User Tag List

Էջ 15 17-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 245 հատից

Թեմա: Ակումբի պասիվացման պատճառները

  1. #211
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրնեկ Հովարսը գար ու մի հատ քարոզ կարդար...
    Կամ էլ Բյուրը գար ու ինձ քրֆեր, որ քարոզ եմ կարդում...


    Հ.Գ. Տրիբունի բացակայության պատճառի մասին, ինչպես երևում է, ինձանից բացի բոլորը գիտեն։ Գուցե մեկնումեկը ականջիս փսփսա՞...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (08.05.2021)

  3. #212
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրնեկ Հովարսը գար ու մի հատ քարոզ կարդար...
    Կամ էլ Բյուրը գար ու ինձ քրֆեր, որ քարոզ եմ կարդում...


    Հ.Գ. Տրիբունի բացակայության պատճառի մասին, ինչպես երևում է, ինձանից բացի բոլորը գիտեն։ Գուցե մեկնումեկը ականջիս փսփսա՞...
    Ես էլ, չգիտեմ:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  4. #213
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #214
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեռնող մարդուն խի՞ եք խանգարում հանգիստ մեռնել։ Միգուցե օրինաչա՞փ ա, որ Ակումբը պասիվացել ա։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  6. #215
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռնող մարդուն խի՞ եք խանգարում հանգիստ մեռնել։ Միգուցե օրինաչա՞փ ա, որ Ակումբը պասիվացել ա։
    Միգուցե այստե՞ղ էլ է Նիկոլը մեղավոր։
    Չէ, ակումբի հիմնական պասիվացման պատճառը ակտիվ անդամների հեռանալն է։ Իսկ նոր անդամներ չեն ներգրավվում, որովհետև Ակումբը որպես հարթակ հետաքրքիր չէ այն մարդկանց, որոնք իրենց հետաքրքրությունները բավարարում են այլ հարթակներում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.05.2021), Աթեիստ (17.05.2021), Ուլուանա (18.05.2021)

  8. #216
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե այստե՞ղ էլ է Նիկոլը մեղավոր։
    Չէ, ակումբի հիմնական պասիվացման պատճառը ակտիվ անդամների հեռանալն է։ Իսկ նոր անդամներ չեն ներգրավվում, որովհետև Ակումբը որպես հարթակ հետաքրքիր չէ այն մարդկանց, որոնք իրենց հետաքրքրությունները բավարարում են այլ հարթակներում։
    Ապեր, նիկոլը նենց տիեզերական մասշտաբի ԲՏ ա, որ հաստատ ստեղ էլ մեղավոր կլինի։

    Բայց ես հակառակ կարծիքի եմ, նիկոլը կակռազ իրա ավանդը ունի իմ մասով ակումբի ակտիվացման մեջ։ Նիկոլը չկիներ, ես հազար տարի չէի հիշի ակումբի գոյության մասին։ Քանի ինքը կա, գալիս եմ նիկոլապաշտների հետ տալիս-առնում, ուրախանում եմ` դրանով նպաստելով ակումբի աշխուժության մոտ 70%-ին
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  9. #217
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, արդեն չեմ հիշում` սրա մասին խոսվել ա, թե չէ, բայց պասիվացման կարևոր պատճառներից ա, կարծում եմ: Չնայած նրան, որ միշտ եղել ա ու հիմա էլ կա Ակումբ մտնող ակումբցիների մի ոչ էնքան փոքր խումբ, գրառումների նկատմամբ արձագանքները խիստ պակասել են, քանի որ մտնողների մի մասն ուղղակի ուրվականի պես ա մտնում` միայն կարդալու ու տեսնելու համար, թե ինչ կա-չկա, հաճախ` նույնիսկ թաքնված, շնորհակալություն-վարկանիշ էլ չեն տալիս, որ հանկարծ ոչ ոք չիմանա, որ կարդում են (ինչպիսի միամտություն ): Մյուս մասն էլ, որ երբեմն գրառումներ անում ա, միևնույն ա, այլոց գրառումներին շատ քիչ ա արձագանքում: Ընդհանուր առմամբ Ակումբում վաղուց էն զգացողությունն ա, որ ինչ էլ գրես, ինչ էլ անես, համարյա ոչ մեկի տանձին չի, ոչ մեկին չի հետաքրքրում, որ արձագանքի: Ու էս մոտեցումը, ցավոք, խիստ վարակիչ ա: Մեկ, երկու, ինքդ էլ ես դառնում չարձագանքող... Նույն բանը Ֆեյսբուքում գրես կամ դնես, առնվազն տասնապատիկ ավելի շատ արձագանք կստանաս, հետևաբար ինչի՞ պիտի էստեղ անես, հերթական անգամ համոզվելու համար, որ ոչ մեկին չի հետաքրքրու՞մ գրածդ: Նույնիսկ օրագրում գրառում անելու ցանկությունն ա մեռնում արդեն, որ վերջին բանն էր մնացել: Դրան էլ ա արդեն Ֆեյսբուքը փոխարինում:

    Բայց դե նորմալ ա. ինչպես Օվերդոզն ասեց, համառորեն մեռնել ցանկացողին փրկելն անհույս գործ ա: Եթե որոշել ա մեռնել, ուրեմն տենց ա պետք, խանգարել չարժե: Չնայած չեմ կարծում, թե Ակումբը մեր կյանքի օրոք լրիվ մեռնի. կարծում եմ` դեռ շատ երկար կշարունակի սենց կիսամեռ քարշ գալ: Առաջ ծանր էի տանում, հիմա` չէ: Մի տեսակ ափսոսալու բան չի մնացել համարյա. էն ամենը, ինչ արժեք ուներ Ակումբում, հիմա Ակումբից դուրս էլ կա, թեկուզև ոչ նույն կերպ: Ճիշտ ա, ֆորումի ֆորմատն ամեն դեպքում ուրիշ ա, ու անձամբ ինձ շատ ավելի ա դուր գալիս, քան ցանկացած այլ վիրտուալ հարթակի ֆորմատ, բայց դե եթե մարդկանց մեծ մասի համար տենց չի, ուրեմն իր դարն ապրել ա, ու ափսոսալ էլ պետք չի: Ինչ որ լինում ա` բարին էդ ա:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.05.2021, 00:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.05.2021), One_Way_Ticket (19.05.2021), Quyr Qery (18.05.2021), Sambitbaba (19.05.2021), Աթեիստ (18.05.2021), Նաիրուհի (18.05.2021)

  11. #218
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Չնայած նրան, որ միշտ եղել ա ու հիմա էլ կա Ակումբ մտնող ակումբցիների մի ոչ էնքան փոքր խումբ, գրառումների նկատմամբ արձագանքները խիստ պակասել են, քանի որ մտնողների մի մասն ուղղակի ուրվականի պես ա մտնում` միայն կարդալու ու տեսնելու համար, թե ինչ կա-չկա, հաճախ` նույնիսկ թաքնված, շնորհակալություն-վարկանիշ էլ չեն տալիս, որ հանկարծ ոչ ոք չիմանա, որ կարդում են (ինչպիսի միամտություն ): Մյուս մասն էլ, որ երբեմն գրառումներ անում ա, միևնույն ա, այլոց գրառումներին շատ քիչ ա արձագանքում:...
    Մեկ մեկ էլ լինում ա, որ ուզում ես, որ չարձագանքեն ու ակումբում ես գրում :-D Օրինակ իմ հանճարեղ նկարները դժվար մեկը հասկանա ուր մնաց մեկնաբանի:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.05.2021), Աթեիստ (18.05.2021)

  13. #219
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ֆեյսբուքում ոչ մի բան չեմ գրում, ընտանեկան ալբոմ ա ֆեյսբուքյան էջս։

    Ակումբում մի ժամանակ ավելի հաճախ էի գրում, հիմա միայն ամենակարևոր բաները, որոնց մասին ուզում եմ ինչ-որ մեկին էլ ասել, բացի ինձանից։

    Ֆեյսբուքում գրելուց տպավորություն ա, թե ընտանեկան հավաքույթի ժամանակ ես խոսում, ակումբում կարծես ինչ-որ համալսարանի ընթերցասրահում, ինչ-որ բան շշուկով քննարկելիս լինես։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.05.2021), Lion (18.05.2021), Quyr Qery (18.05.2021), Sambitbaba (19.05.2021)

  15. #220
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, արդեն չեմ հիշում` սրա մասին խոսվել ա, թե չէ, բայց պասիվացման կարևոր պատճառներից ա, կարծում եմ: Չնայած նրան, որ միշտ եղել ա ու հիմա էլ կա Ակումբ մտնող ակումբցիների մի ոչ էնքան փոքր խումբ, գրառումների նկատմամբ արձագանքները խիստ պակասել են, քանի որ մտնողների մի մասն ուղղակի ուրվականի պես ա մտնում` միայն կարդալու ու տեսնելու համար, թե ինչ կա-չկա, հաճախ` նույնիսկ թաքնված, շնորհակալություն-վարկանիշ էլ չեն տալիս, որ հանկարծ ոչ ոք չիմանա, որ կարդում են (ինչպիսի միամտություն ):
    Արձագանքների քչության պահով համաձայն եմ հետդ, բայց էն թավացրած մասի պահով գուցե և սխալվում ես։
    Ուզում եմ ասել՝ մարդիկ գուցե և ուրիշ հիմքեր ունեն շնորհակալություն-վարկանիշ չտալուն, ոչ թե որովհետև անպայման ուզում են թաքցնել, որ կարդում են։
    Նախ, հնարավոր է, որ իսկապես չեն կարդում (թեկուզ ու բացում են գրառումը), կարող է առաջին տողերից հետո չի հետաքրքրում, կամ ինչ-որ ուրիշ պատճառով ոնց բացել են, էնպես էլ փակում են, անցնում առաջ։ Կամ գուցե կարդում են, բայց ոչ շնորհակալություն դնելն են հարմար գտնում, ոչ վարկանիշ տալը, որովհետև ասենք դուր չի գալիս, կամ ոչ մի տպավորություն չի թողնում, կամ համաձայն չեն կամ կամ կամ․․․
    Ուզում եմ ասել, որ պատճառները շատ կարող են լինել։

    Ինչ վերաբերում է ֆեյսբուքին, ապա իմ կարծիքով էդ բոլոր լայքերն ու սրտիկները ոչ անպայմանորեն հետաքրքրվածություն են նշանակում և ոչ էլ անգամ նշանակում են, որ գրառումդ իսկապես կարդացել են, էլ ուր մնաց՝ հավանել․ ընդհանուր ֆբ-ն շատ կեղծ ու ինքնախաբեության տանող համակարգ է։ Բայց դե չխորանանք։ Եթե մարդ կա, ում համար արձագանքների քանակը կարևոր է, ուրեմն գուցե և ֆբ-ն ամանահարմար տեղն է իր համար։

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած չեմ կարծում, թե Ակումբը մեր կյանքի օրոք լրիվ մեռնի. կարծում եմ` դեռ շատ երկար կշարունակի սենց կիսամեռ քարշ գալ:
    Լրիվ զոմբիական տեսարան եկավ աչքիս առաջ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.05.2021), Բարեկամ (19.05.2021)

  17. #221
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած չեմ կարծում, թե Ակումբը մեր կյանքի օրոք լրիվ մեռնի. կարծում եմ` դեռ շատ երկար կշարունակի սենց կիսամեռ քարշ գալ:
    էդ ինչի ակումբը ինչով ա տենց յուրահատուկ‎‎։ Քիչ են հենց հայկական (չնայած ռուսալեզու) մեծ ֆորումներ եղել, որ մեռել են։ Հեսա մի երկու մեռել http://forum.vision.am/ https://forum.armkb.com/ ։ Հները կամաց կամաց էս կամ էն պատճառով լքում են‎, նոր մարդ էլ չի գալիս, պարզ ա, որ արդեն շատ երկար չի մնացել։ Ժամանակին ցանկացած հայերեն բան որոնելուց գուգլի առաջին էջում akumb–ը բերում էր, ու լիքը մարդ էր իմանում ակումբի տեղը։ Արդեն շատ վաղուց էլ տենց չի։ Մնում ա իմանալ @Չուկ-ը ինչքան ա դեռ պատրաստվում հոսթինգի փողը մուծել։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 18.05.2021, 16:35:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.05.2021), Աթեիստ (19.05.2021)

  19. #222
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ ինչի ակումբը ինչով ա տենց յուրահատուկ‎‎։ Քիչ են հենց հայկական (չնայած ռուսալեզու) մեծ ֆորումներ եղել, որ մեռել են։ Հեսա մի երկու մեռել http://forum.vision.am/ https://forum.armkb.com/ ։ Հները կամաց կամաց էս կամ էն պատճառով լքում են‎, նոր մարդ էլ չի գալիս, պարզ ա, որ արդեն շատ երկար չի մնացել։ Ժամանակին ցանկացած հայերեն բան որոնելուց գուգլի առաջին էջում akumb–ը բերում էր, ու լիքը մարդ էր իմանում ակումբի տեղը։ Արդեն շատ վաղուց էլ տենց չի։ Մնում ա իմանալ @Չուկ-ը ինչքան ա դեռ պատրաստվում հոսթինգի փողը մուծել։
    Կարելի է օր որոշել, որ էդ օրվանից էլ հոսթինգը չի վճարվելու, միմյանց ու Ակումբին մի լավ հրաժեշտ տալ ու հեռանալ, թե չէ «կիսամեռ քարշ եկողի» ճակատագիրը շատ տխուր է։

  20. #223
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է օր որոշել, որ էդ օրվանից էլ հոսթինգը չի վճարվելու, միմյանց ու Ակումբին մի լավ հրաժեշտ տալ ու հեռանալ, թե չէ «կիսամեռ քարշ եկողի» ճակատագիրը շատ տխուր է։
    Եսիմ իրականում որպես արխիվ արժի մնա, լիքը հետաքրքիր քննարկումներ են եղել։ Մանավանդ ակտիվ մասնակիցները կարող են հետ գնալ տեսնել ինչպես են մտածել շատ տարիներ առաջ ինչ որ թեմայի կապակցությամբ։

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.05.2021), Freeman (18.05.2021), ivy (18.05.2021), Lion (18.05.2021), Quyr Qery (18.05.2021), Varzor (18.05.2021), Աթեիստ (19.05.2021), Բարեկամ (19.05.2021), Ուլուանա (18.05.2021)

  22. #224
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձագանքների քչության պահով համաձայն եմ հետդ, բայց էն թավացրած մասի պահով գուցե և սխալվում ես։
    Ուզում եմ ասել՝ մարդիկ գուցե և ուրիշ հիմքեր ունեն շնորհակալություն-վարկանիշ չտալուն, ոչ թե որովհետև անպայման ուզում են թաքցնել, որ կարդում են։
    Նախ, հնարավոր է, որ իսկապես չեն կարդում (թեկուզ ու բացում են գրառումը), կարող է առաջին տողերից հետո չի հետաքրքրում, կամ ինչ-որ ուրիշ պատճառով ոնց բացել են, էնպես էլ փակում են, անցնում առաջ։ Կամ գուցե կարդում են, բայց ոչ շնորհակալություն դնելն են հարմար գտնում, ոչ վարկանիշ տալը, որովհետև ասենք դուր չի գալիս, կամ ոչ մի տպավորություն չի թողնում, կամ համաձայն չեն կամ կամ կամ․․․
    Ուզում եմ ասել, որ պատճառները շատ կարող են լինել։
    Պարզ ա, որ պատճառները շատ են, ես չէի էլ ասել, թե նշածս պատճառը միակն ա, որպես պատճառներից մեկն էի նշել ընդամենը:
    Չեմ կարծում, թե սխալվում եմ: Նախ ասեմ, որ խոսքն իմ գրառումներին չի վերաբերում, այլ ընդհանրապես: Ո՞նց կարող էի զուտ իմ գրառումներին չարձագանքելը նկատի ունենալով նման դիտարկում անել: Խոսքն էն մարդկանց մասին ա, որոնք ընդհանրապես տարիներով ոչ մի գրառման տակ շնորհակալություն չեն դնում, թե չէ` եթե որոշ գրառումների տային, կերևար, որ մտնում են ու ենթադրաբար այլ գրառումներ էլ են կարդում: Համենայնդեպս, լիքը մարդկանց գիտեմ, որ կանոնավոր կերպով մտնում են թաքնված, նաև գիտեմ, որ մարդիկ կան` կարդում են շատ պարտաճանաչ կերպով, նաև շատ գրառումներ հավանում են իրականում, բայց շնորհակալություն չեն տալիս, որովհետև չեն ուզում որևէ կերպ իրենց ներկայությունը մատնել: Օդից չեմ ասում, էլի, ոչ թե ենթադրում եմ, այլ գիտեմ:

    Ինչ վերաբերում է ֆեյսբուքին, ապա իմ կարծիքով էդ բոլոր լայքերն ու սրտիկները ոչ անպայմանորեն հետաքրքրվածություն են նշանակում և ոչ էլ անգամ նշանակում են, որ գրառումդ իսկապես կարդացել են, էլ ուր մնաց՝ հավանել․ ընդհանուր ֆբ-ն շատ կեղծ ու ինքնախաբեության տանող համակարգ է։ Բայց դե չխորանանք։ Եթե մարդ կա, ում համար արձագանքների քանակը կարևոր է, ուրեմն գուցե և ֆբ-ն ամանահարմար տեղն է իր համար։
    Բնականաբար, ուղղակի չեմ հասկանում, թե ինչի հիման վրա ես կարծում, թե Ակումբում էլ նույնը չի էդ առումով: Թե՞ Ակումբում երբեք խծբ-ով շնորհակալություններ ու վարկանիշներ չեն եղել: Միշտ էլ եղել են, կան ու կլինեն, ու ոչ պակաս քան ՖԲ-ում, միակ տարբերությունն էն ա, որ Ակումբ ավելի քիչ մարդ ա մտնում, ԽԾԲ-ն էլ ըստ այդմ ավելի ցածր մակարդակի ա: Իսկ արձագանքները կարևոր են բոլորի համար, որովհետև միայն ինքդ քեզ համար գրելու կամ մենախոսելու համար այլ տեղեր ու միջոցներ կան, դրա համար ոչ ֆորումն ա հարմար տեղ, ոչ էլ ՖԲ-ն: Քիչ թե շատ բլոգն ա դրան մոտ, բայց էլի ոչ լրիվ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.05.2021)

  24. #225
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է օր որոշել, որ էդ օրվանից էլ հոսթինգը չի վճարվելու, միմյանց ու Ակումբին մի լավ հրաժեշտ տալ ու հեռանալ, թե չէ «կիսամեռ քարշ եկողի» ճակատագիրը շատ տխուր է։
    Դե լավ, պետք չի տենց դրամատիկացնել: Ում համար էն աստիճանի տխուր ա, որ սիրտ չի ունենա մտնել, թող չմտնի: Փակելու իմաստը ո՞րն ա: Էս ինտերնետում միակ խախանդ հարազատ վայրն ա, մեկ-մեկ մտնում ենք, գլուխներս մի քիչ դինջանում են, ինչի՞ չլինի որ : Ասեցինք` չարժե խանգարել մեռնելուն, բայց չի նշանակում, թե պետք ա հատուկ օգնել :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.05.2021, 20:34:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.05.2021), erexa (18.05.2021), Quyr Qery (18.05.2021), Sambitbaba (19.05.2021), Աթեիստ (19.05.2021), Նաիրուհի (23.05.2021)

Էջ 15 17-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Ակումբի ակտիվացման պատճառները. կրքեր, վեճեր, թեժ կաթսա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.11.2012, 16:10
  4. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  5. Կարսի անկման պատճառները (1920թ.)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.05.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •