Իմ համար Ակումբը շատ շուտվանից ա պասիվացել: Բայց ես անկախ ամեն ինչից մտնում եմ, ինքս էլ չհասկանալով թե ինչի.... Հաճախ մտնում եմ ՈՒՂՂԱԿԻ ու «թափառում» առանց գրառումների: Չեմ կարողանում չմտնել, որովհետև կապված եմ, բայց եթե էսպես շարունակվի, կապվածությունն էլ հնարավոր ա, որ չլինի: Ես Ակումբի էտ բուռն ակիվության փուլում գրանցված չեմ եղել, համաեմատաբար նորեկ եմ, բայց զգում եմ տարբերությունը: Էն ժամանակ ինչ գործ ունեի, դաս, պարապմունք աշխատում էի շուտ ավարտել, որ գամ տեսնեմ ով ինչ գրեց, ինչ եղավ....հիմա էտպես չի: Օրինակ ես դեռ շարունակում եմ մտնել Ակումբ, էն մյուսը պասիվացել ա, ձանձրացել. նույն բանը մարդուն անվերջ հետաքրքրել չի կարող, պիտի փոփոխություն մտնի, էսպես էլ չի կարող շարունակվել, Ակումբը մարում ա.....Բայց էս էլ կանցնի, հաղթահարելի ա, մեր սերն Ակումբի հանդեպ էնքան մեծ ա, որ չենք թողնի որ մարի, հաստատ: Իմ կարծիքով պիտի լուրջ փոփոխություններ կատարվեն Ակումբում, որ նորություն լինի, հետաքրքրություն այցելուի համար. էտ դեպքում Ակումբը կակտիվանա, վստահ եմ![]()
Էջանիշներ