Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լոնդոնը տասնհինգ-տասնվեց տարեկանում ա հավես: Կարդում ես, ջրի նման գնում ա մի գիրքը մյուսի հետևից: Բայց լավ ա՝ ժամաանկին դադար տվեցի: Հիմա որ կարդամ, հաստատ գիտեմ՝ սիրտս խառնելու ա:
Բյուր, կոնկրետ էդ գիրքը որ կարդաս, էն որ բանակում կարդացի ինձ զոռելով, վերջում էլ մի միտք մնաց՝ dafuq did I just read?, կհասկանաս ասենք էլի Լոնդոնի վարպետությունը կա, բայց ծույլ, չոգեշնչված, անմշակ ու չզարգացված գաղափարներով, աֆորիստիկ զիբիլ է, որի կեսը կարդում ես, ու հետո հասկանում, որ կարող էիր չկարդալ, որովհետև էական չի երկրորդ կեսում: Ընդհանրապես, գրքի առաջին (ու համեմատաբար տանելի) կեսը կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ, էլի: Որովհետև ոչ մի լուրջ կապակցում չունի երկրորդի հետ: Ոնց որ գրքի կեսը պատմես, թե ոնց ա մեկն իրա երեխային կորցնում ու տառապում, բան, հետո երեխային մոռանաս ու սկսես պատմել, թե ոնց ա էդ նույն մարդն ուրիշ քաղաքում նասկիներ գործում ու վերջում լուծումն էն լինի, որ պետք էր սկզբից էլ նասկի գործել: Այ էդ կարգի: