Ռուֆ, գաղտնի սվինգ անկյուն ստեղծի ակումբում
Ռուֆ, գաղտնի սվինգ անկյուն ստեղծի ակումբում
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Կարծես, ակումբը վերջնականապես պասսիվացել է։ Քննարկում այլևս չկա, հազվագյուտ գրառում անողներն իրենց համար են գրում, նույնիսկ եթե օրագրային գրառում չէ (ես էլ բացառություն չեմ)։ Ափսոս, լավ հարթակ էր։
Lion (01.05.2021), Sambitbaba (01.05.2021), Գաղթական (03.05.2021)
Թիքեթ ջան, հիշու՞մ ես վերջին ամենաակտիվ թեմաները... Քաղաքականություն, քաղաքականություն, քաղաքականություն։ Քաղաքական թեմաներն իրար հերթ չէին տալիս։ Իսկ ե՞րբ է քաղաքականությունը, մարդկանց իրար հետ կռվեցնելուց, իրարից հեռացնելուց բացի, ինչ-որ բան տվել մարդկությանը։ Նույնն էլ Ակումբում տեղի ունեցավ։ Ամենամտերիմ մարդիկ իրար հետ գժտվեցին, Ակումբի սիրտը գնաց դառավ ֆեյսբուքան քարոզիչ... Էս ֆեյսբուքը երազախաբության պես մի բան է դարձել։ Մարդիկ գնում, բավարարում են իրենց կրքերը, բայց ինչպես լավ բանաստեղծն է ասել, երազախաբ լինելուց զավակ չի ծնվում ախր...
Իսկ Ակումբի պես թանկ ընտանիքները... անդամալքվում են ցավոք...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Նաև խնդիրը նրանում էր, որ նույն այդ քաղաքականության բաժնում նորմալ մոդերացիա չկար, մարդիկ տաքանում, իրար վիրավորում էին: Արդյունքում, կոնկրետ վեճն ավարտելուց հետո մարդն արդեն չէր ձգտում նոր խոսակցության՝ ո՞ւմ է հաճելի կոպտություն ստանալը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էս թեման համարյա 10 տարվա պատմություն ունի։ Իմ սիրած թեմաներից է, անսպառ թեմա, ինչքան գրես, հա կգրվի
Դե որ եկել եմ, էս պահի մտքերովս կիսվեմ։
Ինձ համար վիճաբանելը վաղուց ի վեր ժամանակի և այլ ռեսուրսների անիմաստ վատնում է։ Ակումբի (ու ոչ միայն Ակումբի) քննարկումներն էլ սովորաբար հենց վիճաբանություն են, որտեղ ամեն մարդ իր տեսակետն է պնդում ու քանի գնում, ավելի խորանում իր իսկ ասածի ճշտության մեջ։ Ինձ համար քննարկումները դրանով իսկ ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում, որովհետև դրա արդյունքում մոտս ոչ մի բան ոչ ավելանալու է, ոչ պակասելու։
Ուրիշ բան, երբ դեռ քսաներում ես, դեռ կայուն աշխարհայացք չունես ու քննարկումների արդյունքում նոր ճշմարտություններ ես բացահայտում, բայց լրիվ ուրիշ բան է, երբ շատ ավելի մեծ ես, արդեն ամուր հայացքներ ունես, և հակառակ բևեռներին էլ ես լավ ծանոթ։ Ի՞նչ քննարկես։ Պիտի իզուր նյարդայնանաս, դիմացինին մտքում կամ ուղիղ հայհոյես, ձեռի հետ Ակումբի հասցեին էլ մի երկու լավ խոսք ասես ու գնաս։ Ոնց որ սովորաբար լինում է էս կողմերում։
Ակումբ համարյա ամեն օր մտնում եմ, որովհետև հարազատություն եմ զգում էս տարածքի հանդեպ, բայց ինչ-որ բան քննարկելու պահանջ չունեմ։
Ու էնպես չի, որ ուրիշ վիրտուալ պուճախներ եմ գտել։ Ոչ մի տեղ էլ ոչ մի բան չեմ գրում։ Ուրիշների գրածներն էլ գրեթե չեմ կարդում։ Դրա տեղը ուրիշ ավելի հավես բաներ կան անելու։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Lion (03.05.2021)
Ես համաձայն չեմ այդ համեմատության հետ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ակումբը կթում է։ Ավելի շուտ խարույկի հետ կհամեմատեի։ Այն տաքացնում է, բայց պիտի պարբերաբար փայտ նետես։ Երբ մարդիկ զգում են, որ խարույկը մարում է, փայտերը չեն հերիքում, այլևս չի տաքացնում, նրանք պարզապես հեռանում են։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այնպես չէ, որ ես փայտ եմ ավելացնում, ուրիշ ավելացնող չկա, դրա համար եկել եմ՝ բողոքեմ։
Արհեստականորեն քննարկումներ առաջացնելն անհեռանկարային նախագիծ է։ Շարունակելով ալլեգորիան՝ ոնց որ խարույկի մեջ ոչ թե փայտ նետես, այլ թղթի կտոր։ Այդ պահին կբռնկվի, բայց րոպե անց խարույկը կվերադառնա նախկին վիճակին։ Գուցե պարզապես պետք է հաշտվել, որ խարույկն իր կյանքն ապրել է, ու պետք չէ այն անիմաստ երկարաձգել։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Քաղաքականության բաժնում ամենաշատ շուխուռ անողներից վայթե ես ու Տրիբունն էինք, մեկ էլ՝ Վիշապը:
Պատերազմից հետո Վիշապն էլ պասիվացավ՝ Տրիբունից հետո:
Ինքս դեռ մտնում եմ, բայց վերջերս պատահում ա 2-3 օրը մեկ:
Իրոք շատ ափսոս ա:
Հրաշալի ու հետաքրքիր հարթակ ա..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես օրը մեկ անգամ մտնում եմ, նայում եմ ինչ կա, որպես կանոն հետաքրքիր բան չի լինում, հեռանում եմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ