Եղբայր, երբ ասում եմ որ ցանկացած մարդ իրավունք ունի կարծիք արտահայտելու ցանկացած երևույթի մասին, դա բոլորովին չի նշանակում, որ ես իրավունք չունեմ նրա ցանկացած կարծիքը հիմարություն համարել, արհամարհել, կամ համարժեք պատասխան տալ:
Բերածդ օրինակի իմաստը չեմ հասկանում (չնայած բացում ա), ու շարունակել էլ չեմ ուզում![]()
Քո ասածը էն անեկդոտի նման եղավ, որ մեկը ընկնում է դրախտ, հարցնում է, թե ստեղ ոնց են պայմանները, հրեշտակը ասում է, որ քո բոլոր ցանկությունները կատարվում են։ Էս մարդը ցանկանում է երեկոյան լիքը խմիչք, աղջիկներ, կայֆավատ։ Տենց կայֆավատ է լինում, հետո սրան գալիս բռնում մի լավ ծեծում են։ Էս մարդը առավոտյան զարթնում, բողոքում է հրեշտակին, թե սենց էլ դրախտ լինի, ինչին հրեշտակը պատասխանում է՝ գիտես ստեղ մենակ քո ցանկություննե՞րն են կատարվում։
Հիմա եթե ուշադիր նայենք հարցին, ես ասում եմ, որ որոշ մարդիկ որոշ հարցերի շուրջ բարոյական իրավունք չունեն որոշակի կարծիքներ ունենալու։ Ասենք, այն մարդը, ով չի պատրաստվում կռվի գնալ, բարոյական իրավունք չունի կարծիք հայտնել, որ մեզ պատերազմը ձեռնտու է։ Շեշտում եմ՝ բարոյական, քանի որ գիտակցում եմ, որ քրեական, ադմինիստրատիվ, և այլ տիպի գրված օրենքներով լավ էլ իրավունք ունի տենց կարծիք ունենալու։ Դա էլ իմ կարծիքն է։
Արէա, ինձ թվում է մեր՝ իրար չհասկանալու ակունքը "իրավունք" բառի տարբեր մեկնաբանությունների մեջ է։
Դու ասում ես (ոնց հասկացա)՝ հարևանը իրավունք ունի իմ ինտիմ կյանքի մասին կարծիք հայտնելու, ես էլ, իմ հերթին, իրավունք ունեմ իրան պասլատ անելու։
Ես ասում եմ՝ հարևանը իրավունք չունի իմ ինտիմ կյանքի մասին կարծիք հայտնելու, դրա համար ես իրան նման փորձի դեպքում պասլատ կանեմ։
Էությունը նույնն է, տերմինոլոգիան է տարբեր։
Չէ: Հարևանն իմ ինտիմ կյանքի մասին կարծիք հայտնելու իրավունք չունի, դա կարծիք չի: Երբ համարյա անծանոթ մարդը սկսում է քո ինտիմ կյանքի վերաբերյալ կարծիքներ հայտնել, դա անպատվություն է, լավագույն դեպքում՝ անբարեկրթություն:
Մեր իրար չհասկանալու պատճառը, քո կողմիծ բերված օրինակի ոչ հաջող ընտրությունն է:
Chuk (15.09.2012)
Չհամոզեցիր։
Իմ կարծիքով նույնպիսի անբարեկրթություն է Գերմանիայից ասել, որ մեր մոտի ժողովուրդը պարտավոր է ամեն գնով ամսի չգիտեմ քանիսին դուրս գալ միտինգի։ Չնայած որոշ մարդիկ դա կարող են ընկալել ընդամենը որպես կարծիք։
Ձայնալարը այս թեման օդից չստեղծեց, քաղաքականության բաժնում այս հարցը այս կամ այն կոնտեքստում մեկ անգամ չէ, որ քննարկվել է (կարծում եմ, դու էլ նկատած կլինես)։
Հայաստանը հիմա արդեն ունի կադրերի, պրոֆեսիոնալների լուրջ պակասորդ… ես սա ասում եմ դատելով զուտ տնտեսության, ֆինանսների ու գիտության ոլորտին նայելով… արտագաղթի որակը ևս դրա մասին ա խոսում…
էս ֆոնի վրա սփյուփքահայերին ներգրավելն ավելի ա անհրաժեշտ ամեն հարցում… ստեղից էլ իհարկե գալիս ա մի ուրիշ խնդիր, որն էլ տանում ա հիմնական հարցին… եթե գրեմ կլինի թեմայից չեղում…
Արդեն սկսում եմ չհասկանալ: Առաջին գրառմանդ մեջ (քո առաջին գրառումն այս թեմայում), դու կարծես խոսում էիր էն մասին, որ իրավունք չունի պահանջելու, ասելու պարտավոր եք ու նման բաներ: Դա ուրիշ է: Իսկ էստեղ արդեն ասում ես «իրավունք չունեն որոշակի կարծիք ունենալու» (սա կարծում եմ սայթաքում է, երևի պետք է գրեիր բարձրաձայնելու կարծիքը) և «բարոյական իրավունք չունի կարծիք հայտնել»:
Երկու ձևակերպումների հետ էլ խիստ համաձայն չեմ: Որովհետև շատ բան կախված է, հեչ որ չէ, կարծիքը հայտնելու ձևից ու լիքը ուրիշ հանգամանքներից: Ընդամենը երկու օրինակ բերեմ:
Օրինակ 1. Քննարկման ժամանակ Պողոսն ասում է, որ իր կարծիքով ամենաճիշտը կլիներ պատերազմելը, բայց հենց ինքը պատրաստ չի էս պահին ընտանիքը թողնել ու գնալ պատերազմի:
Օրինակ 2. Հաշմանդամ քաղաքագետ Պետրոսը ասում է, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը պատերազմն է:
Երկուսն էլ բարոյական իրավունք ունեն իրենց կարծիքը բարձրաձայնելու ու որևէ մեկը չի կարող ասի, դու ի՞նչ իրավունք ունես տենց բան ասելու: Լրիվ ուրիշ կլիներ, եթե Պողոսն ասեր, որ դուք անպայման պետք է պատերազմեք, բայց ես չեմ մասնակցելու, լրիվ ուրիշ կլիներ, եթե Պետրոսը իր առողջական վիճակից ելնելով կարողանար մասնակցել պատերազմին, բայց դա թողներ ուրիշների վրա, պահանջ դներ:
Իսկ քննարկման մեջ լուծումների տարբերակների մասին բոլորն էլ կարող են խոսեն: Ի վերջո լավագույն լուծումները տեսականորեն կարող են հենց նման քննարկումներում առաջանան, եթե անգամ այդ լուծում առաջարկողն ինքն ինչ-որ պատճառով այն իրականացնողը չի կարող կամ չի պատրաստվում լինել:
Կարծիք ունենալը, կարծիք հայտնելն ու կարծիքը պարտադրելը լրիվ տարբեր բաներ են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (15.09.2012)
Չուկ, քո պատկերացմամբ ի՞նչ է նշանակում ինչ-որ բան անելու բարոյական իրավունք չունենալ։
P.S. Սայթաքման պահով ճիշտ ես։
Բանն էլ այն է, որ ասելիքս բախվում է բարոյականության սահմանմանը։ Հիմա մեկը կարող է համարում է, որ մինչև ամուսնանալը սեքսով զբաղվելը բարոյական չէ, ես էլ, ասենք, համարում եմ, որ բարոյական է։ Հիմա մենք ո՞նց վիճենք, ինչի՞ վրա հիմնվելով վիճենք։ Նույնը այստեղ է։ Դու ասում ես, որ
իսկ ես ասում եմ, որ եթե Պետրոսինը մի քիչ դժվար հարց է, ապա Պողոսը միանշանակ բարոյական իրավունք չունի նման կարծիք հայտնելու։ Է հետո՞։Երկուսն էլ բարոյական իրավունք ունեն իրենց կարծիքը բարձրաձայնելու
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ