Ձայնալար-ի խոսքերից
Թեմայի բացման համար խթան հանդիսացավ թեմաներից մեկում հնչած այն կարծիքը, թե սփյուռքահայը իրավունք (բարոյական) չունի քննարկել Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր: Դրան զուգահեռ կա կարծիք, որ ոչ միայն կարող են մասնակցել ներհայաստանյան հասարակական կյանքին, այլև պետք է ստանան ընտրելու իրավունք: Անձամբ ես կարծում եմ, որ մեր օտարերկյա հայրենակիցները բարոյական բոլոր իրավունքներն ունեն կարծիք արտահայտելու, քննարկելու, խորհուրդ տալու կամ հարցնելու ցանկացած հարցով, քանի որ Հայաստանը նաև նրանց հայրենիքն է և շատ հարցեր նաև նրանց են հուզում, միգուցե շատ Հայաստանցիներից ավելի շատ: Սակայն ես կատարյալ անհեթեթություն եմ համարում սփյուռքին ընտրելու իրավունք տալը:
Սպասում եմ ձեր կարծիքներին:
Էջանիշներ