User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: «Հավերժական շարժիչ» ստեղծողը փորձում է հացադուլով ուշադրություն գրավել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Հավերժական շարժիչ» ստեղծողը փորձում է հացադուլով ուշադրություն գրավել

    Այսօր Կառավարության շենքի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը, ով պնդում է, թե ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն ոչ ոք չի ուզում ընդունել այդ փաստը և հաշվի չի առնում մի շարք այլ հետազոտությունների արդյունքներ:

    iLur.am-ի հետ զրույցում հացադուլավորը ասել է, որ ինքը ապացուցել է, թե հարաբերականության տեսությանը, աստղագիտությանը, ֆիզիկային ու մաթեմատիկային վերաբերող միջազգայնորեն ընդունված հարյուրավոր պնդումներ և բանաձևեր սխալ են:

    «Կա ընդունված տարբերակ, որ ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակից) հարյուրից փոքր է, սակայն ես ապացուցել եմ, որ այն իրականում հարյուրից մեծ է: Հայտնաբերել եմ հավերժության շարժիչ, որը գտնվում է Սիլիկյան թաղամասի իմ տանը, տասը տարի շարունակ դիմել եմ տարբեր ատյաններ, ընդհուպ մինչև Գիտությունների ազգային ակադեմիա, սակայն անօգուտ՝ բանի տեղ դնող չկա, դրա համար էլ հացադուլ եմ անում»,- ասել է հացադուլավորը:

    Նրա խոսքով, Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ գործող Գիտությունների ազգային ակադեմիան մերժում է իր հետազոտությունները, քանի որ համոզված է, որ չի կարող գոյություն ունենալ հավերժական շարժիչ, իսկ վերջինիս հետազոտությունները որակում է որպես անհեթեթություններ:

    Հենրիկ Մխիթարյանը չի անդամակցում Գիտությունների ազգային ակադեմիային, միայն աշխատել է դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Նրա պնդմամբ, իր հետազոտությունների որոշ մասը ինքը ուղարկել է Հարվարդի համալսարան, սակայն երեք տարի է չկա որևէ պատասխան: Ըստ նրա՝ հնարավոր է, որ իր գյուտերը օգտագործվում են Հարվարդի համալսարանի կողմից, սակայն ՀՀ-ն հետամուտ չի լինում այդ հարցով:

    Հացադուլավորը բերել էր նաև շուրջ 15 արտոնագիր, որոնք տրվել են իրեն տարբեր ժամանակամիջոցում այս կամ այն գյուտի համար:
    Աղբյուր՝ ilur.am



    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.09.2012), keyboard (13.09.2012), Moonwalker (13.09.2012), Լեո (13.09.2012), Հարդ (13.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ սիրտն է հեշտ գրավել
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 167
    Վերջինը: 04.02.2015, 18:56
  2. Հավերժական շարժիչի տեսակ , թե ...
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.03.2013, 02:35
  3. հաջորդաբար-զուգահեռ գրգռումով շարժիչ
    Հեղինակ՝ arm57, բաժին` Միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.01.2011, 03:01
  4. «Չորրորդ իշխանություն» թերթը փորձում են փակել
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.11.2009, 18:02
  5. Գրառումներ: 51
    Վերջինը: 02.11.2008, 01:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •