User Tag List

Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617
Ցույց են տրվում 241 համարից մինչև 245 համարի արդյունքները՝ ընդհանուր 245 հատից

Թեմա: Ակումբի պասիվացման պատճառները

  1. #241
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս անեկդոտը կամ դու մի քիչ լավ չես հիշում, կամ էլ դրա ուրիշ տարբերակն էլ կա, համենայնդեպս, իմ իմացածը սենց ա.
    - Ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:
    - Ես երբեք ոչ ոքի հետ չեմ վիճում:
    - Բայց ախր դա հնարավոր չէ:
    - Այո, Դուք միանգամայն ճիշտ եք, հնարավոր չէ:


    Ի դեպ, ինչքան գիտեմ, աուտիզմի պահով ոչ թե կապ չկա, այլ չի հայտնաբերվել: Սրանք մի քիչ տարբեր բաներ են: Այսինքն` հարյուր տոկոսով պնդել, թե կապ չկա, չի կարելի, պարզապես եղած տվյալների, հետազոտությունների արդյունքում նման կապ չի հայտնաբերվել (դեռ), ու չի բացառվում, որ ապագայում մի օր հայտնաբերվի: Ես ինքս էս երկու տեսակետներից ոչ մեկն էլ հալած յուղի տեղ չեմ ընդունում: Էս կյանքում ամեն ինչ հնարավոր եմ համարում ու ճիշտն ասած` զարմանում եմ որևէ բանի հնարավորությունը վստահաբար ու կտրուկ բացառողների վրա:

    Անեկդոտը դե բառացի չեմ հիշում ։)

    Աուտիզմի ու պատվաստումների կապի մասին մի քանի բառով պատմեմ։ Առաջին անգամ էդ կապի մասին խոսել ա բրիտանացի մի «գիտնական»՝ Ուեյքֆիլդը, ներկայացնելով սեփական «հետազոտությունները»։ Հետագայում, գիտական համայնքը խիստ քննադատել ա իրան, ոչ գիտական «հետազոտության» համար, որտեղ բոլոր արդյունքները հարմարեցվել են ցանկալի եզրակացությանը։ Դրա համար «գիտնականին» զրկել են գիտական կոչումներից, եզրակացությունն էլ որակվել ա որպես սխալ։
    Բայց դա չխանգարեց, որ շատերը կառչեն էդ «տեսությունից» տարածեն, ու հիմա դրա մասին խոսողները նույնիսկ չգիտեն, թե որտեղից են լսել դրա մասին։

    Ակնհայտ ա, որ եթե մարդը ինչ որ պնդում ա անում, դրա ապացուցման բեռը հենց պնդում անողի վրայա (հիշենք Ռասսելի թեյնիկը)։ Էս մարդը արել ա պնդում, որը որևէ կերպ չի ապացուցվել, իսկ ներկայացված «փաստերն» էլ կեղծված են եղել։
    Ու էս պահին եթե չեմ սխալվում նույնիսկ չկա որևէ այլ հետազոտություն, որը փորձում ա նման կապ հայտնաբերել, որովհետև եղած հետազոտությունները մեծ հավանականությամբ բացառեցին նման կապը։

    Նույն կերպ կարելի ա «չբացառել», որ պատվաստումից մարդիկ ասենք 3 ձեռքանի են դառնում, որովհետև «հարյուր տոկոսով պնդել, թե տենց բան չկա, չի կարելի, պարզապես եղած տվյալների, հետազոտությունների արդյունքում նման բան չի հայտնաբերվել (դեռ), ու չի բացառվում, որ ապագայում մի օր հայտնաբերվի»։

    ------------------
    Что было не так с исследованием?


    Для того, чтобы доказать свой тезис о связи прививок и аутизма Уэйкфилд нарушил не только методологию научного исследования, но и этику врача: он давил на родителей, требуя от них ответов, которые вписываются в его гипотезу. К тому же в контрольную группу набирались пациенты, родители которых были противниками прививок. По воспоминаниям мамы одного из детей, доктор Уэйкфилд вынудил ее сказать, что симптомы аутизма у ее ребенка появились через 11 дней после вакцинации. Чтобы подвести доказательную базу под тезис о нарушениях работы кишечника, Уэйкфилд делал детям многократную колоноскопию (процедуру довольно неприятную) без серьезных показаний. Кроме того, некоторые дети, которые страдали колитом еще до вакцинации (и Уэйкфилд знал об этом!), были намеренно включены в тестовую группу. Уэйкфилд просто переставлял даты в историях болезни детей: получалось, что дети сначала получили прививку, а потом заболели колитом и приобрели ментальные нарушения.


    Показания родителей «подопытных» детей имели эффект разорвавшейся информационной бомбы. Вслед за ними начали открываться все новые и новые факты в пользу мошенничества Уэйкфилда. Например, стало известно, что среди 12 обследованных детей только один имел подтвержденный диагноз «регрессивный аутизм», несмотря на то, что остальные дети имели ментальные нарушения, их диагнозы пока оставались под вопросом. Эндрю Уэйкфилда заподозрили в том, что он сфальсифицировал свое научное «открытие», чтобы прославиться, однако, на деле все обстояло гораздо хуже…
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.05.2021), Quyr Qery (19.05.2021)

  3. #242
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջան, վերջերս, մեկ այլ քննարկման ընթացքում, դու ինձնից էլ կարծիքիս գիտական հիմնավորում ուզեցիր, որը ես չներկայացրեցի:

    Եթե դու միայն գիտական հիմնավորումներ ես ընդունում, էդ շատ գրագետ մոտեցում ա, իհարկե:
    Բայց, ըստ իս, ֆորումում կամ սոցցանցում որևէ կարծիք հայտնող մարդկանցից բոլորը չեն տրամադրված գիտական հղումներով բանավեճի:

    Երբեմն էդ կարծիքը դեռ մինչև վերջ ձևավորվել չհասցրած էլ կարող է լինել ու հիմնավոր ապացուցման կամ հերքման կարիք ունեցող ու մարդը, գուցե, այդ իսկ պատճառով էլ էդ կարծիքը սոցցանցում ա հնչեցրել, ոչ՝ գիտաժողովի ընթացքում:

    Բայց, եթե քո բացատրությունները կամ արգումենտները ի զորու չեն եղել նրան քո տեսակետում համոզել, երևի թե չարժի իրեն միանգամից հիմար համարել:

    Թիքեթի ասած՝ կարևորը քո ասածն էլ լսելի դարձավ ու գուցե հետագայում ավելի խորը վերլուծության նյութ հանդիսանա:
    Չէ՞ որ ֆորումի իմաստն էլ երևի հենց դա է՝ հակադիր կարծիքներ լսել, քննարկել, վերլուծել, ու ոչ ինչ-որ մեկին պարտադիր մտքափոխ անել ձգտել, որ հիմար դուրս չգա:
    Գաղթական ջան, հարցեր կան, որոնցում «ես իմ կարծիքն ունեմ» մոտեցումը պարզապես բացառում ա ցանկացած քննարկում։

    Ասենք ես ասեմ, որ 10-ական հաշվարկման համակարգում 2+2=4, մեկ էլ օպպոնենտը, թե «ես ունեմ սեփական կարծիքի իրավունք, ու 2+2=14»։ Ակնհայտ ա, չէ՞, որ հանգիստ կարամ տենց, առանց որևէ սիմվոլիկ հիմնավորման, պարզապես «կարծիք» արտահայտողին, որը դեմ ա գնում տարրական գիտությանը, անվանեմ հիմար։ Վերջիվերջո ես էլ ունեմ «կարծիք ունենալու իրավունք»
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #243
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակնհայտ ա, որ եթե մարդը ինչ որ պնդում ա անում, դրա ապացուցման բեռը հենց պնդում անողի վրայա
    Նայած պնդում։ Եթե տենց նայենք, դու ինքդ պնդում ես անում, որ պատվաստումներն աուտիզմ չեն առաջացնում
    Իրականում, եթե խոսենք տասնամյակներ շարունակ կիրառվող պատվաստումների մասին, համաձայն եմ, որ դրանց անվտանգությունը կարելի է ընդունել որպես կանխավարկած, ու հակառակը պնդողների վրա դնել ապացուցման բեռը։ Բայց մի տարի առաջ ստեղծված պատվաստումների դեպքում հակառակ կանխավարկածն ավելի տրամաբանական է։ Օրինակ, Իսրայելում ընդհանուր մահացությունն աճել է, չնայած կովիդի թվերը գրեթե զրոյացվել են։

    https://swprs.org/israel-why-is-all-...ty-increasing/

    Իմ կարծիքով բնական կանխավարկած է համարել, որ դա պատվաստման պատճառով է, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.05.2021), Աթեիստ (19.05.2021), Բարեկամ (20.05.2021), Ուլուանա (21.05.2021)

  6. #244
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած պնդում։ Եթե տենց նայենք, դու ինքդ պնդում ես անում, որ պատվաստումներն աուտիզմ չեն առաջացնում
    Իրականում, եթե խոսենք տասնամյակներ շարունակ կիրառվող պատվաստումների մասին, համաձայն եմ, որ դրանց անվտանգությունը կարելի է ընդունել որպես կանխավարկած, ու հակառակը պնդողների վրա դնել ապացուցման բեռը։ Բայց մի տարի առաջ ստեղծված պատվաստումների դեպքում հակառակ կանխավարկածն ավելի տրամաբանական է։ Օրինակ, Իսրայելում ընդհանուր մահացությունն աճել է, չնայած կովիդի թվերը գրեթե զրոյացվել են։

    https://swprs.org/israel-why-is-all-...ty-increasing/

    Իմ կարծիքով բնական կանխավարկած է համարել, որ դա պատվաստման պատճառով է, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։
    Հենց էդ պատճառով էլ ես բերեցի աուտիզմի օրինակը, որի մասին խոսվում ա արդեն մոտ 30 տարի ։)
    Իհարկե հասկանալի ա, որ ցանկացած նոր բանից մարդիկ որոշակի վախ կունենան, մանավանդ եթե էս 30 տարին հերիք չէր, որ էդ աուտիզմի թեման փակվեր։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #245
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, հարցեր կան, որոնցում «ես իմ կարծիքն ունեմ» մոտեցումը պարզապես բացառում ա ցանկացած քննարկում։

    Ասենք ես ասեմ, որ 10-ական հաշվարկման համակարգում 2+2=4, մեկ էլ օպպոնենտը, թե «ես ունեմ սեփական կարծիքի իրավունք, ու 2+2=14»։ Ակնհայտ ա, չէ՞, որ հանգիստ կարամ տենց, առանց որևէ սիմվոլիկ հիմնավորման, պարզապես «կարծիք» արտահայտողին, որը դեմ ա գնում տարրական գիտությանը, անվանեմ հիմար։ Վերջիվերջո ես էլ ունեմ «կարծիք ունենալու իրավունք»
    Հա դե, խոսքը <երկիրը քառակուսի ա> հայտարարողներին չէր վերաբերում ))

    Բայց դեպքեր էլ են լինում, երբ` առանց նեղ մասնագիտական գիտելիքներ ունենալու, որոշակի կարծիք ես ձևավորում տվյալ ոլորտի մասին, որը հանպատրաստի չես կարող ապացուցել փաստերով: Իսկ դրա մեջ շատ խորանալու ոչ ժամանակ ունես, ոչ ցանկություն:

    Ասենք, օրինակ, միառժամանակ առաջ բժիշկի ասիստենտին հարց եմ տալիս, թե ոնց կարող ա 3 ամսական երեխայի մոտ քաղցկեղ առաջանա:
    Ես մասնագետ չեմ, բժիշկ չեմ, ոչ էլ` պատրաստվում եմ դառնալ և/կամ տարիներով բոլոր մանրուքներն ուսումնասիրել` հարցիս պատասխանը գտնելու համար:
    Դու, ասիստենտ, նաղդ պրոֆիլային մասնագետ ես, կամ էդպիսին դառնալուց հինգ ես պակաս, կարաս ինձ պարզ մարդկային լեզվով բացատրել, թե 3 ամսական երեխայի մոտ, որը կյանքում ջրով բացած կաթի փոշուց այլ բան չի ստացել, որտեղից կարա քաղցկեղ առաջանա:

    Ասում ա` դե դա շատ բաներից ա հնարավոր որ լինի, գիտությունը դեռ հստակ պատասխան չի գտել էդ հարցին, միայն վստահ կարելի ա պնդել, որ էդ հիվանդությունը գենետիկորեն չի կարող փոխանցվել ծնողներից:

    Է լավ, ծնողներից չի փոխանցվում` ուրեմն ձեռքբերովի ա, եղբայր, որտեղից կարա 3 ամսեկան երեխեն դա ձեռք բերի, ընդ որում, որ ծնվելուց հետո ինքներդ սաղ ստուգում եք ու ասում բացարձակ առողջ ա:
    Սաղ <զարգացած> աշխարհի պրոֆիլային բուժհաստատություններով համագործակցում եք, միլլիոնների հետազոտություններ եք կատարում, նոր դեղեր հայտնագործում, մի քանի անգամ ավելի թանկ հիվանդների վրա վաճառում, ու էսքան ժամանակ մի պարզ հարցի պատասխան չեք գտել?
    Ծխող չի, խմող չի, անառողջ սննդակարգի կողմնակից չի, չգիտեմ ինչ չի, 3 ամսական երեխա ա...

    Կարամ կարծիք կազմեմ, որ պատասխանը լավ էլ գիտեն, ուղղակի ձեռք չի տալիս, որ դեղի բիզնեսին չխփի?
    Չէ, ապացույց չունես:
    Ախպեր, ապացույց ունենայի, դատի կտայի, էլի չունեմ, բայց կարծիք եմ կազմում:
    Հակագիտական հիմարություն ա ?
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (19.05.2021), Varzor (25.05.2021), Աթեիստ (19.05.2021), Ուլուանա (21.05.2021)

Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Ակումբի ակտիվացման պատճառները. կրքեր, վեճեր, թեժ կաթսա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.11.2012, 16:10
  4. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  5. Կարսի անկման պատճառները (1920թ.)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.05.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •