Rhayader-ի խոսքերից
Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկին կհանդիպեմ, ում դուր է եկել «Լուսնի հովիտը»: Լոնդոնի մնացած խիստ սոցիալիստական աշխատանքների նման արհեստական, շատ վատ pacing-ով, աֆորիստիկ աշխատանք է, որի ամբողջ պարունակությունը կարելի էր մի պարագրաֆով ասել՝ գյուղում մարդիկ լավ չեն ապրում, որովհետև ծույլ են, քաղաքում լավ չեն ապրում, որովհետև կապիտալի զոհեր են: Պետք է գնալ, գյուղում հող գնել, սեփականաշնորհել ու միկրոտնտեսությամբ նորմալ ապրել: Պրծավ: Գրքի մնացած պարունակությունը գրքի ասելիքին արհեստական է կպցրած: Հերոսները երկչափ են, ասես թղթից կտրած լինեն: Հայաստան մտել է, քանի որ սովետի ժամանակ ամերիկացի սոցիալիստներին շատ էին սիրում:
Ահամ: Լինել հնազանդ, մարդու տաք ձեռքի տակ քիչ ընկնել, ոչ թե աշխատել, այլ ձեռագործով զբաղվել: Հա, ու մեկ էլ՝ «ինչպես վառելափայտ հավաքել, երբ ամուսինդ բանտում է» ու «հազար ու մի խորհուրդ վիժելուց հետո հոգեբանական ապրումներից խուսափելու համար»:
Էջանիշներ