Գաղթական-ի խոսքերից
Այվի ջան, ճիշտն ասած վստահ չեմ, թե արդյո՞ք «իրարից հեռանալը» էս դեպքում ճիշտ արտահայտություն է ))
Իսկ երբևէ մոտ եղե՞լ ենք, մենք բոլորս, գաղափարապես, հոգեպես, սոցիալական կարգավիճակով, մասնագիտությամբ, քաղաքական կամ կրոնական հայացքներով, այլնով..
Չգիտես ինչի ես համոզված եմ, որ մենք (որոշ բացառություններով իհարկե) էնքան տարբեր ենք, որ եթե ծանոթանալուց/առնչվելուց լինեինք ռեալ կյանքում, շատ արագ կհասկանայինք, որ իրար հետ նույն տիպին չենք պատկանում ու ճանապարհներս նորից կբաժանվեին:
Ինչի՞ց է կազմված մարդու սոցիալական շփման շրջանակը.
հարազատներ, ընկերներ, կոլեգաներ
Սրանք հիմնական կատեգորիաներն են:
Առաջին երկուսը, տարիների ընթացքում, անընդհատ հղկվում են ու ֆիլտրվում, քանի որ մենք ենթագիտակցորեն կամ գիտակցված ձգտում ենք ինքներս մեզ շրջապատել մարդկանցով, որոնք շատ թե քիչ նույն արժեքներն ու հայացքներն ունեն՝ ինչ և մենք:
Ստացվում է, որ եթե մարդու աշխատանքային գործունեությունը և/կամ հոբբին չեն ենթադրում անդադար նորանոր մարդկանց հետ շփում, ապա մեր սոցիալական շփման շրջանակը հիմնականում անփոփոխ է մնում:
ՈՒ ստացվում է, որ քեզանից տարբերվող արժեքներ դավանողների կյանքի փիլիսոփայությանը դու անհաղորդ կմնաս, եթե հատուկ դրանք չորոնես ու գտնես օնլայն տիրույթում:
Հիմա էստեղ՝ Ակումբում, հիմնականում հավաքված են մտածող մարդիկ, որոնք շատ տարբեր մոտեցումներ ու համոզմունքներ ունեն՝ ամենատարբեր հարցերում:
ՈՒ, ըստ իս, մեզ բոլորիս առաջին հերթին միավորում է էդ ամենը քննարկելու ու հակառակ տեսակետների ծանոթանալու ցանկությունը:
Նաև սրանում էլ է կայանում էս հարթակի ողջ հմայքը, որ մեզ հնարավորություն է ընձեռում մաս կազմել նման մի միջավայրի:
Միակ խնդիրն այն է, որ ոչ միշտ է ստացվում դա անել քաղաքակիրթ ու մեկմեկու հանդուրժող մթնոլորտում:
Փոխադարձ վիրավորանքներ, ծաղր՝ սրանք երևույթներ են, որոնց դեմ ինքս էլ եմ անընդմեջ հանդես եկել՝ Ակումբում գտնվելուս ողջ ընթացքում:
Էջանիշներ