Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Վերջերս ավելի ու ավելի հաճախ է Ռոբերտ Քոչարյանի անձը շոշափվում: Մեկ նրան լրագրողը միամիտ կամ դիտմամբ հարցնում է, թե` նա չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, հետո էլ տարածվում են տեսանյութեր` նրա դիրքորոշման մասին` Արցախի հարցում: Կարճ ասած` նա հայտնվել է ուշադրության կենտրոնում` նախագահական ընտրությունների շեմին: Այս թեմայում եկեք քննարկենք ՀՀ երկրորդ նախագահի` մեծ քաղաքականություն վերադառնալու շանսերի մասին, և, ընդհանրապես, դուք ուզու՞մ եք, որ նա վերադառնա: Դա ի՞նչ կտա մեր պետությանը:

Հարցումը երկու տարբերակով եմ ստեղծել` հույս ունենալով ստանալ հստակ պատասխան: "Միևնույն է" տարբերակը ոչինչ չէր տա :
Ուզում էի ձայները տեսնեի, պատահաբար այո քվեարկեցի:

Կարծում եմ, որ նրա վերադարձը և, նույնիսկ ընտրվելը, ոչ մի էական փոփոխության չեն բերի, բայց դեմ եմ՝ փոփոխություններ ցանկացող մարդկանց մի մասի ձայները իրան են գնալու: