Գաղթական-ի խոսքերից
Աթեիստ ջան, վերջերս, մեկ այլ քննարկման ընթացքում, դու ինձնից էլ կարծիքիս գիտական հիմնավորում ուզեցիր, որը ես չներկայացրեցի:
Եթե դու միայն գիտական հիմնավորումներ ես ընդունում, էդ շատ գրագետ մոտեցում ա, իհարկե:
Բայց, ըստ իս, ֆորումում կամ սոցցանցում որևէ կարծիք հայտնող մարդկանցից բոլորը չեն տրամադրված գիտական հղումներով բանավեճի:
Երբեմն էդ կարծիքը դեռ մինչև վերջ ձևավորվել չհասցրած էլ կարող է լինել ու հիմնավոր ապացուցման կամ հերքման կարիք ունեցող ու մարդը, գուցե, այդ իսկ պատճառով էլ էդ կարծիքը սոցցանցում ա հնչեցրել, ոչ՝ գիտաժողովի ընթացքում:
Բայց, եթե քո բացատրությունները կամ արգումենտները ի զորու չեն եղել նրան քո տեսակետում համոզել, երևի թե չարժի իրեն միանգամից հիմար համարել:
Թիքեթի ասած՝ կարևորը քո ասածն էլ լսելի դարձավ ու գուցե հետագայում ավելի խորը վերլուծության նյութ հանդիսանա:
Չէ՞ որ ֆորումի իմաստն էլ երևի հենց դա է՝ հակադիր կարծիքներ լսել, քննարկել, վերլուծել, ու ոչ ինչ-որ մեկին պարտադիր մտքափոխ անել ձգտել, որ հիմար դուրս չգա:
Էջանիշներ