User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Միքայել Նալբանդյան 1829–1866

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Միքայել Նալբանդյան 1829–1866

    Միքայել Նալբանդյանի այս բանաստեղծությունը ինձ հետ է փոքրուց

    ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

    Ազատ աստվածն այն օրից,
    Երբ հաճեցավ շունչ փչել,
    Իմ հողանյութ շինվածքին
    Կենդանություն պարգևել.
    Ես անբարբառ մի մանուկ
    Երկու ձեռքս պարզեցի,
    Եվ իմ անզոր թևերով
    Ազատությունն գրկեցի։

    Մինչ գիշերը անհանգիստ
    Օրորոցում կապկապած
    Լալիս էի անդադար,
    Մորս քունը խանգարած,
    Խնդրում էի նորանից
    Բազուկներս արձակել.
    Ես այն օրից ուխտեցի
    Ազատությունը սիրել։

    Թոթով լեզվիս մինչ կապերը
    Արձակվեցան, բացվեցան,
    Մինչ ծնողքս իմ ձայնից
    Խնդացին ու բերկրեցան,
    Նախկին խոսքն, որ ասացի,
    Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
    Ազատությո՜ւն, դուրս թռավ
    Իմ մանկական բերանից։

    «Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
    Ճակատագիրը վերևից.—
    Ազատությա՞ն դու զինվոր
    Կամիս գրվիլ այս օրից:
    Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
    Քեզ շատ փորձանք կը սպասե.
    Ազատություն սիրողին
    Այս աշխարհը խիստ նեղ է»։

    — Ազատությո՜ւն, — գոչեցի, —
    Թող որոտա իմ գլխին
    Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
    Թող դավ դնե թշնամին,
    Ես մինչ ի մահ, կախաղան,
    Մինչև անարգ մահու սյուն,
    Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
    Անդադար. ազատությո՜ւն։



    Եվ կուղեկցի «մինչև անարգ մահու սյուն»...

  2. #2
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքայել Նալբանդյան 1829–1866

    Մանկության օրեր

    Մանկության օրեր, երազի նման
    Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
    Ո˜հ դուք երջանիկ, ո˜հ անհոգ օրեր,
    Ընդունակ միայն ուրախացնելու:

    Ձեզանից հետո եկավ գիտություն
    Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
    Ամեն բան ընկավ մտածության տակ,
    Րոպե չմնաց ազատ կամ ունայն:

    Գիտակցությունը հաջորդեց սորան.
    Ազգի վիճակը ծանրացավ սրտիս…
    Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
    Որպես փարատիչ տրտում ցավերիս:

    Ավա˜ղ. Այդ քնարն իմ ձեռքում հնչեց
    Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
    Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
    Ուրախացուցիչ չգտա մի լար:

    Ես այն ժամանակ միայն զգացի,
    Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
    Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
    Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:

    Մանկության օրեր, ինչո'ւ այդպես շուտ
    Թռաք գնացիք, անդարձ հավիտյան.
    Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
    Կարծում էի ինձ աշխարհի իշխան:

    Գերության շղթան ինձ զգալի չէր,
    Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
    Ձեզանից հետո ծանրացան նոքա,
    Ո'հ, անիծում եմ ես այս օրերը:

    Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի հնչեր ինձ,
    Ապոլլոն, հ'ետ առ դարձյալ դու նորան,
    Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
    Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:

    Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
    Առանց քնարի, անզարդ խոսքերով.
    Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
    Խավարի ընդդեմ պատերազմելով:

    Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար,
    Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
    Արյո'ւն ու կրակ թշնամու վերա,
    Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

    Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
    Յուր եռոտանու վերա փրփրի.
    Թո'ղ միջին դարու գաղափարներով
    Ամբոխը խաբել ճգնի աշխատի:

    Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը,
    Թո'ղ մխիթարվի ծովի ափերում,
    Մենք ազատության ենք միայն թարգման,
    Միայն այս խոսքս ունինք բերանում:

    §Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
    Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
    Մի' տար զոհ գնալ թշնամիների¦.
    Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  3. #3
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միքայել Նալբանդյան 1829–1866

    Կարողա՞ ինչ-որ մեկը Միքայել Նայբանդյանի "Ապոլլոնին" բանաստեղծությունը ունենա, ասում են "Քրիստոմատիա"-ի մեջ կա, բայց ոչ մեկն եմ կարողանում ճարել, ոչ էլ՝ մյուսը…
    Եթե ինչ-որ մեկդ ունի, խնդրում եմ տեղադրեք
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  4. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2013
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Ապոլոնին>>-ը ես ունեմ:
    Վերջին խմբագրող՝ viruni: 27.04.2013, 21:06:

  5. #5
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    28
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապոլոնին

    Դու Ապոլոն, որ տվիր
    Ինձ այս քնար հոգեմաշ,
    Այո՛, գոհ չե՛մ քեզանից․
    Տրտնջում է և աշխարհ։

    Իբրև պատիժ ինձ տվիր,
    Տրտում սրտիս մխիթար,
    Թե՞ զգալով չարչարվիլ
    Ու չքանալ վայրապար։

    Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,
    Տո՛ւր ուրիշի, ում կամիս․
    Քեզ մի անգամ ասել եմ,
    Հիշի՛ր եթե միտք ունիս։

    Կյանքիս գարունն է անցել,
    Ինձ ուշացած է քնար․
    Օտար աշխարհ պանդխտիլ
    Ինձ մնում է մշտահար։

    Բայց դու, որ քեզ մարդ տկար
    Աստված կանչեց ու խնկեց,
    Մի՛ կարծեր թե միջաբեկ,
    Պիտ' պաղատիմ դեպի քեզ։

    Ես կընդունիմ կամակար,
    Թե բախտ անգութ ոխերիմ
    Մատռվակե թույն, լեղի
    Յուր սափորից, ինձ բաժին։

    Բայց ո՛չ երբեք պիտ' սողամ
    Ոտքիդ տակում ինչպես շատ
    Մարդիկ, որ չեն իմանում,
    Թե էակներ են ազատ։
    Վերջին խմբագրող՝ Լեդի Վարդ: 27.04.2013, 21:11:
    Վարդերի թագուհի

  6. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2013
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս գտնեմ Ստենդալ՝ <<Կարմիրը և սևը>> վեպը, կամ Վիկտոր Հյուգոյի <<Թշվաղները>> վեպը, եթե կարող եք՝ շատ եմ խնդրում՝ անպայման օգնեք!!!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միքայել Հայրապետյան. նամակներ ընդհատակից
    Հեղինակ՝ Մտահոգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 30.10.2012, 07:46
  2. Կրակել են Միքայել Դանիելյանի վրա
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 08.07.2008, 15:20
  3. Հայլուրն ու իրականությունը։ Տաթևիկ Նալբանդյան նայի՛ր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 25.02.2008, 18:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •