Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Նշանակում է, որ դու այդ բանն անելու բարոյական իրավունք չունես: Ասելիքդ ասա նման ոճի հարցերի փոխարեն:
Բանն էլ այն է, որ ասելիքս բախվում է բարոյականության սահմանմանը։ Հիմա մեկը կարող է համարում է, որ մինչև ամուսնանալը սեքսով զբաղվելը բարոյական չէ, ես էլ, ասենք, համարում եմ, որ բարոյական է։ Հիմա մենք ո՞նց վիճենք, ինչի՞ վրա հիմնվելով վիճենք։ Նույնը այստեղ է։ Դու ասում ես, որ
Երկուսն էլ բարոյական իրավունք ունեն իրենց կարծիքը բարձրաձայնելու
իսկ ես ասում եմ, որ եթե Պետրոսինը մի քիչ դժվար հարց է, ապա Պողոսը միանշանակ բարոյական իրավունք չունի նման կարծիք հայտնելու։ Է հետո՞։