User Tag List

Էջ 4 17-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 245 հատից

Թեմա: Ակումբի պասիվացման պատճառները

  1. #46
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի հիշել եմ, ասեմ: Կարծում եմ Ակումբի բլոգները էս վիճակով պետք ա փակվեն: Մեկ-մեկ մտնում ես, տեսնում, նոր գրանցված անդամները մենախոսություններ են գրում, ու այդպես էլ ֆորում չեն գալիս: Հիմար համակարգ ա, ակտիվություն չկա, ոչ մի կերպ հետևել չի լինում:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.09.2012), einnA (19.09.2012), keyboard (17.09.2012), Lion (18.09.2012), Moonwalker (17.09.2012), My World My Space (17.09.2012), One_Way_Ticket (17.09.2012), Rammstein (17.09.2012), StrangeLittleGirl (17.09.2012), Vaio (18.09.2012), VisTolog (17.09.2012), Աթեիստ (17.09.2012), Արէա (17.09.2012), Նաիրուհի (17.09.2012), Նարե91 (17.09.2012), Ուլուանա (17.09.2012), Ֆոտոն (17.09.2012)

  3. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց թեթևակի նայեցի քննարկումը: Համաձայն եմ Ռիփի հետ, որ էս ֆորմատով ակումբն իրեն սպառել ա: Ինչու՞ չենք ընդունում, որ ֆորումների դարն անցել ա: Հիմա շատ ավելի տխուր վիճակում ա ակումբից էլ ավելի մեծ միջազգային թեմատիկ մի ֆորում, որի ադմինի հետ խոսել եմ վերջերս, ու ասում էր, որ բոլոր մոդերների հետ որոշել են փակել ֆորումը, մենակ չգիտեն, թե տեղն ինչ են թողնելու: Իրանք փորձել են նաև ֆեյսբուքում ֆորումի application սարքել: Էդ էլ չօգնեց:

    Կարծիք հնչեց նաև, որ ֆեյսբուք մարդիկ մտնում են իրար հետ շփվելու համար, իսկ ակումբ՝ տեղեկատվություն ստանալու համար: Բացարձակապես համաձայն չեմ: Ժամանակին ակումբ մտնում էինք իրար հետ շփվելու համար, իսկ տեղեկատվություն հիմա Ֆեյսբուքից էլ ենք ստանում:

    Օդային պատճառներ փնտրելուց առաջ որոշեցի պարզել ես ինքս ինչու եմ ակտիվ: Ու նկատեցի, որ շատ թեմաներ էլ չեն հետաքրքրում: Մի ժամանակ արյունահեղ մարտեր էի մղում կրոն բաժնում, բայց հիմա արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ էնտեղ մտել: Կամ նույն սեր-զգացմունքները: Էնտեղ մենակ ղժժալ կարամ, ուրիշ ոչինչ: Ու եթե ինչ-որ հարց եմ ուզում քննարկել, ոչ թե ակումբում թեմա եմ բացում, այլ ֆեյսբուքում ստատուս եմ գրում կամ համապատասխան խմբում գրառում անում: Էկեք մարդ ա մեզ նայենք. մենք ինչու՞ ենք պասիվ: Եթե ամեն մեկն իր համար էս հարցի պատասխանը տա, ոչ թե փորձի օդից որոշել, թե ինչու նոր մարդիկ չեն մտնում, էդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչու ա ակումբը պասիվացել, ադմինիստրացիայի գործն էլ կհեշտանա համապատասխան փոփոխություններ անելու հարցում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (22.09.2012)

  5. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի հիշել եմ, ասեմ: Կարծում եմ Ակումբի բլոգները էս վիճակով պետք ա փակվեն: Մեկ-մեկ մտնում ես, տեսնում, նոր գրանցված անդամները մենախոսություններ են գրում, ու այդպես էլ ֆորում չեն գալիս: Հիմար համակարգ ա, ակտիվություն չկա, ոչ մի կերպ հետևել չի լինում:
    եթե հարցը փակելուն հասավ ,ապա կառաջարկեիր փակել "Շնորհակալությունը", նաև ցուցադրում թե անդամը ինչքան գրառում ա արել ու ինչքան "մեդալներ" ունի: հանել բոլոր ստատիստիկ տվյալները: դա ֆորումը վեր է ածում կառավարական հաշվերտվությունների : ու ընդանրապես , մեդալներ դոշից կախելու պրակտիկայից կեղծ ու սովետական հոտա գալիս: նորմալ մարդկանց համար դա կարծում եմ էնքնա էլ գրավիչ բաներ չեն:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (17.09.2012), Malxas (17.09.2012), VisTolog (17.09.2012)

  7. #49
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ չենք ընդունում, որ ֆորումների դարն անցել ա:
    Որովհետև, եթե էլի անդրադառնամ իմ սիրելի տուրիստական թեմային, ապա այս պահին ֆորումից ավելի հարմար աղբյուր չկա ինֆորմացիայի փոխանակման համար: Ու մարդիկ այդ ֆորումներից ոչ մի տեղ չեն գնում: Գնալու տեղ չկա:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.09.2012), Bruno (17.09.2012), CactuSoul (17.09.2012)

  9. #50
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ ժամանակի հետ համահունչ պիտի լինի: Էս քանի տարի ա արդեն որ ես գրանցված եմ էստեղ, հները բողոքում են, որ սա էլ հին ակումբը չի: Ակումբը օրգանիզմ ա ու որոշակի կենսական պահաջներ ունի: Հազար անգամ խոսվել ա նոր մոդերատորներ նշանակելու մասին: Ես հին մոդերատորների դեմ ոչինչ չունեմ, բայց էդ մոդերատորը պատվավոր կոչումի ա նմանվել էսօր: Բացառությամբ մի քանիսի, մնացածները ոչինչ չեն անում: Խնդրեմ, նայեք ակումբի ղեկավար կազմի ցուցակը ու փորձեք վերհիշել, թե ում մոդերացիաները վերջին անգամ երբ եք տեսել, կամ երբ են վերջին անգամ նրանք ակտիվ եղել: Ես էլի եմ ասում, ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, փառք աստծո բոլորիդ հետ էլ լավ անձնական հարաբերություններ ունեմ, ու ուրախ եմ դրա համար: Բայց օրինակ նայենք, թե Ծովը, որպես ստեղծագործողի անկյուն բաժնի մոդերատոր ի՞նչ գործունեություն ա ծավալել, կամ օրինակ Կիտան վերջին անգամ երբ ա եղել ակտիվ: Մյուս կողմից հասկանում եմ, իրանք էն մարդիկ են, ում վրա կարելի ա հույս դնել ցանկացած պահի, բայց եկեք իրանց զուգահեռ ուրիշ մոդերատոր նշանակեք, պատասխանատուներ, տվյալ բաժնի համար: Թող ամեն մեկը ոչ թե զբաղվի զուտ գրառում խմբագրելով, այլ աշխատեցնի իր բաժինը, նոր թեմաներ բացի, ուղղորդում տա:

    Հազար ու մի հարց ա լինում օդից կախված, իսկ մոդերատորները չկան: 15 էջ քննարկում ա լինում, 15 էջ իրար ուտում են, վերջում հայտնվում ա մոդերը մի երկու գրառում ջնջում ա, մի երկուսին տուգանում... բայց նստվածքը մնում ա: Պետք ա ոչ թե ջնջվի էդ գրառումները, այլ կանխվի: Մարդիկ ակւոմբի կանոնադրության չհակասող, բացահայտ վիրավորանք չպարունակող, բայց ղժժացող գրառումներ են անում, ու դա նորմալ ա ընկալվում:

    Նույնիսկ հիմա էս քննարկման ժամանակ, Չուկ, կոչ ես անում ինչ-որ բանի վրա կոնկրետ չֆիքսվել: Պիտի ֆիքսվենք. պետք չի կուտակել պրոբլեմները, այլ պետք ա օպերատիվ լուծում տալ, երբ որ բոլոր պրոբլեմները պարզ լինի, ամբողջկան լուծման համար արդեն ուշ կլինի: Արդեն ակումբին պիտի հոգեդարձ անենք մեր դեղերով:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.09.2012), Varzor (18.09.2012), Շինարար (17.09.2012)

  11. #51
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք ա ոչ թե ջնջվի էդ գրառումները, այլ կանխվի:
    Մեր թվերին մոդերները ակտիվ վեճի ընթացքում հա ծիկ էին անում, ընթացքում էին ջնջում, հանդարտեցման կոչեր անում, էդ ես հիշում եմ… Իրոք, մոդերներին պետք ա ակտիվ, խանդավառ մարդկանց նշանակել երևի, մի պահ Չուկը ոնց որ քննարկումներ արեց ու տենց էլ մնաց:

    Չնայած հիմա երբ ա տենց ակտիվ վեճ լինում որ...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.09.2012), My World My Space (17.09.2012)

  13. #52
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, կոչ ես անում ինչ-որ բանի վրա կոնկրետ չֆիքսվել: Պիտի ֆիքսվենք. պետք չի կուտակել պրոբլեմները, այլ պետք ա օպերատիվ լուծում տալ, երբ որ բոլոր պրոբլեմները պարզ լինի, ամբողջկան լուծման համար արդեն ուշ կլինի: Արդեն ակումբին պիտի հոգեդարձ անենք մեր դեղերով:
    Չէ, Հով, գիտեի որ սխալ ա ընկալվելու գրածս: Էլի եմ կրկնում, ես չեմ ասել դրանք չքննարկենք, այլ կոչ եմ արել ՄԻԱՅՆ ԴՐԱ վրա չֆիքսվել, որովհետև նման վտանգ տեսնում էի: Հիմա կարծես էդ վտանգն արդեն անցած ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #53
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Հով, գիտեի որ սխալ ա ընկալվելու գրածս: Էլի եմ կրկնում, ես չեմ ասել դրանք չքննարկենք, այլ կոչ եմ արել ՄԻԱՅՆ ԴՐԱ վրա չֆիքսվել, որովհետև նման վտանգ տեսնում էի: Հիմա կարծես էդ վտանգն արդեն անցած ա
    Ապեր էդ պրոբլեմը ՀԻՄԱ ԿԱ, լուծի դա, անցնենք առաջ... իմ ասածն էլ սայա

    Հ.Գ. ո՞ր վտանգն ա անցած , պասիվ մոդերների՞նը... ցուցակը գրե՞մ, թե՞ պետք չի
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր էդ պրոբլեմը ՀԻՄԱ ԿԱ, լուծի դա, անցնենք առաջ... իմ ասածն էլ սայա

    Հ.Գ. ո՞ր վտանգն ա անցած , պասիվ մոդերների՞նը... ցուցակը գրե՞մ, թե՞ պետք չի
    Հով, լավ էլի Անցած ա վտանգը, որ էս թեմայում միայն էն քո առաջին բարձրացրած հարցը կքննարկվի, հիմա թեմայում ամենատարբեր խնդիրներ են բարձրացվում: Իմ միակ ուզածը էն էր, որ չֆիքսվենք միայն մի խնդրի վրա, մանավանդ, որ իրականում դա չէր ամենապրոբլեմատիկ խնդիրը

    Բոլոր հարցերն էլ պետք ա լուծվեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.09.2012)

  17. #55
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, լավ էլի Անցած ա վտանգը, որ էս թեմայում միայն էն քո առաջին բարձրացրած հարցը կքննարկվի, հիմա թեմայում ամենատարբեր խնդիրներ են բարձրացվում: Իմ միակ ուզածը էն էր, որ չֆիքսվենք միայն մի խնդրի վրա, մանավանդ, որ իրականում դա չէր ամենապրոբլեմատիկ խնդիրը

    Բոլոր հարցերն էլ պետք ա լուծվեն:
    ի՞նչն ա խանգարում հընթացս կազմակերպել տվյալ խնդրի լուծումը։

    Թե չէ ստացվում ա, որ պրոբլեմներն ի հայտ բերելու ու լուծելու փոխարեն ամենապրոբլեմատիկ խնդիրն ենք ման գալիս, այնինչ շատ հնարավոր ա, որ ստեղ պարզապես մի քանի խնդիրների համակցություն ա…

    Sent from my HTC One X using Tapatalk 2
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 17.09.2012, 17:57:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.09.2012)

  19. #56
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչն ա խանգարում հընթացս կազմակերպել տվյալ խնդրի լուծումը։
    Հով, բոլոր խնդիրներն էլ կլուծվեն: Նենց չի, որ հիմա պասիվ մոդերներին հանելով ակումբն ակտիվանալու ա: Բայց դա էլ է լինելու, բնականաբար: Ուղղակի չգիտեմ ինչի ոմանց թվում ա, որ իրանց առաջարկը նույն պահին պետք է արվի: Համբերի, թեման բացվել է քննարկման ու լիքը խնդիրներ հայտնաբերելու համար: Քո տեսածը լիքը խնդիրներից ընդամենը մեկն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #57
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ ցավով եմ ընդունում այդ փաստը, բայց ակումբն իսկապես առաջվանը չի: Ես էլի շարունակում եմ առանց որևէ պատճառի, առանց հարմար առիթի սպասելու մտնել ակումբ, բայց հետաքրքիր գրառումներ չեմ գտնում, ինձ դուր եկող թեմաներն էլ չկան Եւ ընդհանրապես... ինքս էլ եմ սպառվել, ինքս էլ հաճախ եմ ուզում որևէբան գրել ու համարյա միշտ փորձում եմ դժվարությամբ ստեղծել գրառումը: Իսկ ժամանակին այն կարծես ինքնստինքյան էր ծնվում՝ մտքերիս հետ, որոնք վերջերս հաճախ են կրկնվում: Արդյունքում ստացվում է միօրինակ, անկապ, անարժան ու անարձագանքգրառում, կամ այնպիսի մի հասարակ բան, որի մասին խոսելն ավելորդ է՝ այնպիսի բան որը բոլորը գիտեն:
    Գուցե ընդհանուր լռության հետ է կապված քո լռությունը, քո պասիվացումը, չնայած փորձում ես առաջվա պես մնալ «Դար» ակումբի ակտիվ անդամներից, փորձում ես էլի նի բան սովորել, բայց որտեղի՞ց, ումի՞ց…


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.09.2012), Նարե91 (18.09.2012)

  22. #58
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկը ես չեմ պատկերացնում, թե ով պիտի լինի այն իդեալական մոդերատորը, որ երազում ենք: Անդամների մի մասը դեռ բավական հասուն չի մոդերատորության համար, մյուսն էլ շատ ժամանակ չունի, որ ամեն պահի աչքը ֆորումի վրա լինի: Մոդերատորությունն իրականում գործ է, որին ժամանակ ու նյարդեր են հարկավոր: Նյարդերը դեռ մի կողմ, բայց ժամանակի խնդիրը լուծելը բարդ է: Էստեղից սահուն անցում կատարեմ իմ պասիվությանը. օրինակ վերջերս շատ էի ուզում թեմա բացել ու Գերմանիա մեկնելու հետ կապված որոշ հարցեր տալ, կարծիքներ կամ առաջարկներ ստանալ ուրիշներից, բայց գիտեի, որ լավագույն դեպքում բացելու եմ ու ժամանակ չունենամ պատասխաններին հետևելու, իսկ դա վատ է, նույնիսկ կարելի է ասել՝ անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Ու չբացեցի:

    Chilly-ի հետ համամիտ չեմ, Chuk-ը պիտի մնա իր տեղում, ու ակումբը պիտի լինի Chuk-ի սեփականությունը: Մոդերատորությունն ուրիշներին հանձնելն այլ բան է, դա նորմալ է:

    Հին թեմաների անիմաստ ակտիվացումը չեմ հասկանում: Այսինքն եթե տվյալ թեմայում արդեն բազմիցս ծեծվել են բոլոր հնարավոր կարծիքները, առավել ևս որ տվյալ անդամն արդեն, թեկուզ տարիներ առաջ, իր կարծիքը հայտնել է, ապա նույն կարծիքն այլ ձևակերպմամբ նորից գրելը ճիշտ չեմ համարում:

    Ղժժալու մասին. երբեմն շատ էլ լավ է, որ ղժժում են: Ուղղակի չափերն անցնել պետք չի: Ակումբը ինչքան էլ վիրտուալ, բայց իրական միջավայր է, այսինքն մեր իրական կյանքի վիրտուալ մոդելն է, ու պետք չի խուսափել բնական երևույթներից: Էստեղ շատ կարևոր է «դատավորի» դերը: Եթե մոդերատորը կամ ադմինը անաչառ է ու գիտակից, ապա ծայրահեղություններ չեն լինի: Չղժժալու պատճառով չի կարելի բոլորին «փշի-փշի» անել:
    Չեն կարողանում մարդավարի բացատրել, որովհետև շտապում եմ: Հուսով եմ՝ հասկանալի կլինի:

    Chuk, ղեկդ չթողնես հանկարծ: Լավ է, երբ մարդիկ արտահայտվում են, երբ տարբեր կարծիքներ կան, որոնց բախումից, երբեմն էլ խառնուրդից կարող ես ավելի լավ գաղափարներ ունենալ ու գործի դնել, բայց վերջնական որոշում ընդունողը դու պիտի լինես, անկախ ուրիշներին վստահել-չվստահելուց: Էդպես ավելի ճիշտ է ու լավ:

    Շատ կցկտուր եմ գրում, կներեք, հուսով եմ՝ սխալ բաներ չեք հասկանա, այլ միայն էն, ինչ նկատի ունեի:

    Երևի էլի բաներ կային ասելու, բայց էս պահին էսքանը, հենց հարմարացնեմ, կգրեմ:

    Հա, ու ակումբը ուրիշ ֆորումների, առավել ևս սոց-ցանցերի հետ մի համեմատեք, էլի, վիրավորվում եմ


    Հ.Գ.
    Գիտեմ, որ ոչ մի կոնստրուկտիվ բան չասեցի, կներեք:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.09.2012), Freeman (17.09.2012), keyboard (17.09.2012), Moonwalker (17.09.2012), Peace (17.09.2012), Rammstein (18.09.2012), Smokie (22.09.2012), Yevuk (17.09.2012), Շինարար (17.09.2012)

  24. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հին թեմաների անիմաստ ակտիվացումը չեմ հասկանում: Այսինքն եթե տվյալ թեմայում արդեն բազմիցս ծեծվել են բոլոր հնարավոր կարծիքները, առավել ևս որ տվյալ անդամն արդեն, թեկուզ տարիներ առաջ, իր կարծիքը հայտնել է, ապա նույն կարծիքն այլ ձևակերպմամբ նորից գրելը ճիշտ չեմ համարում:
    Սրան արձագանքելով գրեմ իմ առաջարկներից մեկի մասին, միանգամից ակնկալելով ձեր կարծիքները:

    Իրականում էստեղ մի հատ շատ լուրջ խնդիր կա: Հին թեմաներում գրեթե ամեն ինչ ասված ա, համարյա բոլոր տեսակետները կան: Ու սա դառնում ա պատճառ, որ երբ նոր մասնակիցը ուզում ա մասնակցել քննարկմանը, հաճախ ստանում ենք հետևյալ երկու պատկերներից մեկը.
    1. Ինքը տեսնում ա, որ իր ուզածն արդեն ասել ա, ու էլ չի գրում,
    2. Ինքը գրում ա, մենք «թռնում ենք դեմքին» ու ասում, թեման կարդա, արդեն գրած ա:

    Ու արդյունքում թեման չի կենդանանում, որովհետև էդ կարծիքը չի լինում, որին շատ նորեր կարող էին արձագանքել, չի լինում ստիմուլը, նորերն էլ տեղ-տեղ չեն կարողանում մտնել քննարկման մեջ, որովհետև ինչը քննարկեն, եթե արդեն լրիվ քննարկած ա:

    Մենք հներով արդեն լրիվ որոշել ենք.
    - Նորմա՞լ են, թե՞ ոչ մինչամուսնական սեռական հարաբերությունները,
    - Նորմա՞լ են, թե՞ ոչ այլազգիների հետ ամուսնությունները,
    - Նորմա՞լ է, թե՞ ոչ հասարակական վայրում ծխելը,
    - Պարույր Սևակը հանճարեղ գրո՞ղ է, թե՞ գրչակ,
    - Սուրճն օգու՞տ է առողջությանը, թե՞ վնաս,
    - և այլն:

    Ցուցակն էնքան երկար կարելի է շարունակել, որ էլ ասելու չի: Ու էդ պարագայում մենք ակնկալում ենք, որ նորեկը պետք է մտնի ու իրեն հետաքրքիր դրսևորի: Որտե՞ղ, ո՞նց: Ակտուալ ու հետաքրքիր լիքը թեմաներ կան, որոնք մենք արդեն ծայրիցծայր քննարկել ենք, իրեն հերթ չտալով: Ընդ որում բացառված չի, որ մենք ինքերս էլ էդ թեմաներում նոր ասելիքներ ունենք, բայց հետ չենք դառնալու դրանց, հեչ որ չէ որովհետև դրանք մնում են «արխիվներում» չեն թարմացվում:

    Ուրեմն կարելի ա էդ թեմաներն իսկապես արխիվ ուղարկել: Ես մտածում եմ, որ բաժիններից շատերում կարելի է ստեղծել «արխիվ» անունով ենթաբաժին ու նախկինում ակտիվ ու հետաքրքիր շատ թեմաներ տանել այդտեղ ու փակել: Միաժամանակ պաշտոնապես թույլատրելով նույն թեմայի ստեղծում մայր բաժնում, որտեղ ոչ թե հղում է արվելու հնի վրա, այլ նորից, զրոյից քննարկում է գնալու: Ես վստահ եմ, որ այդպիսի լիքը թեմաներում մարդիկ լիքը նոր ու հետաքրքիր ասելիքներ ունեն, բացի նրանից, որ նորերին ինքնարտահայտվելու հնարավորություն կտրվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.09.2012), CactuSoul (17.09.2012), Freeman (17.09.2012), Lion (18.09.2012), Malxas (17.09.2012), Moonwalker (17.09.2012), One_Way_Ticket (17.09.2012), Rammstein (18.09.2012), Smokie (22.09.2012), Yevuk (17.09.2012), Արէա (17.09.2012), Լուսաբեր (18.09.2012)

  26. #60
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ տարի առաջ առաջարկեցի, որ մոդերատորի պարտականությունների մեջ մտնի նաև նոր թեմաներ ստեղծելը ու դրանք ակտիվ պահելը: Այն ժամանակ Ռուֆուսը և կարծեմ Չուկը բացատրեցին ինձ, որ մոդերատորի գործը առանց այն էլ շատ ծանր է և նոր բեռ դնել նրանց ուսերին այնքան էլ ճիշտ չի լինի: Փոխվել են ժամանակները ու ոնց որ մոդերատորի վերը նշված ֆունկցիան դարձել է ցանկալի:
    Հիմա էլ առաջարկում եմ, որ մոդերատորի աշխատանքը վճարովի լինի, որպեսզի նա իր գործին նայի որպես աշխատանք և ինչ որ պարբերականությամբ նոր թեմաներ ստեղծի: Հետաքրքիր թեմաներ ստեղծելը շատ կարևոր է, որովհետև որոշ բաժիններ մեռած վիճակում են: Մնում է նաև մտածել, թե որտեղից միջոցներ ճարել, բայց միևնույն է, մի օր այս խնդիրը դառնալու է արդիական և որքան վաղ մտածենք այս մասին այնքան լավ:

Էջ 4 17-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Ակումբի ակտիվացման պատճառները. կրքեր, վեճեր, թեժ կաթսա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.11.2012, 16:10
  4. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  5. Կարսի անկման պատճառները (1920թ.)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.05.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •