Ես չգիտեմ թե Մխիթարյանի պնդումը ով և ինչպես ա ուսումնասիրել, բայց համոզված եմ, որ ցանկացած մարդու (եթե նույնիսկ արտաքինից ցնդածի մեկն ա) պնդումը, թե ինքը հավերժական շարժիչ ա հայտնագործել պետք ա հավուր պատշաճի ուսումնասիրել: Բոլորս էլ երևի հասկանում ենք թե դրա օգտագործումը գյուղատնտեսությունից մինչև կենցաղ ինչքան կփոխի մեր կյանքը (մեղմ ասած): Ես իմ սիրողական հաշվարկներով կարծում եմ, որ ներկա կործանվող համակարգի փրկությունը կլինի հենց հավերժական շարժիչը:
Իսկ ընդհանրապես չի բացառվում որ արդեն բազմիցս տարբեր իրարից անտեղյակ մարդիկ հայտնագործել են էդ բանից, ուղղակի կա մի սենց բան. չեմ կարծում թե վերևներում փայլող աչքերով իրանց մոտ էկող գիտնականին պիտի «պրախոդ» տան: Ավելին, հավերժական շարժիչի գոյությունը հիմնահատակ կսատկացնի ներկա համակարգը ու վերևների մարդկանց իհարկե դա ձեռք չի տալիս: Ինքներդ մտածեք, ո՞նց կարա իրանց ձեռք տա իրանց ձեռքին նայող, աշխատանք ու մի կտոր հաց աղերսող ժողովրդի փոխակերպվելը անկախ մարդու: Ու ըստ էս տրամաբանության՝ եթե անգամ հավերժական շարժիչ հայտնագործվել ա, ապա հայտնագործողը լռեցվել ա:
Կա մի սենց տարբերակ էլ, որ որոշ մարդիկ ունեն ու օգտագործում են դրանից, բայց երբեք թույլ չեն տա որ դա հայտնի դառնա լայն հասարակությանը:
Ինչևե, ամեն դեպքում աններելի կլինի կորցնել իրական հավերժական շարժիչի գյուտը![]()
Էջանիշներ