Մի քիչ դժվար հարց ա:
Իրականում հիմնականում համաձայն եմ, ես էլ եմ համարում, որ դիմացինից կարող ես պահանջել միայն այն, ինչն ինքդ պատրաստ ես անել: Չնայած մյուս կողմից գուցե էդ դեպքում էլ պահանջելու բարոյական իրավունք չունես: Քո ընտրությունն ա՝ արա, բայց ուրիշից մի պահանջի: Երևի թե դա ավելի ճիշտ ա:
Բայց պահանջելը մի բան ա, կարծիք ունենալը ու դա բարձրաձայնելն ուրիշ բան ա: Խորհուրդ տալը ու ուղղություն ցույց տալը ուրիշ բան ա: Ի վերջո էդ կարծիքը ու պատկերացրած ճանապարհը կարող է էնպիսին են, որ կարծիք տվողն ուղղակի չի կարող ինքը դա անել՝ բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ու կապ չունի կարծիք ունեցողը սփյուռքահայ ա թե հայաստանցի: Ուղղակի չի կարող ու վերջ (կոնկրետ օրինակներ չեմ ուզում գրել, որովհետև էդպիսիք չափազանց շատ են): Բայց եթե ինքը դա չբարձրաձայնի, գուցե մի շատ կարևոր, հետաքրքիր, այժմեական միտք կորի: Ի վերջո զուտ գաղափարի ստեղծումն ու դրա տարածումն էլ ա գործ, սա չպետք ա մոռանալ:
Ուրիշ հարց ա, որ նման գաղափարներից շատերը կարող են անիրագործելի լինել: Դրանցից շատերը կարող են ուղղակի վատը լինել: Դրանցից շատերը կարող են դուրներս չգան, բախվեն մեր ինչ-որ սկզբունքների և այլն: Բայց որպեսզի գնահատել լինել, այն որպես սկիզբ պետք է բարձրաձայնվի:
Ու շատ հաճախ ներքաղաքական խնդիրներում ուղղակի կարևոր ա հենց սփյուռքահայերի կարծիքը լսելը: Կապ չունի ի վերջո կհամաձայնվենք, թե ոչ: Օրինակ էնպիսի կարծիքներ են եղել, որոնցից ուղղակի կատաղել եմ, մեջս եփել, վրդովվել: Բայց որ սառում ես, հասկանում ես, որ դա հենց քեզ պետք ա: Որտև դու ստեղ ես, ամեն ինչը մեջից ես նայում ու շատ հաճախ ինչ-որ բաներ չես տեսնում, ինչ-որ բաներ չես ընկալում, ինչ-որ բաներ բաց ես թողնում, ինչ-որ բաներ այլ կերպ ես պատկերացնում: Կողքից նայելուց երբեմն այլ կերպ է ամենն երևում, գուցե ճիշտ, գուցե սխալ որոշ դեպքերում, բայց հաճախ այլ կերպ: Ու քանի որ կողքից նայողը բացի ամեն ինչից կարողանում է տեսածը համադրել նաև իր միջավայրի կատարվածի հետ, հաճախ ավելի լավ, քան դու, արդյունքում կարող են շատ հետաքրքիր, կարևոր, արդիական մտքեր լինել, կարծիքներ լինեն: Նորից եմ ասում. պարտադիր չի էդ կարծիքն ընդունել, բայց շատ հաճախ դա արժի լսել:
Էջանիշներ