User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Նոր կառուցվածք, նոր կյանք

  1. #31
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, Ակումբի խնդիրը կառուցվածքի մեջ չէ և այս հարցը նման ակտիվությամբ քննարկելը շեղում է մեզ հիմնական խնդիրներից...
    Լիոն, կառուցվածը դիզայնը չի, այլ պարունակությունը և այդ պարունակությունը վարելու/ներկայացնելու ձևը, նույն հենց մոդերատորության ու նոր թեմաներ բացելու հարցը: Չգիտեմ կարդացել ես ամբողջը, թե չէ, բայց ասեմ, որ գլխավոր քննարկումը առնչվում է ակումբի տեղեկատվական դաշտի ամրացմանը: Իմաստն այն է, որ ֆորումի պարունակությունը հետաքրքրացնելով ու անընդհատ թարմացնելով, ավելի շատ մարդ գրավել դեպի Ակումբ: Սա էլ հենց հիմնական նպատակն է՝ մարդկանց հոսքը շատացնել:
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.09.2012, 14:15:

  2. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փորձեմ գրել, թե էս առաջարկի կատարումը ոնց եմ պատկերացնում:

    Նախ իսկապես ձեռք չենք տալիս ֆորումի հիմնական կառուցվածքին: Ձեռք չենք տալիս մի քանի պատճառով.

    Պատճառ 1. Ակումբում ներկա պահին կան մեծ քանակով թեմաներ, որոնք ունեն որոշակի դասավորություն՝ ըստ բաժինների: Բաժինների կառուցվածքը ամբողջովին փոխելու դեպքում առաջանում է այս թեմաների հետ ինչ-որ բան անելու խնդիրը: Իսկ ի՞նչ կարելի է անել այդ դեպքում, տարբերակներն ընդամենը երկուսն են.

    Տարբերակ 1. Դրանք վերադասավորում ենք նոր բաժիններում: Սակայն բացի նրանից, որ սա իրականում բարդ ու շատ աշխատատար գործ է, երբեմն, կախված նոր կառուցվածքից կարող է անհնար էլ լինել: Վերադասավորումը, եթե այնուամենայնիվ հաջողացնենք, այլ խնդիրներ էլ կառաջացնի, մասնավորապես ըստ առաջարկի հիմա շեշտը պետք է դրվի ինֆորմատիվ թեմաների վրա, որոնցում նաև քննարկումներ պետք է լինեն: Այսինքն մոտավորապես այնպիսի կառուցվածք, որ թեմայի առաջին գրառումը որակապես տարբերվում է մյուս գրառումներից, ունի գերակա դիրք, ի տարբերություն առկա թեմաների մեծ մասի, որոնցում բոլոր գրառումներն իրար կարող են համարժեք լինեն: Վերադասավորման դեպքում, երբ այս երկու տիպի թեմաները կլինեն իրար կողքի, փաստացի կտապալվի նոր նախաձեռնությունը, չի վերածվի ինֆորմատիվ հարթակի: Վերադասավորման մյուս մեծ խնդիրն էլ էն է, որ ակումբին արդեն սովոր մարդկանց համար դժվար կլինի գտնել մեզ հետաքրքրող թեման, քանի որ արդեն վարժ ենք այս կառուցվածքին: Եվ եթե մենք դեռ կարող ենք վարժվել, ապա հին ակումբցիներից ոմանք, ովքեր վաղուց ակումբում չեն եղել, մտնելով ֆորում, ու տեսնելով, որ ամեն ինչը գլխի վրա շուռ է եկել, հիմնականում ուղղակի կլքեն կայքը, առանց ման գալու էն, ինչի համար եկել էին:

    Տարբերակ 2. Ջնջել հին թեմաները: Մինչդեռ դա լուծում լինելով հանդերձ կլինի ուղղակի հիմարություն: Բացի նրանից, որ առկա թեմաներում կա մեծ քանակով օգտակար տեղեկություն, ուղղակի սխալ է ջնջել մարդկանց մտավոր աշխատանքը, ստեղծածը:

    Պատճառ 2. Եթե մի պահ ենթադրենք, որ գնում ենք որոշակի «զոհողությունների», փոխում ենք ֆորումի կառուցվածքը, սկսում ենք աշխատել նոր նախագծի վրա, բայց այն իրեն չի արդարացնում, սելը տեղից չի շարժվում: Էդ դեպքում փաստացի ստացվում է, որ մենք մեռ ձեռքով ուղղակի վերացրեցինք ակումբը:

    Պատճառ 3. Առաջարկը իսկապես շատ լավն է ու արժի գնալ այդ ուղղությամբ: Բայց դա պետք չէ անել ի հաշիվ ֆորումի: Փաստացի այդ դեպքում մենք գործ ունենք ոչ ֆորումային հարթակի հետ: Ֆորումների հիմնական առանձնահատկությունը քննարկումներն են, որոնք ոչ թե քննարկման առաջին գրառման շուրջ են, այլ ֆորումի բարձրացրած հարցի: Իհարկե սրանից բացառություններ էլ կարող են լինել, օրինակ՝ ստեղծագործական թեմաները: Բայց ամեն դեպքում ֆորումի առանձնահատկությունն ասածս է: Քննարկված դեպքը կայքի այլ տեսակ է արդեն, ըստ էության, դա ավելի մոտ լրատվական, ճանաչողական, բլոգային ու այլ կայքերի կառուցվածքին. նյութ ու տրված նյութի քննարկում: Մինչդեռ իմ խորին համոզմամբ ֆորումները անհրաժեշտ գործիքներ են ու դրանց գոյությունն անհրաժեշտ պայման ՏՏ (IT) ոլորտի զարգացման համար: Ու ես իմ առաջ ոչ միայն խնդիր եմ դնում ակումբը պահպանել իր առաջնային նշանակությամբ՝ որպես ֆորում, այլև ընդհանրապես հայկական ինտերնետային դաշտում ֆորումների չվերացմանը, դրանց զարգացմանը նպաստել, դրանց դերի ու նշանակության բարձրացման խնդիր լուծել:




    Սրանով հանդերձ ես կարծում եմ, որ ժամանակն է իսկապես դուրս գալ զուտ ֆորումային շրջանակներից ու կայքը (ակումբը) դարձնել առավել հզոր: Դրա իրագործման համար լավ ճանապարհ է այս թեմայում առաջարկվածը: Բայց ես դա տեսնում եմ ֆորումին զուգահեռ: Դրա ճանապարհին տեսնում եմ հետևյալ քայլերը.

    Քայլ 1. Ստեղծել թիմ, ովքեր ունեն որոշակի կարգավիճակ, բայց այդ կարգավիճակը մոդերատորությունը չի: Չնայած բացառված չի, որ նրանք կունենան նաև մոդերատորական լիազորություններ: Բայց ավելի շուտ նրանք լրագրող են, բլոգեր են, թարգմանիչ են կամ նման մի բան: Նրանք նյութ գրողն են: Սրա նպատակը որակի պահպանումը կլինի, որպեսզի ոչ թե լինի ազատ ցանց, որտեղ ինչ ուզի կդնի, այլ կլինեն վստահելի, նորմալ շարադրող, որակյալ ու հետաքրքրիր նյութ գրող մարդիկ, ովքեր մեզ միայն որակյալ նյութեր կմատուցեն:

    Քայլ 2. Քննարկել ու գտնել միջավայրի ձևը: Մասնավորապես հիմա մտածում եմ առկա «հոդվածներ» բաժինը զարգացնելու ու նման հարթակ սարքելու մասին, մտածում եմ նաև ենթակայք ստեղծելու մասին, որևէ ազատ պալտֆորմի հիման վրա, որը ավելի հարմար կլինի նյութերի տեղադրման, դրա քննարկումները վարելու համար: Էստեղ պարզապես կառաջանա խնդիր գրանցված օգտվողների նույնացման, ֆորումի հետ կապի համար: Կարծում եմ, որ ամեն դեպքում կարելի է մնալ վԲուլլետինի շրջանակներում ու զարգացնել Հոդվածներ բաժինը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.09.2012), Freeman (19.09.2012), ivy (19.09.2012), Ձայնալար (19.09.2012), Ֆոտոն (19.09.2012)

  4. #33
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, լավն էին «քայլերը»:

    Իսկ թեմաների ջնջման մասին ինձ մոտ էլ խոսք չկար: Իմ կարծիքով հնարավոր էր ամենը գցել Արխիվ:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 2. Ջնջել հին թեմաները: Մինչդեռ դա լուծում լինելով հանդերձ կլինի ուղղակի հիմարություն: Բացի նրանից, որ առկա թեմաներում կա մեծ քանակով օգտակար տեղեկություն, ուղղակի սխալ է ջնջել մարդկանց մտավոր աշխատանքը, ստեղծածը:
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի դրանից կարելի է ունենալ «Ակումբի մասին» բաժին, որտեղ կներկայացվի Ակումբի ստեղծման պատմությունը, անցած ուղին, գործունեությունը, նպատակը, կանոնակարգը, ղեկավարները, ինչպես նաև այն ունենալ «Հարցեր ու առաջարկներ» ենթաբաժին: Այնտեղ կարելի է նաև տեղադրել «Արխիվ», որտեղ կլինի Ակումբի նախկին (այսինքն ներկայիս) ողջ պարունակությունը՝ իր բոլոր թեմաներով:

  5. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, լավն էին «քայլերը»:

    Իսկ թեմաների ջնջման մասին ինձ մոտ էլ խոսք չկար: Իմ կարծիքով հնարավոր էր ամենը գցել Արխիվ:
    Գիտեմ որ խոսք չկար, Այվ Ես էի ներկայացնում հնարավոր ճանապարհները: Էդ ձևով արխիվացնելը ոնց-որ էնքան էլ ռեալ չի (տեխնիկական խնդիրներ):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (19.09.2012), Ձայնալար (19.09.2012)

  7. #35
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, Արտ, լավ եք ասում: Հոդվածների համար միայն կառաջարկեմ, որ բոլորն ունենան հոդված հրապարակելու հնարավորություն, բայց մոդերատորի հաստատմամբ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.09.2012), ivy (20.09.2012)

  9. #36
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո պետք ա ֆեյսբուքում էջ բացել, որտեղ ավտոմատ կհայտնվեն նոր ստեղծված հոդվածներն ու թեմաները, կամ մենակ հոդվածները:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.09.2012), Chuk (20.09.2012), ivy (20.09.2012), Արէա (20.09.2012)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախաբան Մատեան Երանության
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 15.05.2016, 14:56
  2. Ինստիտուտյան կյանք...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2013, 20:58
  3. Մի կյանք
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 20:59
  4. սեր և կյանք
    Հեղինակ՝ taqnvac axjik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 22:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •