User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: «Հավերժական շարժիչ» ստեղծողը փորձում է հացադուլով ուշադրություն գրավել

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Հավերժական շարժիչ» ստեղծողը փորձում է հացադուլով ուշադրություն գրավել

    Այսօր Կառավարության շենքի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը, ով պնդում է, թե ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն ոչ ոք չի ուզում ընդունել այդ փաստը և հաշվի չի առնում մի շարք այլ հետազոտությունների արդյունքներ:

    iLur.am-ի հետ զրույցում հացադուլավորը ասել է, որ ինքը ապացուցել է, թե հարաբերականության տեսությանը, աստղագիտությանը, ֆիզիկային ու մաթեմատիկային վերաբերող միջազգայնորեն ընդունված հարյուրավոր պնդումներ և բանաձևեր սխալ են:

    «Կա ընդունված տարբերակ, որ ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակից) հարյուրից փոքր է, սակայն ես ապացուցել եմ, որ այն իրականում հարյուրից մեծ է: Հայտնաբերել եմ հավերժության շարժիչ, որը գտնվում է Սիլիկյան թաղամասի իմ տանը, տասը տարի շարունակ դիմել եմ տարբեր ատյաններ, ընդհուպ մինչև Գիտությունների ազգային ակադեմիա, սակայն անօգուտ՝ բանի տեղ դնող չկա, դրա համար էլ հացադուլ եմ անում»,- ասել է հացադուլավորը:

    Նրա խոսքով, Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ գործող Գիտությունների ազգային ակադեմիան մերժում է իր հետազոտությունները, քանի որ համոզված է, որ չի կարող գոյություն ունենալ հավերժական շարժիչ, իսկ վերջինիս հետազոտությունները որակում է որպես անհեթեթություններ:

    Հենրիկ Մխիթարյանը չի անդամակցում Գիտությունների ազգային ակադեմիային, միայն աշխատել է դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Նրա պնդմամբ, իր հետազոտությունների որոշ մասը ինքը ուղարկել է Հարվարդի համալսարան, սակայն երեք տարի է չկա որևէ պատասխան: Ըստ նրա՝ հնարավոր է, որ իր գյուտերը օգտագործվում են Հարվարդի համալսարանի կողմից, սակայն ՀՀ-ն հետամուտ չի լինում այդ հարցով:

    Հացադուլավորը բերել էր նաև շուրջ 15 արտոնագիր, որոնք տրվել են իրեն տարբեր ժամանակամիջոցում այս կամ այն գյուտի համար:
    Աղբյուր՝ ilur.am



    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.09.2012), keyboard (13.09.2012), Moonwalker (13.09.2012), Լեո (13.09.2012), Հարդ (13.09.2012)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատերը, կարծում եմ, կզարմանան, որ նման թեմա եմ ստեղծել: Մի մասը կհամարեն, որ սա գրառում էր որևէ զվարճալի թեմայի համար, մի մասը, որ ասենք կարելի էր դնել «նորություններ դեսից-դենից»-ում և այլն:

    Բայց իմ կարծիքով էնքան էլ էդպես չի:
    Հավատու՞մ եմ, որ հավերժական շարժիչ է ստեղծվել. ո՛չ, չեմ հավատում ու կիսում եմ ԳԱԱ-ի կարծիքը, որն այն ընդունել է որպես անհեթեթություն:

    Բայց մի՞թե ԳԱԱ-ն պետք է նման ձևակերպմամբ լուծում տա էդ հարցին: Էդ ես կարող եմ իմ դիլենտանտ վիճակով նման եզրահանգում անել, բայց ԳԱԱ-ն, ինչքան էլ իրեն անհեթեթ թվա, պետք է նորմալ ուսումնասիրի ու նորմալ պատասխանի: Ու հարցը միայն այս հավերժական շարժիչը չի, որը թվում է ակնհայտ խնդիր, հարցն էն է, որ ըստ լսածների չափազանց շատ աշխատություններ ու չափազանց շատ գիտնականներ են մեզանում արժանանում անուշադրության:

    Ինչու՞ պետք է գիտնականը հասնի նրան, որ իր գյուտի քննարկման համար հացադուլ հայտարարի: Թող որ նրա գյուտը լինի սխալմունք, անհեթեթություն, բայց ինչ-որ բան ճիշտ չի:

    Իսկ գուցե նույնիսկ անհեթեթություն չի՞:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.09.2012), keyboard (13.09.2012), Tig (13.09.2012), Լեո (13.09.2012), Նաիրուհի (13.09.2012)

  5. #3
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ուսանողական տարիներին մի դասախոս ունեինք պոլիտեխ ավարտողները կիմանան Վարդանյան Վոլոդյա "Էշ Վալոդ" ուսանողների շրջանակում: Էլ. շղթաներ էր կարդում:
    Էս մարդը 70 տարեկան էր 70 գյուտ էր արել իրա կյանքում ու էս մարդը էն վիճակում էր, որ ուսանողներից կաշառք էր վերցնում, գնհատական էր դնում ու էդ կաշառքի փողով իրա նյութերն էր տպագրում միջազգային ժուռնալներում:
    Կաշառքն ասվածն էլ սխալ է, ինքը պռոստո գնահատական չէր դնում, սովորացնում նոր էր դնում, այսինքն փողը վերցնում էր, պարապում սովորեցնում էր, քննությանը մասնակցում ստանում էին:
    Էդ մարդը մահացավ, ինստիտուտից կամ ամբիոնից մի հատ պսակ չկար իրա թաղմանը:
    Ծանր մարդ էր, շատերը չէին սիրում, բայց ասեմ,լավ մարդ էր, ես իրան շատ էի հարգում, ափսոս,որ մահացավ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.09.2012), Freeman (14.09.2012), Արէա (14.09.2012)

  7. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերը, կարծում եմ, կզարմանան, որ նման թեմա եմ ստեղծել: Մի մասը կհամարեն, որ սա գրառում էր որևէ զվարճալի թեմայի համար, մի մասը, որ ասենք կարելի էր դնել «նորություններ դեսից-դենից»-ում և այլն:

    Բայց իմ կարծիքով էնքան էլ էդպես չի:
    Հավատու՞մ եմ, որ հավերժական շարժիչ է ստեղծվել. ո՛չ, չեմ հավատում ու կիսում եմ ԳԱԱ-ի կարծիքը, որն այն ընդունել է որպես անհեթեթություն:

    Բայց մի՞թե ԳԱԱ-ն պետք է նման ձևակերպմամբ լուծում տա էդ հարցին: Էդ ես կարող եմ իմ դիլենտանտ վիճակով նման եզրահանգում անել, բայց ԳԱԱ-ն, ինչքան էլ իրեն անհեթեթ թվա, պետք է նորմալ ուսումնասիրի ու նորմալ պատասխանի: Ու հարցը միայն այս հավերժական շարժիչը չի, որը թվում է ակնհայտ խնդիր, հարցն էն է, որ ըստ լսածների չափազանց շատ աշխատություններ ու չափազանց շատ գիտնականներ են մեզանում արժանանում անուշադրության:

    Ինչու՞ պետք է գիտնականը հասնի նրան, որ իր գյուտի քննարկման համար հացադուլ հայտարարի: Թող որ նրա գյուտը լինի սխալմունք, անհեթեթություն, բայց ինչ-որ բան ճիշտ չի:

    Իսկ գուցե նույնիսկ անհեթեթություն չի՞:
    Արտ, եթե ես լինելի համապատասխան պաշտոնյան ու ինձ մեկը գար ասեր հավերժական շարժիչ եմ հորինել արի տես, ես չէի գնա ու շատ գեղեցիկ դա կհիմնավորեի։ Կոնկրետ էս դեպքում ես ԳԱԱ մեղքը բնավ չեմ տեսնում։ Չէի ուզենա, որ էս մարդ էս օրին հասներ, բայց դե ինչ արած, կան տենց մարդիկ, իմ կարծիքով՝ կիսախելառ։ Ու ինքը միակը չի, երբ մորքուրս աշխատում էր արտոնագրային վարչությւոնում, պատմում էր, որ հավերժական շարժիչ արտոնագրել ցանկացողների պակաս չեն զգում ու կրակն էին ընկել էդ մարդկանց ձեռը, քանի որ մեկը մյուսից համառ էին։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (14.09.2012)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, եթե ես լինելի համապատասխան պաշտոնյան ու ինձ մեկը գար ասեր հավերժական շարժիչ եմ հորինել արի տես, ես չէի գնա ու շատ գեղեցիկ դա կհիմնավորեի։ Կոնկրետ էս դեպքում ես ԳԱԱ մեղքը բնավ չեմ տեսնում։ Չէի ուզենա, որ էս մարդ էս օրին հասներ, բայց դե ինչ արած, կան տենց մարդիկ, իմ կարծիքով՝ կիսախելառ։ Ու ինքը միակը չի, երբ մորքուրս աշխատում էր արտոնագրային վարչությւոնում, պատմում էր, որ հավերժական շարժիչ արտոնագրել ցանկացողների պակաս չեն զգում ու կրակն էին ընկել էդ մարդկանց ձեռը, քանի որ մեկը մյուսից համառ էին։
    Բագ, պաշտոնյաի հարց չկա, որևէ պաշտոնյա չպետք ա գնա, ստուգի: Եթե մարդը աշխատություն ա ներկայացնում, պետք ա քննվի էդ աշխատությունը: Ի վերջո նենց չի, որ ինչ-որ յանը լրիվ տարած մեկն ա, հակառակ դեպքում էսքան արտոնագրեր դժվար թե ունենար: Եթե խելապակասություն ա արածը, իմ կարծիքով հեչ դժվար չէր լինի ընդամենը մի քանի էջ թերթելով գտնել սխալը ու դրան հղում անլով մերժել մնացածը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գուցե նույնիսկ անհեթեթություն չի՞:
    Չուկ, ԻՀԿ, Հայաստանում պետության ու ԳԱԱ-ի կողմից գիտնականներին ցուցաբերվող վերաբերմունքի քննարկման լավ մեկնակետ չի: Էս մարդը լրիվ ղժժ ա:





    Հայտնագործել հայտնաբերել եմ ( որտեղի՞ց) հավերժության շարժիչ, որը գտնվում է Սիլիկյան թաղամասի իմ տանը...

    Բա ասա, ա՛յ մարդ, դիր էդ գրողի տարած (նկարում իրա մոտ «համաշխարհային խայտակություն» կոչված) Հարաբերականության տեսությունը, թերմոդինամիկայի 1-ին ու 2-րդ օրենքները, էներգիայի պահպանման օրենքները թղթի վրա հերքի: Դրա համար էլ հո փող պետք չի: Բանաձևերդ քցի ինտերնետ: Համբավդ կիլոմետրերով կտա Պերելմանին կանցնի:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (14.09.2012), Եկվոր (15.09.2012)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ ես էս վերջերս մտածում էի հենց էս ուղղությամբ: ուղեղիս մեջ կարծես թե 99 տոկոսով համոզվեցի որ հնարավոր է հավերժական շարժիչ, եթե միջավայր ստեղծվի: էն մի տոկոսն էլ համոզված էի զգայարաններով: իսկ միջավայրը... քանի որ մեր տիեզերքում էներգիան պահպանվում է, ապա հավերժական շարժիչ ասածն էլ հենց դա է վերջապես, էներգիան փոխակերպել , և պահպանել:ընդամենը միջավայր է պետք ունենալ համապատասխան:

    Հ.Գ. ցանկացած դեպքում
    1. ուսուցիչը, մանավանդ էտ տարիքի, եթե մի բան ասում է, պետք է լսել
    2. մեր ԳԱ ծերակույտի բանուգործը՞ ինչ ա որ: պարապությունից ճանճ են քշում...
    Վերջին խմբագրող՝ dvgray: 13.09.2012, 16:51:

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.09.2012), keyboard (13.09.2012), Lion (13.09.2012), Moonwalker (13.09.2012), VisTolog (13.09.2012), Արէա (14.09.2012), Նաիրուհի (13.09.2012), Տրիբուն (13.09.2012), Ֆոտոն (13.09.2012)

  14. #8
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ եմ հնարել հավերժական շարժիչ Ուրեմն սենց. դիտարկենք թե ինչպես է աշխատում տների օդափոխման համակարգը: Մի հատ օդատար ա բացված պատի մեջ և բարձրանում ա մինչև տանիք: Քանի որ մթնոլորտային ճնշումը մթնոլորտի ստորին շերտերում ավելի բարձր է, քան վերին շերտերում, հետևաբար օդի արտահոսք կա ներքևից՝ դեպի վերև: Այդ պատճառով տան օդը օդանցքով բարձանում է դեպի տանիք ու առանց որևէ սարքի միջամտության: Ես էլ մտածում եմ, եթե մի հատ երկար, հաստ տրուբա կանգանցնենք ուղղահայաց դիրքով, իրա մեջ օդի հոսք կլինի, ճի՞շտ ա: Դե որ էտ տռուբի մեջ մի հատ վինտիլյատոր դնենք, կսկսի պտտվել: Չստացվե՞ց հավերժական շարժիչ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.09.2012), Freeman (14.09.2012)

  16. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մի՞թե ԳԱԱ-ն պետք է նման ձևակերպմամբ լուծում տա էդ հարցին: Էդ ես կարող եմ իմ դիլենտանտ վիճակով նման եզրահանգում անել, բայց ԳԱԱ-ն, ինչքան էլ իրեն անհեթեթ թվա, պետք է նորմալ ուսումնասիրի ու նորմալ պատասխանի: Ու հարցը միայն այս հավերժական շարժիչը չի, որը թվում է ակնհայտ խնդիր, հարցն էն է, որ ըստ լսածների չափազանց շատ աշխատություններ ու չափազանց շատ գիտնականներ են մեզանում արժանանում անուշադրության:
    Լրիվ համաձայն եմ - ԳԱ-ն վերածվել է պահպանողական մարդկանց հավաքատեղիի, որոնք ուղղակի վախենում են, որ մեկը մի բան կասի, որ իրենք չեն ասել: Երբեմն այն, իր վարչական լծակներով, ուղղակի խոչընդոտում է առաջընթացին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #10
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ Հենո ջան, գնա ֆուտբոլ խաղա, ի՞նչ հավերժական շարժիչ, ի՞նչ գիտություն:

    հ.գ. չնայած մի բանում ճիշտ ա, Հենոյի ՕԳԳ-ն 100-ից մեծ ա

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.09.2012), keyboard (13.09.2012), Moonwalker (13.09.2012), soultaker (13.09.2012)

  19. #11
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չեմ ջոկում, խի՞ եք իմ գյուտը անտեսում , սխա՞լ եմ ասում
    գնամ ես էլ նստացույց անե՞մ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (13.09.2012)

  21. #12
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ տիեզերքը ինքը իրենով հավերժական շարժիչ չի՞:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նետ (13.09.2012), Ֆոտոն (13.09.2012)

  23. #13
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ տիեզերքը ինքը իրենով հավերժական շարժիչ չի՞:
    չէ, տիեզերքի հավերժությունը չի ապացուցվում

  24. #14
    Պատվավոր անդամ ARMbrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.03.2012
    Գրառումներ
    562
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, տիեզերքի հավերժությունը չի ապացուցվում
    Իսկ եթե տեիզերք չլնի ի՞նչ կլնի, այ ըսենց հազարավոր հարցեր կան որ ինձ տանջում են... կամ ասենք ոնցա որ ասումեն տիեզերքը անծարյածիրա, ասենք որ հանկարծ պրծավ դրանից հետո ինչա
    Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված...(Գրեյս Հոպպեր)

  25. #15
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ ջոկում, խի՞ եք իմ գյուտը անտեսում , սխա՞լ եմ ասում
    գնամ ես էլ նստացույց անե՞մ
    Չէ, նստացույց մի արա, հեսա քո մասին մի հատ գիտության բաժնում թեմա կբացեմ, կքննարկենք;

    Հ.Գ. Եթե 1 կիլովատով կարելի ա 10000 լիտր ջուր տաքացնել, էլ հավերժական շարժիչը ինչ ենք անում ?
    Վերջին խմբագրող՝ Bruno: 13.09.2012, 20:33:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ սիրտն է հեշտ գրավել
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 167
    Վերջինը: 04.02.2015, 18:56
  2. Հավերժական շարժիչի տեսակ , թե ...
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.03.2013, 02:35
  3. հաջորդաբար-զուգահեռ գրգռումով շարժիչ
    Հեղինակ՝ arm57, բաժին` Միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.01.2011, 03:01
  4. «Չորրորդ իշխանություն» թերթը փորձում են փակել
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.11.2009, 18:02
  5. Գրառումներ: 51
    Վերջինը: 02.11.2008, 01:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •