թե ինչ կարելի է անել Ակումբը վերակենդանացնելու համար, ապա այս հարցի շուրջ ունեցած իմ գաղափարները կներկայացնեմ այս թեմայում:

    Նախ, լավ կլինի հասկանալ, թե ինչն է Ակումբի նպատակը կամ որն ենք ուզում, որ այդ նպատակը լինի: Բազմազան քննարկումները, մտքերի փոխանակություններն իհարկե լավ բան են, բայց դրանք էլ են ի վերջո հոգնեցնում և մարում, ինչը և ցույց է տալիս ինտերնետում ֆորումային համընդհանուր պասիվացումը: Եթե ուզում ենք, որ Ակումբը ապրի, ապա պիտի հասկանանք, թե ինչի համար: Այցելություններ ու քննարկումներ ապահովելը ինքնանպատա՞կ է, թե՞ ինչ-որ լավ գործի ծառայելու միջոց:

    Իմ կարծիքով, լավ կլինի, եթե Ակումբի հիմնական ֆունկցիան կենտրոնանա ինֆորմացիա տալու, օգնելու, սովորեցնելու վրա: Հայատառ ինտերնետի զարգացման վրա դրված շեշտը միայն ինքը իրենով արդեն բավական չէ:
    Դրա համար կարծում եմ, որ շեշտը պիտի դրվի նաև բազմաշերտ տեղեկատվության վրա: Եվ կարելի է փորձել Ակումբը վերածել տեղեկատվական ցանցի, որտեղ հնարավոր են նաև քննարկումները:
    Այսինքն՝ այնպես անել, որ քննարկումների հիմքում ավելի շատ կոնկրետ իրադարձություններ ու նորություններ լինեն, քան մտքին եկած ինչ-որ անձնական-փիլիսոփայական հարցեր:

    Այդ տեսանկյունից՝ կառաջարկեի հետևյալ (մոտավոր) մոդելը, որը թեև հնարավոր է, որ բացարձակ անմիաստ է ու ոչ էլ արժանի որևէ քննարկման: Բայց համենայնդեպս կներկայացնեմ, գուցե մեջը այնուամենայնիվ ինչ-որ պիտանի բան լինի:
    Իմ կարծիքով, ավելի լավ է ունենալ նվազ թվով բաժիններ, բայց դրանցում՝ ակտիվ ու բազում թեմաներ, քանի լիքը բաժիններ, որոնցից կեսից ավելը մեռած վիճակում է:

    Եվ քանի որ իմ պատկերացրած մոդելը լրատվության ու նորույթների քննարկման վրա է հիմնված, ապա առաջարկում եմ ունենալ հետևյալ բաժիններն ու ենթաբաժինները, որտեղ մոդերավորողների գլխավոր դերը կլինի դրանք ամեն օր նոր թեմաներով/լուրերով թարմացնելը՝ ապահովելով տեղեկատվությունը, թեև սովորական անդամները առաջվա պես հիմա ևս կկարողանան թեմաներ ստեղծել:

    Բաժինները.

    1.Դեպքեր ու դեմքեր

    - Դեպքեր, իրադարձություններ և լուրեր (անընդհատ թարմացվաղ լրահոս՝ քննարկման հնարավորությամբ)
    Քաղաքական
    Հասարակական
    Մշակութային
    - Աֆիշա (տեղեկություններ առաջիկայում սպասվող ներկայացումների, ֆիլմերի, համերգների, հանդիպումների և այլնի մասին)
    Գիտական
    Միջազգային
    Այլ


    - Դեմքեր (հայտնի և ակտիվ մարդկանց, նրանց գործերի ու ծրագրերի քննարկումներ)
    Քաղաքական
    Հասարակական
    Մշակութային
    Գիտական
    Միջազգային
    Այլ


    - Հարցազրույցներ (պարբերաբար կազմակերվող հարցազրույցներ Ակումբ հրավիրված հյուրերի հետ)

    2. Ուսումնական ծրագրեր
    - Նորույթներ Հայաստանում (ինչ փոփոխություններ ու բարեփոխումներ են արվում, ինչ նոր բուհեր կամ ֆակուլտետներ են բացվել և այլն)
    - Կրթություն արտասահմանում (անընդհատ թարմացվող մանրամասն տեղեկություններ կոնկրետ կրթաթոշակների, արտերկրյա բուհերի ու միջազգային ծրագրերի մասին )

    3. Կոնֆերանսներ, սեմինարներ և թրեյնինգներ (ինֆորմացիա առաջիկայում սպասվող հետաքրքիր կոնֆերանսների մասին՝ թե հայաստանյան, թե միջազգային, մասնակցության դեպքում դրանց քննարկումները)

    4. Նախագծեր և մրցույթներ (թե Ակումբում, թե դրանից դուրս անցկացվող մրցույթների և նախագծերի մասին տեղեկություններ. Ակումբում կարելի է պարբերաբար լուսանկարչական, նկարչական ու գրական մրցույթներ կազմակերպել, սահմանել մրցանակներ և/կամ պատվոգրեր)

    5. Աշխատանքի բորսա (տարբեր կայքերից վերցված ու անընդհատ թարմացվող ինֆորմացիա Հայաստանում թափուր աշխատատեղերի մասին)

    6. Թիմային աջակցություն և բարեգործություն (գնում ենք մանկատուն, կազմակերպում ենք ծառատունկ, օգնում ենք տատիկին, կարիգավոր ընտանիքին և այլն, կամ մի նոր նախագիծ ենք մշակվում, պետք է բոլորի աջակցությունը)

    7. Օգնություն և խորհրդատվություն (տարբեր մասնագիտական և ոչ մասնագիտական հարցեր և դրանց լուծումներ. կարելի է նաև ստեղծել «մասնագետների անձնակազմ» կոնկրետ ենթաբաժինների համար).
    - Բժշկական
    - Իրավաբանական
    - Համակարգչային/վեբ
    - Լեզվական
    - Հոգեբանական
    - Կենցաղային
    - Այլ


    8. Գրադարան (տեղեկություններ գրքերից, հեղինակներից, նոր տպագրություններից)

    9. Ֆիլմադարան (Ռուֆն ու Կլօրը հոյակապ վերլուծական թեմաներ ունեն ֆիլմերին վերաբերվող, պետք է շարունակել նույն ոճով)

    10. Ձայնադարան (երաժշտություն, կատարողներ, խմբեր, նոր ձայնագրություններ)

    11. Պատկերասրահ (լուսանկարիչներ, նկարիչներ, նրանց գործերը)

    12. Կրեատիվ (ակումբցիների աշխատանքները, դրանց քննարկումները)

    - Գրական ստեղծագործություններ
    - Հոդվածներ, էսսեներ, վերլուծականներ
    - Նկարչական աշխատանքներ
    - Լուսանկարչական աշխատանքներ
    - Ձեռքի աշխատանքները
    - Կրեատիվ գաղափարներ
    (տարբեր ոլորտների առնչվող)

    13. Համայնք (այստեղ մարդիկ կարող են ներկայանալ, ծանոթանալ, զրուցել, հանդիպումներ կազմակերպել և տեղադրել այդ հանդիպումների ու իրենց լուսանկարները)

    Բացի դրանից կարելի է ունենալ «Ակումբի մասին» բաժին, որտեղ կներկայացվի Ակումբի ստեղծման պատմությունը, անցած ուղին, գործունեությունը, նպատակը, կանոնակարգը, ղեկավարները, ինչպես նաև այն ունենալ«Հարցեր ու առաջարկներ» ենթաբաժին: Այնտեղ կարելի է նաև տեղադրել «Արխիվ», որտեղ կլինի Ակումբի նախկին (այսինքն ներկայիս) ողջ պարունակությունը՝ իր բոլոր թեմաներով:

    Իմ պատկերացրած նոր ֆորմատում ամենօրյա լիքը աշխատանք է պահանջվում մոդերատորներից՝ ապահովելու համար լրահոսն ու նոր ինֆորմացիան տարբեր բաժիններում՝ չհաշված քննարկումներին հետևելն ու մոդերավորումը: Չգիտեմ՝ արդյոք հնարավոր է գտնել այդպիսի մոդերների, որոնք կանեն էդ ամենը բարի կամքի հիմունքներով: Երևի թե հնարավոր է: Եթե ոչ, ապա կարելի է ավելացնել գովազդները ու փոքր հոնորարներ ստեղծել «աշխատողների» համար, գոնե որպես փոքր պարգևատրություններ և խրախուսանքներ:

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.09.2012), Ariadna (17.09.2012), armen9494 (17.09.2012), Arpine (17.09.2012), CactuSoul (17.09.2012), Chuk (17.09.2012), einnA (18.09.2012), Freeman (17.09.2012), laro (17.09.2012), Moonwalker (17.09.2012), Peace (17.09.2012), Smokie (25.09.2012), VisTolog (18.09.2012), Աթեիստ (17.09.2012), Ամպ (18.09.2012), Արևհատիկ (19.09.2012), Դատարկություն (17.09.2012), Լուսաբեր (17.09.2012), Նաիրուհի (17.09.2012), Շինարար (18.09.2012), Ուլուանա (17.09.2012), Տրիբուն (18.09.2012), Ֆոտոն (18.09.2012)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գրեմ միայն առաջին տպավորությունս. եթե իրագործվի, ապա հրաշալի բան կլինի:

    Բայց իրագործելը էս պահին այնքան էլ իրատեսական չեմ համարում, որովհետև առաջադրված խնդիրները չափազանց մեծ էներգիա ու ժամանակ պահանջող են, որը կարելի է անել կամ մեծ էնտուզիազմ ունեցող մեծ քանակի մարդկանց միջոցով, կամ գումարով: Էս պահին ես երկուսն էլ իրատեսական չեմ համարում: Բայց սա կրկնում եմ, զուտ առաջին տպավորություն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.09.2012), Աթեիստ (17.09.2012)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ շատ դուր եկավ գաղափարը։ Պարզ է, որ ահագին էներգիա ու ժամանակ է պահանջում իրագործումը, բայց կարծում եմ՝ Ակումբի՝ տեղեկատվական ֆունկցիայի վրա շեշտը դնելու հարցը լավ էլ ռեալ է։ Կարող ենք գոնե դրանից սկսել առայժմ։ Ես, օրինակ, մի քանի բաժիններում հաճույքով էդ գործը կանեմ։ Իհարկե, գոնե էս պահին չեմ կարող խոստանալ, որ կանոնավոր կերպով կանեմ, բայց ընդհանուր առմամբ ինձ համար դա ավելի քան ռեալ է։ Համոզված եմ՝ էլի կգտնվեն մարդիկ, որոնք հաճույքով կզբաղվեն նման գործով։ Թեև նախկինում էլ եմ արել, բայց հիմա մի տեսակ ոնց որ իմաստ չլիներ, ինչպես էն թեմայում գրել էի, Ակումբի հիմիկվա վիճակում գրառում անելդ չի գալիս, թեմա բացելու մասին էլ չեմ ասում, որովհետև էնպիսի տպավորություն է, որ էդքան էներգիա ու ջանք ներդնելու ես, իսկ դա համարյա ոչ մեկին պետք չի. մարդիկ առանձնապես ոչ կարդում են, ոչ արձագանքում։ Մի անգամ էլ ասեմ. ինչ–որ կերպ տեղից շարժել է պետք, թեկուզ զոռով բրդելով, մինչև որ թափ առնի ու արդեն «ինքնիրեն» գնա։

    Մեկ է հաշվի առնելով, որ ներկայումս գրառումներ շատ քիչ են լինում, հետևաբար՝ խախտումներ նույնպես, ինձ թվում է՝ մոդերները կարող են իրենց թույլ տալ ժամանակի գոնե մի մասը տրամադրել իրենց բաժիններում հենց ակտիվություն ապահովելուն։ Վերջիվերջո, ժամանակին ահագին էլ ժամանակ ու դրանից տասնապատիկ ավելի շատ նյարդեր էինք ծախսում Ակումբում կարգուկանոն հաստատելու համար՝ նկատողություններ տալով, ի պատասխան բողոքական, հաճախ վիրավորական ու ահագին էներգիա խլող նամակներ ստանալով ու դրանց պատասխանելով։ Էդքանից հետո հետաքրքիր ինֆորմացիա ապահովելը պիտի որ բավական հաճելի զբաղմունք թվա ։ Իսկ երբ նորից էնքան ակտիվանա, որ խախտումներն էլ առաջվա պես շատանան, արդեն համապատասխանաբար ակտիվությամբ հատուկ զբաղվելու կարիք էլ չի լինի ։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.09.2012), CactuSoul (17.09.2012), Freeman (17.09.2012), ivy (17.09.2012), Peace (17.09.2012), Նաիրուհի (17.09.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիփ, գաղափարդ դուրս եկավ: Նույնիսկ շատ: Բայց...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (17.09.2012)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա՞յց

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա՞յց
    մոռացա իսկ ավելի շուտ՝ գաղափարը դուրս էկավ, բայց մի տեսակ ոնց որ կողքովս անցներ, ներսումս բան չշարժեց:

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ivy , գիտությունների ակադեմիա էս ուզում բացես՞

  12. #8
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ համակարգչային ծրագրերն ու սարքավորումնե՞րը

  13. #9
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    8. Գրադարան (տեղեկություններ գրքերից, հեղինակներից, նոր տպագրություններից)

    9. Ֆիլմադարան (Ռուֆն ու Կլօրը հոյակապ վերլուծական թեմաներ ունեն ֆիլմերին վերաբերվող, պետք է շարունակել նույն ոճով)

    10. Ձայնադարան (երաժշտություն, կատարողներ, խմբեր, նոր ձայնագրություններ)

    11. Պատկերասրահ (լուսանկարիչներ, նկարիչներ, նրանց գործերը)
    12. Խաղադարան


    Իսկ մտքին համաձայն եմ, մոտավոր սենց բան էն թեմայի սկզբի էջերում առաջարկել էի
    The cake is a lie.

  14. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, հեչ անպայման չի, որ էս թեմայում իմ առաջ բերած մոդելը քննարկեք: Եթե ունեք ուրիշ կոնստրուկտիվ առաջարկներ, եկեք քննարկենք:
    Թե չէ բոլորս էլ հասկանում ենք, որ պրոբլեմ կա: Հիմա լուծումներ գտնելու ժամանակն է:

  15. #11
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, լավ կլինի, եթե Ակումբի հիմնական ֆունկցիան կենտրոնանա ինֆորմացիա տալու, օգնելու, սովորեցնելու վրա: Հայատառ ինտերնետի զարգացման վրա դրված շեշտը միայն ինքը իրենով արդեն բավական չէ:

    Դրա համար կարծում եմ, որ շեշտը պիտի դրվի նաև բազմաշերտ տեղեկատվության վրա: Եվ կարելի է փորձել Ակումբը վերածել տեղեկատվական ցանցի, որտեղ հնարավոր են նաև քննարկումները:

    2. Ուսումնական ծրագրեր
    - Նորույթներ Հայաստանում (ինչ փոփոխություններ ու բարեփոխումներ են արվում, ինչ նոր բուհեր կամ ֆակուլտետներ են բացվել և այլն)
    - Կրթություն արտասահմանում (անընդհատ թարմացվող մանրամասն տեղեկություններ կոնկրետ կրթաթոշակների, արտերկրյա բուհերի ու միջազգային ծրագրերի մասին )

    3. Կոնֆերանսներ, սեմինարներ և թրեյնինգներ (ինֆորմացիա առաջիկայում սպասվող հետաքրքիր կոնֆերանսների մասին՝ թե հայաստանյան, թե միջազգային, մասնակցության դեպքում դրանց քննարկումները)

    4. Նախագծեր և մրցույթներ (թե Ակումբում, թե դրանից դուրս անցկացվող մրցույթների և նախագծերի մասին տեղեկություններ. Ակումբում կարելի է պարբերաբար լուսանկարչական, նկարչական ու գրական մրցույթներ կազմակերպել, սահմանել մրցանակներ և/կամ պատվոգրեր)
    Շատ համաձայն եմ Ռիպ ջան: Օրինակ կարելի է համագործակցել Արմակադի ու նման կայֆ ուսումնական կառույցների հետ, որտեղի տեղեկատվությունը կարող է հայտնվել նաև Ակումբում: Միգուցե բաներային փոխանակություն անեք: Սա ուղղակի առաջարկ լրացում է էլի


    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    - Հարցազրույցներ (պարբերաբար կազմակերվող հարցազրույցներ Ակումբ հրավիրված հյուրերի հետ)
    Այս հարցում ասել եմ ու կասեմ, որ խնդիր չունեք, ես պատրաստ եմ օգնել, ուղղակի մի միասնական բան որոշենք, ու ես կանցնեմ գործի Ի դեպ, մեր Ինչուիկն էլ է լրագրություն սովորում, տեսնես ինքն ի՞նչ կասի Կարելի է օրինակ հարցազրույցներ վերցնել տարբեր հեղինակավոր բուհերում սովորած մարդկանցից, կարծում եմ Ակումբում շատերն են ուզում գնալ արտասահման սովորելու, իսկ այդ մարդկանց հետ հարցազրույցը հա՛մ օգտակար ինֆորմաիա կտա, հա՛մ հարցեր տալու հնարավորություն կունենաք, հա՛մ էլ խելոք երեխեք են՝ կգրանցվեն Ակումբ ու կակտիվացնեն կայքը
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.09.2012, 17:30:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.09.2012), Chuk (18.09.2012), ivy (18.09.2012)

  17. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ivy խելքի ծով !!!!!!!!!!!!!

    Արտակարգ գաղափար ա: Կարող ա առանձին դետալներ պետք ա քննարկել, բայց ընդհանոր ֆորմատը շատ լավն ա:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.09.2012), StrangeLittleGirl (19.09.2012)

  19. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրեմ միայն առաջին տպավորությունս. եթե իրագործվի, ապա հրաշալի բան կլինի:

    Բայց իրագործելը էս պահին այնքան էլ իրատեսական չեմ համարում, որովհետև առաջադրված խնդիրները չափազանց մեծ էներգիա ու ժամանակ պահանջող են, որը կարելի է անել կամ մեծ էնտուզիազմ ունեցող մեծ քանակի մարդկանց միջոցով, կամ գումարով: Էս պահին ես երկուսն էլ իրատեսական չեմ համարում: Բայց սա կրկնում եմ, զուտ առաջին տպավորություն է:
    Ապեր, դու մի հատ բյուջե կազմի ու տես ինչքան գումար ա պետք: Մի հատ էլ հաշիվ բացի ու տես ոնց ենք կարում փող հավաքենք: Ամեն ինչին էլ լուծում կա, եթե լավ բռթող լինի: Կարող ա արդյունքում Ակումբդ ԲԲԸ դառնա:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (18.09.2012), Moonwalker (18.09.2012), StrangeLittleGirl (19.09.2012), VisTolog (18.09.2012)

  21. #14
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մշտական աշխատողներ են պետք, ոնց հասկանում եմ: Բայց մշտական եկամուտը իրատեսական ա՞: Որտեղի՞ց պիտի էդքան եկամուտ լինի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.09.2012), Moonwalker (18.09.2012), Շինարար (18.09.2012)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մշտական աշխատողներ են պետք, ոնց հասկանում եմ: Բայց մշտական եկամուտը իրատեսական ա՞: Որտեղի՞ց պիտի էդքան եկամուտ լինի:
    Մշտական դոնոր ա պետք, սենց ասած Ինտերնետում զուտ գովազդով, ես ինտերնետից բան չհասկացողս, չեմ կարծում, որ հայաստանյան միջավայրում հնարավոր ա աշխատող պահելու չափ եկամուտ ունենալ: Ակումբի դեպքում ջատագովության գործոնը կարա աշխատի, բայց էդ դեպքում դա կարելի էր մի հատ փորձել հենց ունեցած ֆորմատով, եթե արդյունք չտար, նոր: Կամ էլ փորձվեց, չստացվեց: Այվիի ասածը հզոր բան ա, բայց ես դա պատկերացնում եմ սենց, ավելի հանրամատչելի լեզվով ասած՝ լրատվամիջոց, հայտարարությունների կայք, ֆորում, օնլայն գրադարան, ընդ որում բոլորը մեկում: Լրատվամիջոցս էլ նենց նյուզ.էյեմ կամ 1ին.էյեմ չէ է, այլ հզոր մի բան՝ մշակույթով, քաղաքականությամբ, հարցազրույցներով, օնլայն հարցազրույցներով, գիտական լրահոսով, մնում ա օնլայն հեռուստատեսության գաղափարն էլ ներդնել Իրոք հզոր բան ա, հրաշք գաղափար, չեմ ուզում էս ակումբի վատատեսի կերպարը մարմնավորողը դառնամ, բայց նաև շատ լուրջ ներդրումներ ա պետք դա ռեալիզացնելու համար, ու հետո ո՞ւմ ծառայել...

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.09.2012), ivy (18.09.2012), Moonwalker (18.09.2012), Տրիբուն (19.09.2012)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախաբան Մատեան Երանության
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 15.05.2016, 14:56
  2. Ինստիտուտյան կյանք...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2013, 20:58
  3. Մի կյանք
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 20:59
  4. սեր և կյանք
    Հեղինակ՝ taqnvac axjik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 22:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •