User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 245 հատից

Թեմա: Ակումբի պասիվացման պատճառները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես, առք-ու-վաճառքի մասը ամենաակտիվն ա դիզելում, բայց մնացած մասերն էլ են շատ ակտիվ: Ու հետո, եթե առք-ու-վաճառքն ակտիվացնելով կարելի ա Ակումբի մնացած բաժիններն էլ ակտիվացնել, ինչի չանել դա: Ինչ վատ բան կա դրա մեջ: Մերչենդայզինգի ձև ա էլի: Մարդիկ մտնում են ինչ-որ բանի վաճառքի հայտարարություն թողնելու ու հանկարծ ձեռի հետ էլ կրոնից ու մշակույթից են խոսում, կամ բանաստեղծություն են գրում:
    Հայաստանում չի աշխատի, որովհետև հայտարարությունների համար ավելի հարմար հարթակներ կան, ֆորումային համակարգը դրա համար հարմար չի: Կաշխատեր, եթե ուրիշ հարթակներ չլինեին: Պլյուս էնպես չի, որ էդ միտքը, տարբեր ֆունկցիոնալ բաներ անող կայքը նոր խոսք ա: Ուղղակի նորմալ դեպքում էդ ֆորումի մեջ չի ինտեգրվում, այլ կայքն ինքը լինում ա ավելի ընդգրկուն, պորտալ ա լինում, իրա ենթակայքերով կամ ենթաբաժիններով, ամեն մեկը մի խնդրի վրա մասնավորեցված:

    Օրինակ եթե ես հիմա որոշեմ իսկապես շեշտ դնել հայտարությունների վրա, ինչը վատ միտք չի, ես պետք է փորձեմ ոչ թե ակումբի էդ բաժինը զարգացնել, այլ կից ստեղծել հարթակ ասենք haytararutyunner.akumb.am հասցեով (պայմանական ենթադոմեն եմ գրել), էդ հարթակում ստեղծել հայտարարությունների համար կարևոր ու հարմարավետ դարձնող բոլոր գործիքները (համանման հայտարարությունների գտնում, գնային սանդղակի նշում, մոդելի տիպի ընտրություն և այլն) ու որպես առանձին կայք աշխատացնել: Իսկ արդեն քո ասած խնդիրը լուծելու համար էդ հարթակն ու ֆորումը որոշակիորեն կինտեգրեմ (օրինակ ըստ թեմատիկայի ցույց կտամ ֆորումի թեմաներից, կամ ցույց կտամ ակտիվ թեմաները, կամ վերջին թեմաները ու կգտնեմ լուծումներ՝ ֆորում ուղղորդելու համար):

    Բայց դա էլ կլինի դժվար, որովհետև հայկական տենց կայքեր արդեն կան, հայտնի են, կիրառվում են (ղրղզական էլ կան ինչ-որ բաներ, դրանք դեռ պոպուլյար չեն):

    Եթե կոպիտ ասեմ՝ իմ տպավորությամբ Հայաստանը Դիզելի դարն արդեն անցել ա, բավական վաղուց: Ու ավելի լավ ա անցել: Օրինակ ունեցել ենք Hayastan.com պորտալ, որը ունեցել է և շատ ակտիվ ֆորում, և հարակից ուրիշ ենթակայքեր՝ գործիքներ, էդ թվում հայտարությունների, կայքերի կատալոգի և այլն: Ու էդ ենթակայքերը բուն՝ օրինակ հայտարարություններ գտնելն ավելի հարմարավետ դարձնելու խնդիրը շատ ավելի լավ էին լուծում, քան Դիզելը:

    Թող մեծամտություն չհնչի, բայց իմ գոնե առաջին տպավորությամբ Դիզելը մի քանի տարի հետո նոր հասնելու ա էն էտապին, որ սենց թեմա բացվի էնդեղ: Բայց էս չի նշանակում, որ վերևից եմ նայում կամ էլ թե օրինակ վերցնելու բան չկա: Չէ, դեռ էլի եմ ուսումնասիրելու, իսկապես ահագին հետաքրքիր ա: Ուղղակի գրում եմ առաջին տպավորությունս:


    հ.գ. Ակումբում Առք-Վաճառք բաժինը ներքին սպառման, ոչ հզոր գործիք ա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 18.09.2012, 19:27:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (18.09.2012), One_Way_Ticket (18.09.2012), Ուլուանա (18.09.2012), Տրիբուն (18.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Ակումբի ակտիվացման պատճառները. կրքեր, վեճեր, թեժ կաթսա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.11.2012, 16:10
  4. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  5. Կարսի անկման պատճառները (1920թ.)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.05.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •