Ֆորումային մեծ փորձ չունեմ, բայց իմ կարծիքով նմանատիպ ֆորումների հիմնական կորիզը 17-23 տարեկաններն են կազմում: Դրանից բարձր տարիքի ֆորումցիներն արդեն հիմնականում պասիվ դերում են լինում. աշխատանք, առօրյա հոգսեր, երեխաներ և այլն, մի տեսակ արդեն դուրս են գալիս վիրտուալ աշխարհից: Ակումբի հին սերունդը ժամանակին լավ ակտիվ ա եղել, ստեղծել ա ֆորումը նենց, ոնց որ հիմա ինքը կա: Էսօր արդեն նոր սերնդի ժամանակն ա, ինքը պիտի ակտիվացնի Ակումբը, ոչ թե հին սերունդը: Չեմ կարծում, որ էսօր նոր գրանցվողներ չեն լինում, ուղղակի իրենք չեն մնում, հեռանում են:
Կարող ա սենտիմենտալ թվա, բայց իմ կարծիքով ֆորումն ինչ-որ չափով նվիրում ա պահանջում, ավելի երկար ժամանակ պիտի տրամադրես: Իսկ էսօրվա սերունդը մի տեսակ շտապող ա: Ինքը ավելի շուտ առավոտյան կարթնանա, մի երկու տող «սրամիտ» ստատուս կգրի ֆեյսբուքում ու 100 հատ լայք կստանա, իրեն էլ դրանից դեմք կզգա, քան թե կմտնի ֆորում, երկար-բարակ բանավեճերի կմասնակցի կամ էլ ինչ-որ երկար գրառում կանի, առավել ևս՝ թեմա կբացի:
Կարող ա ես վատատես եմ, բայց չեմ կարծում, որ ֆորումի հին սերնդի ձեռնարկած ինչ-որ միջոցառումներով հնարավոր լինի Ակումբում ակտիվություն մտցնել, հատկապես նոր գրանցվածների շրջանում: Հարց. երբ դուք գրանցվեցիք, ձեզ համար ամեն ինչ կազմ-պատրաստ դրած է՞ր: ՉԷ, չէ՞: Ամեն ինչը դուք էիք ստեղծում ձեր հետաքրքրություններին համապատասխան: Հիմա էլ նոր սերունդը պիտի ստեղծի: Եթե չի ստեղծում, ուրեմն ինքն այլ հետաքրքրություններ ունի:
Ակումբի պասիվացման պատճառները շատ են (էն, ինչ նշում եմ, արդեն 4 էջ խոսվել ա, բայց մի անգամ էլ ես ասեմ ).
1. Վերևում նշեցի, որ նոր սերնդին ֆորումներն այլևս չեն հետաքրքրում. վիրտուալ հարթույթում շփման համար կան սոցիալական ցանցեր, ինքնարտահայտման համար՝ բլոգներ, իսկ ցանկացած ինֆորմացիա կարելի է գտնել սանկացած սայթում. գուգլի ջանը սաղ:
2. Հին սերնդի մոտ արդեն մի տեսակ հագեցվածություն ա նկատվում. կարծես թե ամեն ինչ ասվել ա: Կա էս խնդիրը բոլոր ժամանակներում ու բոլոր ոլորտներում:
3. Մորդերատորների պասիվությունը: Վերջերս ֆորումը ակտիվանում էր ստեղծագործական մրցույթների ժամանակ, բայց դրանք էլ էլ չեն կազմակերպվում: Նույնը գուցե այլ բաժիններում է, ես շատ չեմ հետևում:
4. Ոմանք պատճառ են համարում նաև նորերի նկատմամբ հների քննադատական վերաբերմունքը: Համոզված եմ՝ էս խնդիրը միշտ էլ եղել ա, բայց Ակումբը չգիտես ինչու չի պաստիվացել: Եթե նոր գրանցված ֆորումցին քննադատության հետևանքով հեռանում է, մեղավորությունը միայն քննադատողի վրա չպիտի դնել: Խնդրում եմ՝ ոչ ոք ասածներս իր վրա չվերցնի, բայց, եթե ես իրական կյանքում շատ հարգված մարդ լինեմ, իսկ վիրտուալում բոլորն ինձ քարկոծեն, հեռանալով ոչ մի հարց չեմ լուծի: Ուղղակի ամեն մեկը էս ամեն ինչին ներսից պիտի նայի ու ծանրութեթև անի թե՛ վայելած հարգանքի կեղծ ու անկեղծ լինելը, թե՛ ստացած քննադատության արդար ու անարդար լինելը:
Քննադատական վերաբերմունքը ես պատճառ չեմ համարում, իսկ այ, երբ քննադատությունը ծաղրի ա վերածվում, արդեն պատճառ ա: Բայց ֆորումը բազմաբնույթ մարդկանց հավաքատեղի ա ու անհնար ա, որ բոլորն էլ չափված, ձևված գրառումներ անեն:
5 Այլ (միգուցե այլ խնդիրներ էլ կան, բայց ես, որպես պասիվ ակումբցի, չեմ նկատում):
***
Ես արդեն երկու տարի է՝ գրանցված եմ ակումբում, բայց ընդամենը 130 գրառում եմ արել: Թե ե՞րբ եմ էսքանը հասցրել, ես էլ չգիտեմ : Հենց սկզբից էլ պասիվ եմ եղել ու պատճառը ո՛չ Ակումբն ա ու ո՛չ էլ ակումբցիները: Ֆորումային իմ պասիվությունը հենց ինձանից է գալիս. ինքս նոր միջավայրում անտանելիության աստիճանի դժվար հարմարվող մարդ եմ, ու վիրտուալ հարթույթն էլ բացառություն չի: Արէայի նման ինքս էլ խուսափել եմ հանդիպումներից ու ամեն անգամ հենց ինձ համար հանդիպումներին չգնալու մի «օբյեկտիվ» պատճառ գտել եմ :
Սկզբից էլ Ակումբը շատ եմ հավանել: Հայտնաբերելուց հետո մի շաբաթ ուսումնասիրեցի, հետո կանոնադրությունը ծայրից ծայր կարդացի ու նոր միայն գրանցվեցի: Թեմաներ էի ուզում բացել մի քանի բաժիններում, բայց ժամանակին չբացեցի: Իսկ հիմա էլ ժամանակ չեմ ունենում, ամեն օր ահավոր գերհոգնած եմ լինում, հավեսս էլ արդեն կորել ա: Առաջ քննարկումներին ակտիվ հետևում էի, բայց հիմա իմ սիրելի բաժիններն ունեմ ու միայն այդտեղի թարմացումներին եմ հետևում, սիրելի ակումբցիներ ունեմ, որոնց գրառումներին եմ միշտ հետևում ու որոնց շնորհիվ լիքը աշխարհներ եմ հայտնաբերել: Ժո՛ղ, շնորհակալ եմ :
Ակումբն ուղղակի ֆորում չի, Ակումբը շատերիս համար մեծ հանրագիտարան ա, ինքնաբացահայտման, ինքնաճանաչողության ևս մի միջոց, շատերի համար՝ նաև ընտանիք:
Էջանիշներ