Chuk-ի խոսքերից
Այվ, ես քո առաջարկը հասկանում եմ, որ հիմիկվա ֆորումային մեխանիզմը լրիվ փոխում ենք, փոխում ենք բաժինների կառուցվածքը ու լծվում նոր գործի: Շատ լավ: Բայց եթե էնտուզիազմը բավարարեց ասենք ընդամենը մի ամիս, արդյունքում լրիվ ա վարի գնում: Դրա համար ես ինքս ֆիքսվում եմ փողի վրա, հասկանալով, որ առանց դրա սա երկար ժամանակ չենք կարող առաջ տանել:
Բայց կա նաև երկրորդ տարբերակը: Ֆորումը մնում ա նենց ոնց կա, քո ասածը փորձում ենք կենտրոնացնել կայքի հոդվածներ հատվածի վրա՝ նախապես դա ահագին ձևափոխելով, հարմար դարձնելով: Բայց էս դեպքում էլ պետք է նախ տեսնել, թե ովքեր են, որ իսկապես կուզեն անշահախնդիր դա անել ու որ թեմատիկաները արժի սկզբի համար առաջ մղել, ու անել քայլ առ քայլ, այսինքն ոչ թե միանգամից քո ներկայացրած բոլոր ուղղություններով, այլ ասենք սկզբի համար ընտրվում ա «Կինո»-ն, դա առաջ ա մղվում, տեսնում ենք ինչի ենք հասնում, անցնում ենք հաջորդ թեմատկային՝ որով հետաքրքրվող էնտուզիաստներ կան: Ու նաև անպայման պետք ա փորձենք «հաշվել» կյանքի տևողությունը: Ես նորից համոզված եմ, որ ոչ մեկս մինչև կյանքների վերջը տենց ակտիվ, առանց շահի նման լրատվություն ապահովելով չի զբաղվի:
Էջանիշներ