Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Խնդիրն էն ա, որ ինքը ոչ մեկին չի պարտադրում պատերազմ: Ինքն անկեղծորեն ասում ա, որ ինքը դրան պատրաստ չի:
Եթե դու ասում ես, որ պատերազմը մեզ ձեռնտու է, դրանով արդեն մարդկանց պարտադրում ես։ Եթե մարդիկ չգնան պատերազմ, մենք կպարտվենք, կստացվի, որ ձեռնտու չէր։

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կամ եթե ասենք պատերազմը արդարացված չէ, բայց Պողոսը պատրաստ էր ինքն էլ մասնակցեր, նորմա՞լ է, որ բոլորին էշ-էշ հավաքեր ու հետևից տաներ ու կյանքներն ուտեր:
Եթե ինքը էդքան էշ է, ուրեմն ինքը պիտի հավաքողի դերում չհայտնվեր։ Եթե այնուամենայնիվ հայտնվել է, տես հաջորդ կետը։

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կամ պատերազմը չնայենք: Եթե Պողոսն ինչ-որ էշություն է պատրաստ անել, օրինակ որպես բողոքի ցույց գնալ Կիևյանից գցվել, բարոյական իրավունք ունի՞ նույնը պահանջել ուրիշներից:
Պահանջելու չէ, առաջարկելու բարոյական իրավունք ունի։

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ է, բարոյական իրավունքը մենակ էն դեպքում ա, երբ դու ինքդ այդ բանը կարող ես անել:
Երբ խոսքը կյանքի ու մահվան մասին է գնում, այո։