One_Way_Ticket-ի խոսքերից
Լավ, արի վերլուծենք Պողոսի խոսքերը․
Ամենաճիշտը կլիներ ու՞մ համար։ Քանի որ չի նշված, ենթադրում եմ, որ Հայաստանի համար։ Շատ բարի։ Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը քանակապես և տեխնիկապես մեզ գերազանցում է, և պատերազմի դեպքում մեզնից կպահանջվեն մեծ ուժեր։ Մարդիկ կգնան պատերազմի, մարդիկ կզոհվեն։ Ենթադրենք, Պողոսը ճիշտ է, և պատերազմը կավարտվի Հայաստանի օգտին։ Բայց արդյո՞ք դա կսփոփի զավակ կորցրած, ամուսին կորցրած, հայր կորցրած մարդկանց վիշտը։ Մարդկային կյանքը բացարձակ արժեք է, այն ոչնչի հետ չես փոխի։ Պողոսը, ըստ էության, այդ ընտանիքների անդամներին ասում է՝ ես ձեր ամուսիններից/զավակներից/հայրերից լավ տղա եմ, իմ ընտանիքը ձեր ընտանիքից լավ ընտանիք է։ Ինչ ասեմ, նենց հոյակապ, բարոյական տեսակետ է։
Էջանիշներ