Ֆորումը հենց նրա համար ա, որ դու կարդաս բազմաթիվ կարծիքներ ու ուղեղդ աշխատացնելով, վերլուծելով գտնես այն ինչ քեզ համար ընդունելի ա:
Եթե ես ինչ-որ ֆիլմ կամ ուտելիք հավանել եմ ու ուզում եմ խորհուրդ տամ մարդիկ նայեն/ուտեն, մեկ-մեկ նամակ գրե՞մ իրենց: Չէ: Ես ընդհանուր կգրեմ, ով կուզի թող նայի/ուտի, ով չէ՝ թող անտեսի գրածս:
Ու պետք չի ասել, որ նույն բանը չի: Սկզբունքորեն նույնն ա: Դու ես ծայրահեղացնում՝ խորհուրդ տալը դարձնելով բացասական երևույթ:
Chuk (15.09.2012), Mephistopheles (15.09.2012), Աթեիստ (15.09.2012), Արէա (16.09.2012)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ինձ մի հարց ա հետաքրքրում. էդ հարևանը սփյուռքահայ ա՞ գոնե, թե՞ չէ:
DIXIcarpe noctem
Իմ առաջարկած ուտելիքից ինչ-որ մեկը կարա թունավորվի ու մեռնի, վտանգ էս դեպքում էլ կա
Լավ, իսկ ասենք սենց:
Ես մի սփյուռքահայ կին եմ ճանաչում, մոտիկ մարդ, որ իմ իմացած ամենաակտիվ մարդկանցից մեկն ա քաղաքական/սոցիալական հարցերում: Նա երբ դրսում էր, ամեն կերպ կոչ էր անում ստեղացիներին պայքարել, ակտիվ լինել, չհանձնվել, չվախենալ և այլն: Իրավունք չուներ չէ՞ քո կարծիքով:
Էս վերջերս երբ ինքը ստեղ հաճախ ա լինում, ինքը էդ իր ասած ամեն ինչին մասնակցում ա ինձնից ու քեզնից ավել: Առանց վախի ու հապաղելու:
Այսինքն մենք ունենք մի սփյուռքահայ, որը կարողանում ա գա Հայաստան ու պայքարի էն ամենի համար, ինչ որ մեզ բոլորիս ա հորդորում անել:
Բայց կան ուրիշները, որ նույն բաները հորդորում են անել, անկեղծ ցավելով մեր վիճակի համար, բայց ստեղ գալ ինչ-ինչ պատճառներով չեն կարող, դա արդեն իրենց դժբախտությունը կամ ընտրությունն ա, կապ չունի:
Հիմա մենակ այն, որ իրենք ֆիզիկապես չեն կարա ստեղ գտնվեն, քո կարծիքով իրենց խոսելու իրավունքից զրկում ա՞:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 15.09.2012, 23:57:
Malxas (23.09.2012)
Աշխարհ տեսած տղա ես, ինձնից լավ պետք ա իմանաս, որ ստեղից գնացած հայերի շատ քիչ հատվածն ա ՙՙփափուկ, բարեկեցիկ՚՚ կյանք վայելում: Մեծ մասը ինքնությունները կորցրած էշի պես աշխատում են նույն մի փոր հացի համար ու շարունակում են ստեղի կյանքով ապրել, տխրել ու ուրախանալ:
Քո ասած բարեկեցիկը մեծ մասամբ վերին զանգակատնից թքած ունի քո երկրի ներքին խնդիրների վրա: Մի կերպ ապրողն ա, որ ցավում ա, որտև իր համար ոչինչ չի փոխվում բացի գուցե նրանից, որ որևէ ախռաննիկ իրան չի շանսատակ անի օրը ցերեկով:
Հենց էդ մարդիկ են, որ ուզում են մի բան արած լինեն, որ մի բան փոխվի, գոնե խորհդի տեսքով:
Էն էլ արի ու տես, որ դա բարոյական չի:
Մասամբ համաձայն եմ։ Մասամբ, որովհետև ինձ չի թվում, որ այս ֆորումում գրառում անող մարդիկ այդ քո ասած մարդիկ են։ Գրելաոճը, գրագիտությունը շատ բան է ասում մարդու մասին։
Ինչևէ, գուցե դու՞ ասես, թե այդ ինչ "ինչ-ինչ" պատճառներ են խանգարում, որ այդ մարդիկ գան Հայաստան և անձամբ ի կատար ածեն սեփական իսկ խորհուրդները։
Malxas (16.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ