User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Հայրենասիրության ճիշտ և սխալ դրսևորումներ

  1. #1
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրենասիրության ճիշտ և սխալ դրսևորումներ

    Այս թեման ինձ շատ է հետաքրքրում։ Խոստովանեմ, ես հաճախ ահավոր ամաչում եմ օտարների առաջ մեր հայրենասիրական որոշ սխալ և անհամեստ դրսևորումների համար։ Ես տեսնում եմ, թե մեր պարծենկոտությունը, ամեն ինչ հայերից, Հայաստանից բխեցնելու, ամեն ինչ հայերի և Հայաստանի հետ կապելու մարմաջը որքան տհաճությամբ է ընկալվում օտարների կողմից։ Մեր այսպիսի «հայրենասիրությունը», ըստ իս, հակառակ ազդեցությունն է գործում օտարների վրա՝ նրանց վանում է մեզնից և ստիպում մեզ ծաղրել ու արհամարհել։

    Խնդրում եմ քննարկել այս թեման այստեղ և նշել, թե ինչն է, ըստ ձեզ, հայրենասիրության ընդունելի դրսևորում, և ինչը՝ մերժելի, որից պետք է աշխատեն հայերը ձերբազատվել։

    Որպես մեկնարկ՝ ուզում եմ նշել որոշ բաներ սխալ հայրենասիրության մասին՝ ըստ իմ պատկերացման։

    Այն մտայնությունը, թե հայերս պետք է օտարների առաջ միշտ մեզ «սրբագրված» ներկայացնենք, միշտ լավ կողմից՝ չհիշելով, չխոստովանելով նաև մեր թերությունները («Ինչպե՞ս կարելի է օտարների առաջ մեր «խոհանոցային» աղբը ցույց տալ»), սխալ է և ոչ միայն չի նպաստում մեր ազգային պատկերի՝ օտարների կողմից դրական ընկալմանը, այլ հակառակը՝ մեր մասին ավելի վատ տպավորություն է թողնում նրանց վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև որքան էլ մենք փորձենք ինչ-որ բան թաքցնել, աշխարհը շատ փոքր է, մենք էլ թաքստարանում չենք, որ օտարները չճանաչեն մեզ, սեփական աչքով չտեսնեն մեզ կամ մեր մասին գոնե չկարդան։ Մենք հավանաբար բարդույթավորված ազգ ենք, ունենք անլիարժեքության խնդիրներ (որոնք, դժբախտաբար, շատ լավ տեսանելի են օտարներին, և նրանք այդ մասին նշում են)։

    Ահավոր զզվում եմ, երբ որևէ օտարի, ով այցելել է Հայաստան, հայերը սկսում են ժպտալով հարցնել. «Ի՞նչ կարծիք ունեք հայ ժողովրդի մասին»։ Է ի՞նչ պիտի ասի այդ օտարը։ Եթե նույնիսկ վատ կարծիք էլ կազմած լինի, պիտի հաճոյական բաներ ասի, չէ՞։ Լրի՛վ ավելորդ ու անտեղի հարց։ Բայց մենք առանց դրա չենք կարող։ Մենք նման ենք այն աղջկան, ով գեղեցիկ է, բայց բարդույթավորված և ցանկություն ունի շարունակ լսելու օտարներից, թե ինքը որքան գեղեցիկ է, թե չէ իրեն շատ դժբախտ կզգա։

    Արդեն իմ ջղերի վրա է ազգում շարունակ կարդալն ու լսելը, որ մենք ամենաառաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, և հենց այսպես էլ մեծավ մասամբ ասում են հայերը օտարներին։ Գոնե միշտ հիշեն ասել, որ առաջին պետությունն ենք, որ պետականորեն ընդունել է այս կրոնը։ Թե չէ առաջին քրիստոնյա ժողովուրդը հաստատ մենք չենք և չարժե օտարներին այսքան անհամեստ երևալ։

    Հավանաբար, շատերդ գիտեք, որ Հերման Հեսսեն մի պատմվածք ունի՝ «Մասսագետների մոտ», որը հայերի մասին է։ Այս պատմվածքը թարգմանվել է նաև հայերեն։ Այն շատ վաղուց է գրվել, բայց պատկերը նույնն է, ինչ այսօր և կարծես այսօր գրված լինի։ Հեսսեն փաստորեն ծաղրում է մեր անհամեստ հայրենասիրությունը։ Եվ այս պատմվածքը շատ լավ ցույց է տալիս, որ օտարները շատ լավ էլ տեսնում են ամեն ինչ, և մեր ջայլամային վարքը պարզապես անիմաստ է։

    Ո՞րն է մեր այսպիսի ազգային անհամեստության պատճառը, և ինչո՞ւ, զարմանալիորեն, հայերի մեծ մասը դա չի տեսնում, որպեսզի դրանից ձերբազատվի։ Եվ ի՞նչ կարելի է անել ավելի առողջ և արժանապատիվ հայրենասիրություն դրսևորելու և դիմացինի մեջ զզվանք չհարուցելու համար։

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (10.09.2012), CactuSoul (11.09.2012), Chuk (10.09.2012), einnA (11.09.2012), ivy (10.09.2012), Lílium (15.07.2013), Lion (10.09.2012), Malxas (10.09.2012), Quyr Qery (10.09.2012), StrangeLittleGirl (12.09.2012), Tig (10.09.2012), VisTolog (10.09.2012), Աթեիստ (10.09.2012), Լեո (10.09.2012), Ձայնալար (10.09.2012), Մինա (17.04.2014), Ուլուանա (10.09.2012), Տրիբուն (12.09.2012), Ֆոտոն (10.09.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aynpes-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավանաբար, շատերդ գիտեք, որ Հերման Հեսսեն մի պատմվածք ունի՝ «Մասսագետների մոտ», որը հայերի մասին է։ Այս պատմվածքը թարգմանվել է նաև հայերեն։ Այն շատ վաղուց է գրվել, բայց պատկերը նույնն է, ինչ այսօր և կարծես այսօր գրված լինի։ Հեսսեն փաստորեն ծաղրում է մեր անհամեստ հայրենասիրությունը։ Եվ այս պատմվածքը շատ լավ ցույց է տալիս, որ օտարները շատ լավ էլ տեսնում են ամեն ինչ, և մեր ջայլամային վարքը պարզապես անիմաստ է։
    Մինչև հիմա վիճում են, թե Հեսսեն որ ազգին կամ պետությանն է նկատի ունեցել, բայց կարևորը, իհարկե, դա չէ - համաձայն եմ թեմայում բարձրացված մտահոգության հետ և կիսում եմ այն: Միաժամանակ ուզում եմ նշել, որ ինչպես կեղծ հայրենասիրությունը` ազգային սնապարծությունը, այնպես էլ բարդույթավորված հակահայրենասիրությունը ինձ համար անընդունելի են:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.09.2012), CactuSoul (11.09.2012), Freeman (10.09.2012), Lílium (15.07.2013), Malxas (10.09.2012), Tig (10.09.2012), Ուլուանա (10.09.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սնապարծությունը և պարծենկոտությունը ինձ համար էլ են անընդունաելի, բայց այնուամենայնիվ հայրենասիրության ավելցուկը նախընտրելի է անբավարար հայրենասիրությունից:
    Ընդհանուր առմամբ հայերը հայրենասեր ժողովուրդ են: Սնապարծության և պարծենկոտության դրսևորումները հիմնականում գալիս են մարդու անձնական մակարդակից: Մարդ ինչից որ հասկանում է ու որքան հասկանում է դրա շրջանակներում էլ արտահյտվում է:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.09.2012)

  7. #4
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Սնապարծությունը և պարծենկոտությունը ինձ համար էլ են անընդունաելի, բայց այնուամենայնիվ հայրենասիրության ավելցուկը նախընտրելի է անբավարար հայրենասիրությունից:
    Ընդհանուր առմամբ հայերը հայրենասեր ժողովուրդ են: Սնապարծության և պարծենկոտության դրսևորումները հիմնականում գալիս են մարդու անձնական մակարդակից: Մարդ ինչից որ հասկանում է ու որքան հասկանում է դրա շրջանակներում էլ արտահյտվում է:
    Խնդիրն այն է, որ ճշմարիտ հայրենասիրությունը միայն մի տեսակ է լինում՝ գործնական. այն ավելցուկ կամ պակասորդ չի ունենում։ Ես շատ «ավելցուկային հայրենասիրություն» ունեցող հայեր գիտեմ, որոնք միայն խոսքով են հայրենասեր, մինչ գործով միայն սեփական շահին են հետամուտ։ Ռուսախոս հայեր կան, որ ռուսերենով շարունակ հայասիրությունից ու հայրենասիրությունից են խոսում սեփական համերկրացիների հետ, չեն բարեհաճում հայերեն խոսել։ Մի նայեք մեր բլոգադաշտում ռուսախոս հայրենասերներն ինչքան շատ են։ Սիրտդ խառնում է։

    Անձնական մակարդակն էլ, երևում է, հայերիս մեծամասնության դեպքում, շատ ցածր է։ Ես սակավախոս ու գործով հայրենասեր քիչ հայերի եմ հանդիպում, ցավոք սրտի։

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.09.2012), einnA (11.09.2012), Freeman (10.09.2012), Lílium (15.07.2013), Lion (10.09.2012), Tig (10.09.2012), Ուլուանա (10.09.2012), Ֆոտոն (10.09.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aynpes-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրն այն է, որ ճշմարիտ հայրենասիրությունը միայն մի տեսակ է լինում՝ գործնական. այն ավելցուկ կամ պակասորդ չի ունենում։ Ես շատ «ավելցուկային հայրենասիրություն» ունեցող հայեր գիտեմ, որոնք միայն խոսքով են հայրենասեր, մինչ գործով միայն սեփական շահին են հետամուտ։ Ռուսախոս հայեր կան, որ ռուսերենով շարունակ հայասիրությունից ու հայրենասիրությունից են խոսում սեփական համերկրացիների հետ, չեն բարեհաճում հայերեն խոսել։ Մի նայեք մեր բլոգադաշտում ռուսախոս հայրենասերներն ինչքան շատ են։ Սիրտդ խառնում է։



    Անձնական մակարդակն էլ, երևում է, հայերիս մեծամասնության դեպքում, շատ ցածր է։ Ես սակավախոս ու գործով հայրենասեր քիչ հայերի եմ հանդիպում, ցավոք սրտի։
    Ես արտահայտեցի իմ կարծիքը: Ես ինքս հանդիպել եմ և անձամբ ճանաչում եմ շատ հայրենասեր հայերի: Հեռու գնալ պետք չէ, մեր ակումբում էլ կարելի է հանդիպել: Ընդ որում նրանցից ոմանց հետ իմ կարծիքները և քաղաքական հայացքները երբեմն հակաբևեռ են լինում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (10.09.2012), Մինա (17.04.2014)

  11. #6
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արտահայտեցի իմ կարծիքը: Ես ինքս հանդիպել եմ և անձամբ ճանաչում եմ շատ հայրենասեր հայերի: Հեռու գնալ պետք չէ, մեր ակումբում էլ կարելի է հանդիպել: Ընդ որում նրանցից ոմանց հետ իմ կարծիքները և քաղաքական հայացքները երբեմն հակաբևեռ են լինում:
    Հա բայց ես հո չասացի՞՝ ճշմարիտ հայ հայրենասերներ չկան։ Քիչ են՝ համեմատած մեծամասնության հետ։ Մի անգամ հեռուստատեսությամբ ինչ-որ բանավեճ էր, «Ակունք» համույթի ղեկավարը՝ Հարությունը, ասաց, որ հիմա հայեցի հայերը ազգային փոքրամասնություն են Հայաստանում։ Շատ դուրս եկավ։ Հիմա դուք երևի այդ ազգային փոքրամասնությանն եք պատկանում

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.09.2012), Lion (10.09.2012), Tig (10.09.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aynpes-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց ես հո չասացի՞՝ ճշմարիտ հայ հայրենասերներ չկան։ Քիչ են՝ համեմատած մեծամասնության հետ։ Մի անգամ հեռուստատեսությամբ ինչ-որ բանավեճ էր, «Ակունք» համույթի ղեկավարը՝ Հարությունը, ասաց, որ հիմա հայեցի հայերը ազգային փոքրամասնություն են Հայաստանում։ Շատ դուրս եկավ։ Հիմա դուք երևի այդ ազգային փոքրամասնությանն եք պատկանում
    Երևի ճիշտ կլիներ սկզբում սահմանել, թե որն եք համարում հայրենասիրություն: Եթե չափանիշերը շատ խիստ դրվեն գուցե մի 10 - 15 հոգի հազիվ հավաքվի:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.04.2014), Lion (10.09.2012), Tig (10.09.2012)

  15. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aynpes-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն մտայնությունը, թե հայերս պետք է օտարների առաջ միշտ մեզ «սրբագրված» ներկայացնենք, միշտ լավ կողմից՝ չհիշելով, չխոստովանելով նաև մեր թերությունները («Ինչպե՞ս կարելի է օտարների առաջ մեր «խոհանոցային» աղբը ցույց տալ»), սխալ է և ոչ միայն չի նպաստում մեր ազգային պատկերի՝ օտարների կողմից դրական ընկալմանը, այլ հակառակը՝ մեր մասին ավելի վատ տպավորություն է թողնում նրանց վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև որքան էլ մենք փորձենք ինչ-որ բան թաքցնել, աշխարհը շատ փոքր է, մենք էլ թաքստարանում չենք, որ օտարները չճանաչեն մեզ, սեփական աչքով չտեսնեն մեզ կամ մեր մասին գոնե չկարդան։ Մենք հավանաբար բարդույթավորված ազգ ենք, ունենք անլիարժեքության խնդիրներ (որոնք, դժբախտաբար, շատ լավ տեսանելի են օտարներին, և նրանք այդ մասին նշում են)։
    Սրբագրված պետք չի ներկայացնել: Սակայն, ինչպես Դուք արտահայտվեցիք, "խոհանոցային աղբը" նույնպես պետք չի պատահական արտասահմանցու առաջ ի ցույց դնել: Լավ ծանոթ արտասահմանցու հետ ես դա կարող եմ քննարկել, իսկ անծանոթը կամ նոր ծանոթը յոլա կգնա: Գրեթե ամեն մարդ ունի տնային շորեր և դրսի շորեր, նույնը այստեղ է:

    որևէ օտարի, ով այցելել է Հայաստան, հայերը սկսում են ժպտալով հարցնել. «Ի՞նչ կարծիք ունեք հայ ժողովրդի մասին»։
    Երբևէ չեմ իմացել, որ նման հարց տան: Իրոք, հիմար հարց է:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.04.2014), Lion (10.09.2012), Tig (10.09.2012)

  17. #9
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրբագրված պետք չի ներկայացնել: Սակայն, ինչպես Դուք արտահայտվեցիք, "խոհանոցային աղբը" նույնպես պետք չի պատահական արտասահմանցու առաջ ի ցույց դնել: Լավ ծանոթ արտասահմանցու հետ ես դա կարող եմ քննարկել, իսկ անծանոթը կամ նոր ծանոթը յոլա կգնա: Գրեթե ամեն մարդ ունի տնային շորեր և դրսի շորեր, նույնը այստեղ է:
    Խոհանոցային աղբով նկատի ունեի այն վատը, որը, միևնույն է, տեղեկութային և համացանցային այս դարում ամենուր կարելի է կարդալ և լսել, այսինքն՝ հնարավոր չէ թաքցնել։ Այսինքն՝ եթե ինչ-որ բան վատ է մեր հայրենիքում կամ ժողովրդի մեջ, կարիք չկա այն թաքցնելու, ավելին՝ համառորեն դրա հակառակը պնդելու, ինչը հաճախ անում են մեր հայրենակիցները։

    Երբևէ չեմ իմացել, որ նման հարց տան: Իրոք, հիմար հարց է:
    Շատ են տալիս։ Լրատվամիջոցներին որ հետևեք, կտեսնեք, որ այդպես է։

  18. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aynpes-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոհանոցային աղբով նկատի ունեի այն վատը, որը, միևնույն է, տեղեկութային և համացանցային այս դարում ամենուր կարելի է կարդալ և լսել, այսինքն՝ հնարավոր չէ թաքցնել։ Այսինքն՝ եթե ինչ-որ բան վատ է մեր հայրենիքում կամ ժողովրդի մեջ, կարիք չկա այն թաքցնելու, ավելին՝ համառորեն դրա հակառակը պնդելու, ինչը հաճախ անում են մեր հայրենակիցները։
    Ստել պետք չի: Բայց ճիշտը կարելի է տարբեր ձևերով ասել: Մի բան է ասել "զզվում եմ մեր կոռումպացված կառավարությունից", այլ բան է ասել "կոռուպցիայի մակարդակը մեր երկրում, ցավոք սրտի, դեռ բարձր է, սակայն պայքար այդ ուղղությամբ տարվում է, նախկին տարիների համեմատ կա առաջընթաց": Եվ ընդհանրապես, կարելի է այդ մասին չխոսել, համենայն դեպս, ինքնուրույն չտանել թեման այդ ուղղությամբ:
    Հլը փորձի անգլիացուն ասա, որ իր ազգը հարբեցող է: Կամ հույնին ասա, որ իր ազգը ծույլ է: Կամ հնդիկին` որ խոզ է: Հետո կպատմես, թե ինչ ռեակցիա տվեցին
    Չնայած, որ այդ ամենը հայտնի փաստ է
    որը, միևնույն է, տեղեկութային և համացանցային այս դարում ամենուր կարելի է կարդալ և լսել

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.04.2014), Lílium (15.07.2013), Lion (10.09.2012), Tig (10.09.2012)

  20. #11
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ճիշտ կլիներ սկզբում սահմանել, թե որն եք համարում հայրենասիրություն: Եթե չափանիշերը շատ խիստ դրվեն գուցե մի 10 - 15 հոգի հազիվ հավաքվի:

    Հայրենասիրության վերաբերյալ կարելի էր առանձին թեմա բացել։ Հայրենասիրությունը, հայրենիքի (ինչպես նաև ազգի) հանդեպ սեր լինելով, դժվար է սահմանել ու բացատրել ճիշտ այնպես, ինչպես սերը։ Բայց ինձ համար դա նախևառաջ սեփական երկրի և ազգի հանդեպ ծառայության ոգով լցված լինելն է և այն գիտակցությունը, որ դու միայն քեզ համար չես ապրում և որ, եթե անհրաժեշտ է, սեփական շահդ պիտի զոհաբերես ընդհանուրի շահին։ Հայրենասիրությունը սեփական լեզվի մասին հոգ տանելն է, այն չաղավաղելը, օտար անհարկի բառերով չխճողելը, հատկապես թուրքերն բառերով, սեփական զավակներին օտար անուններով չկնքելն ու հեռուստասերիալներով օտար անձնանուններ չքարոզելը, ինչը վերջերս մեծ թափ է առել՝ համոթ մեզ։ Հայրենասիրությունը ամեն փոքրիկ նեղությունից խուսափելով՝ հայրենիքը չլքելն է։ Հայրենասիրությունը, ի վերջո, միմյանց մասին հոգ տանելն է, որ երկրում էլ որ լինենք, և միմյանց չվնասելը։ Ես չեմ տեսնում, որ մենք օգնում ենք միմյանց։ Հայաստանում՝ այս փոքրիկ երկրում, բազմաթիվ թշվառ ու աղքատ մարդիկ կան, և հարուստները թքած ունեն նրանց և նրանց խնդիրների վրա, բայց հայրենասիրական ճառեր են կարդում։

    Որ նշեցի, թե հայրենասիրությունը ինչ է ինձ համար, պիտի նշեմ, որ դա օտարների առաջ ցուցադրվելը չէ բնավ և մեր ազգի գովաբանությունը չէ։ Թող օտարները տեսնեն մեր բարեշեն երկիրը, մեր ազգային արժանապատվությունը, մեր նվաճումները և իրենք նախաձեռնարկ լինեն մեզ գովաբանելու։

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.09.2012), E-la Via (17.04.2014), Lílium (15.07.2013), Lion (10.09.2012), Tig (10.09.2012)

  22. #12
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստել պետք չի: Բայց ճիշտը կարելի է տարբեր ձևերով ասել: Մի բան է ասել "զզվում եմ մեր կոռումպացված կառավարությունից", այլ բան է ասել "կոռուպցիայի մակարդակը մեր երկրում, ցավոք սրտի, դեռ բարձր է, սակայն պայքար այդ ուղղությամբ տարվում է, նախկին տարիների համեմատ կա առաջընթաց": Եվ ընդհանրապես, կարելի է այդ մասին չխոսել, համենայն դեպս, ինքնուրույն չտանել թեման այդ ուղղությամբ:
    Հլը փորձի անգլիացուն ասա, որ իր ազգը հարբեցող է: Կամ հույնին ասա, որ իր ազգը ծույլ է: Կամ հնդիկին` որ խոզ է: Հետո կպատմես, թե ինչ ռեակցիա տվեցին
    Չնայած, որ այդ ամենը հայտնի փաստ է
    Ձեր ասածները հայտնի փաստեր չեն։ Դրանք շատ տգեղ պիտակներ են ազգերի հասցեին։ Բնական է, եթե որևէ ազգի հասցեին պիտակ ես փակցնում, դա վիրավորական է, և արձագանքն էլ համապատասխան կլինի ստացված վիրավորանքին։ Եթե մեր ազգի հասցեին էլ որևէ պիտակ փակցնեն, անշուշտ ես էլ կվրդովվեմ։ Ես սրա մասին չեմ խոսում։

  23. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aynpes-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենասիրության վերաբերյալ կարելի էր առանձին թեմա բացել։ Հայրենասիրությունը, հայրենիքի (ինչպես նաև ազգի) հանդեպ սեր լինելով, դժվար է սահմանել ու բացատրել ճիշտ այնպես, ինչպես սերը։ Բայց ինձ համար դա նախևառաջ սեփական երկրի և ազգի հանդեպ ծառայության ոգով լցված լինելն է և այն գիտակցությունը, որ դու միայն քեզ համար չես ապրում և որ, եթե անհրաժեշտ է, սեփական շահդ պիտի զոհաբերես ընդհանուրի շահին։ Հայրենասիրությունը սեփական լեզվի մասին հոգ տանելն է, այն չաղավաղելը, օտար անհարկի բառերով չխճողելը, հատկապես թուրքերն բառերով, սեփական զավակներին օտար անուններով չկնքելն ու հեռուստասերիալներով օտար անձնանուններ չքարոզելը, ինչը վերջերս մեծ թափ է առել՝ համոթ մեզ։ Հայրենասիրությունը ամեն փոքրիկ նեղությունից խուսափելով՝ հայրենիքը չլքելն է։ Հայրենասիրությունը, ի վերջո, միմյանց մասին հոգ տանելն է, որ երկրում էլ որ լինենք, և միմյանց չվնասելը։ Ես չեմ տեսնում, որ մենք օգնում ենք միմյանց։ Հայաստանում՝ այս փոքրիկ երկրում, բազմաթիվ թշվառ ու աղքատ մարդիկ կան, և հարուստները թքած ունեն նրանց և նրանց խնդիրների վրա, բայց հայրենասիրական ճառեր են կարդում։

    Որ նշեցի, թե հայրենասիրությունը ինչ է ինձ համար, պիտի նշեմ, որ դա օտարների առաջ ցուցադրվելը չէ բնավ և մեր ազգի գովաբանությունը չէ։ Թող օտարները տեսնեն մեր բարեշեն երկիրը, մեր ազգային արժանապատվությունը, մեր նվաճումները և իրենք նախաձեռնարկ լինեն մեզ գովաբանելու։
    Շատ լավ էր ասված, ապրես: Բայց ընդհանրապես, ինձ թվում է իրական հայրենասեր մարդը պետք է վատ զգա, որ իրեն... "հայրենասեր" ասեն: Նույն վիճակն է, որ ասենք նորմալ մարդուն... "մայրասեր" ասեն - էդ ինքստինքյան պարզ է, իսկ որ ընդգծում ես, կարծես... կասկածի տակ ես առնում, որ մարդը կարող էր տենց չլինել, բայց տենցա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.09.2012), E-la Via (17.04.2014)

  25. #14
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ընդհանրապես, ինձ թվում է իրական հայրենասեր մարդը պետք է վատ զգա, որ իրեն... "հայրենասեր" ասեն: Նույն վիճակն է, որ ասենք նորմալ մարդուն... "մայրասեր" ասեն - էդ ինքստինքյան պարզ է, իսկ որ ընդգծում ես, կարծես... կասկածի տակ ես առնում, որ մարդը կարող էր տենց չլինել, բայց տենցա
    Համաձայն եմ։

    Ի դեպ, չկարողացա գտնել շնորհակալություն հայտնելու կոճակը...

  26. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aynpes-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր ասածները հայտնի փաստեր չեն։ Դրանք շատ տգեղ պիտակներ են ազգերի հասցեին։ Բնական է, եթե որևէ ազգի հասցեին պիտակ ես փակցնում, դա վիրավորական է, և արձագանքն էլ համապատասխան կլինի ստացված վիրավորանքին։ Եթե մեր ազգի հասցեին էլ որևէ պիտակ փակցնեն, անշուշտ ես էլ կվրդովվեմ։ Ես սրա մասին չեմ խոսում։
    Իսկ ինչի՞ մասին եք խոսում: Կարելի՞ է օրինակներով: Ասենք, ի՞նչ պիտի ասենք արտասահմանցուն մեր մասին, որ չենք ասում:

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 35
    Վերջինը: 22.07.2014, 00:20
  2. Արդյո՞ք ճիշտ է ...
    Հեղինակ՝ Գանգրահեր, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2011, 13:12
  3. Ո՞րն է ճիշտ ապրելակերպը
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 03.05.2010, 12:01
  4. Սխալ տեղում, սխալ ժամանակ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.06.2008, 02:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •