Մի բան էլ ասեմ ու փորձեմ ինքս առաջիկայում քիչ միջամտել քննարկմանը:

Իրականում, ինչպես ասել եմ, կա գործողությունների շարք, որոնք ծրագրել էի անել ակումբը ակտիվացնելու ու մթնոլորտը փոխելու համար: Դրանք ես չեմ գրում, որովհետև չեմ ուզում քննարկումը շեղեմ պատրաստի լուծումների ուղղությամբ. դա հղի ա նոր լուծումները տեսանելի չդարձնելով:

Բայց նախատեսածս քայլերից մեկի մասին ամեն դեպքում կասեմ, հաշվի առնելով, որ թեմայում արդեն շատ հնչեց «Արտակ Հարությունյան», «Chuk-ի սեփական» և նմանօրինակ ձևակերպումներ: Ես չեմ ուզում խորանալ ու քննարկել հնչած օրինակներից որևէ մեկը: Գուցե ես սխալներ եմ արել (ոչ թե գուցե, այլ հաստատ), գուցե թվացյալ սխալներից շատերն իրականում ճիշտ են եղել: Ամեն դեպքում որոշեցի էս պահին բարձրաձայնել, որ իմ նպատակների մեջ ա մտնում որոշակի ժամանակ հետո վայր դնել իմ որոշակի լիազորություններ: Այդ ժամանակ ես կշարունակեմ զբաղվել ակումբի տեխնիկական հարցերով, ակտիվ կմասնակցեմ քննարկումներին, ակումբի սեփականատերը հավանաբար կշարունակեմ մնալ, բայց նպատակն էն ա, որ այլևս որևէ ազդեցություն չունենամ մոդերատորական գործունեության վրա: Գուցե իհարկե կլինեմ ինչ-որ բաժնի, օրինակ իմ սիրելի «ստեղծագործողի անկյուն» բաժնի մոդերատոր, ու վերջապես կկարողանամ ավելի ակտիվ զբաղվել այդ բաժնով, բայց որպես ավագ մոդերատոր, որպես մոդերատորությանը վերաբերող հարցերում «վերջնական որոշում կայացնող» իմ գործունեությունը կդադարեցնեմ:

Էնպես որ էսօր շատ ասեցի մի ֆիքսվեք, բայց սա հաշվի առնելով առաջարկում եմ իմ անձի վրա էլ այլևս չֆիքսվել: