Ձայնալար (15.09.2012)
Եղբայր, երբ ասում եմ որ ցանկացած մարդ իրավունք ունի կարծիք արտահայտելու ցանկացած երևույթի մասին, դա բոլորովին չի նշանակում, որ ես իրավունք չունեմ նրա ցանկացած կարծիքը հիմարություն համարել, արհամարհել, կամ համարժեք պատասխան տալ:
Բերածդ օրինակի իմաստը չեմ հասկանում (չնայած բացում ա), ու շարունակել էլ չեմ ուզում![]()
Քո ասածը էն անեկդոտի նման եղավ, որ մեկը ընկնում է դրախտ, հարցնում է, թե ստեղ ոնց են պայմանները, հրեշտակը ասում է, որ քո բոլոր ցանկությունները կատարվում են։ Էս մարդը ցանկանում է երեկոյան լիքը խմիչք, աղջիկներ, կայֆավատ։ Տենց կայֆավատ է լինում, հետո սրան գալիս բռնում մի լավ ծեծում են։ Էս մարդը առավոտյան զարթնում, բողոքում է հրեշտակին, թե սենց էլ դրախտ լինի, ինչին հրեշտակը պատասխանում է՝ գիտես ստեղ մենակ քո ցանկություննե՞րն են կատարվում։
Հիմա եթե ուշադիր նայենք հարցին, ես ասում եմ, որ որոշ մարդիկ որոշ հարցերի շուրջ բարոյական իրավունք չունեն որոշակի կարծիքներ ունենալու։ Ասենք, այն մարդը, ով չի պատրաստվում կռվի գնալ, բարոյական իրավունք չունի կարծիք հայտնել, որ մեզ պատերազմը ձեռնտու է։ Շեշտում եմ՝ բարոյական, քանի որ գիտակցում եմ, որ քրեական, ադմինիստրատիվ, և այլ տիպի գրված օրենքներով լավ էլ իրավունք ունի տենց կարծիք ունենալու։ Դա էլ իմ կարծիքն է։
Արդեն սկսում եմ չհասկանալ: Առաջին գրառմանդ մեջ (քո առաջին գրառումն այս թեմայում), դու կարծես խոսում էիր էն մասին, որ իրավունք չունի պահանջելու, ասելու պարտավոր եք ու նման բաներ: Դա ուրիշ է: Իսկ էստեղ արդեն ասում ես «իրավունք չունեն որոշակի կարծիք ունենալու» (սա կարծում եմ սայթաքում է, երևի պետք է գրեիր բարձրաձայնելու կարծիքը) և «բարոյական իրավունք չունի կարծիք հայտնել»:
Երկու ձևակերպումների հետ էլ խիստ համաձայն չեմ: Որովհետև շատ բան կախված է, հեչ որ չէ, կարծիքը հայտնելու ձևից ու լիքը ուրիշ հանգամանքներից: Ընդամենը երկու օրինակ բերեմ:
Օրինակ 1. Քննարկման ժամանակ Պողոսն ասում է, որ իր կարծիքով ամենաճիշտը կլիներ պատերազմելը, բայց հենց ինքը պատրաստ չի էս պահին ընտանիքը թողնել ու գնալ պատերազմի:
Օրինակ 2. Հաշմանդամ քաղաքագետ Պետրոսը ասում է, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը պատերազմն է:
Երկուսն էլ բարոյական իրավունք ունեն իրենց կարծիքը բարձրաձայնելու ու որևէ մեկը չի կարող ասի, դու ի՞նչ իրավունք ունես տենց բան ասելու: Լրիվ ուրիշ կլիներ, եթե Պողոսն ասեր, որ դուք անպայման պետք է պատերազմեք, բայց ես չեմ մասնակցելու, լրիվ ուրիշ կլիներ, եթե Պետրոսը իր առողջական վիճակից ելնելով կարողանար մասնակցել պատերազմին, բայց դա թողներ ուրիշների վրա, պահանջ դներ:
Իսկ քննարկման մեջ լուծումների տարբերակների մասին բոլորն էլ կարող են խոսեն: Ի վերջո լավագույն լուծումները տեսականորեն կարող են հենց նման քննարկումներում առաջանան, եթե անգամ այդ լուծում առաջարկողն ինքն ինչ-որ պատճառով այն իրականացնողը չի կարող կամ չի պատրաստվում լինել:
Կարծիք ունենալը, կարծիք հայտնելն ու կարծիքը պարտադրելը լրիվ տարբեր բաներ են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (15.09.2012)
Իսկ եթե չի ասում, որ դու պետք է զբաղվես, այլ ընդամենը քեզ ինֆորմացիա՞ է փոխանցում, որ նման հետազություն կա, ասենք սենց. «Մի ծանոթ բժիշկ ունեմ, որ ինձ ներկայացրել է վերջին հետազոտությունները, ըստ որի ամուսինների սեռական հարաբերությունների ամենալավ հաճախությունը շաբաթը երեք անգամն է: Ասում էր, որ բոլոր ամուսիններին դա խորհուրդ է տրվում»![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հեչ, հետաքրքիր էր նորից քիթ-մռութ ջարդելու մասի՞ն էիր մտածելու
Որտև հարցդ ծայրահեղականացված ու կոնկրետացված չէր: Ծայրահեղականացված էր, որովհետև մարդու անձնական կյանքի մեջ մտնելը սիրուն բան չի ու քննարկվող թեմայի հետ իրական աղերս չունի: Կոնկրետացված չէր, որովհետև կապված դեպքերից մարդիկ կարող են իրենց որոշ մտերիմների հետ ինչ-ինչ ինտիմ հարցեր քննարկեն, ու պարզ չէր, թե իրականում հարևանը ինքնակոչ էր քիթը խոթել, թե ամեն դեպքում ասենք տենց հարց էր քննարկվել
Մի խոսքով ուղղակի չդիմացա, քոմենթեցի, որովհետև օրինակի իմաստը ես էլ չեմ հասկանում (չնայած բացում ա):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ