Տրիբուն-ի խոսքերից
Ընգեր, կարելի ա երկար բարակ գրել հայրենասիրության մասին, ծովից-ծով, ամեն հայկական շնչով լցված անկյուն, ամեն եկեղեցու քար, ամեն աղբյուրի ջուր, հայ ես դու, հայ եմ ես, վախ քու ցաը տանեմ ես .... ու սենց:
Բայց արի մի հատ սառը գլխով ու լայն բացած աչքերով նայի իրականությանը: Ծովից-ծովից տակը մնացել ա մի կտոր երկիր, որը կռվով-դավով, արյունով, ղալմաղալով պահել ենք, ու ուզում ենք վրեն նորմալ ապրենք, նորմալ երկիր սարքենք: Ընթացքում լիքը ճոռոմ խոսում ենք հողից, ջրից, հայրենիքից, հերոսներից: Ու ովքե՞ր են էտ հիմնական հայրենասեր խոսացողները - մեր ունեցած ու ԱԺ-ում նստած երկու հերոս գեներալները, Մանվելն ու Սեյրանը անլեզու սադիստներ են, «Տիգրան Մեծ», «Մաշտոց», «Խորենացի», «Նարեկացի», «Խիզախության համար» բոլոր մեդալակիրները մեկը մյուսից գռեհիկ հայվաններ են, Լիսկա, Մուկ, Բուռնաշ, Շմայս, ԵԿՄ նախագահության անդամ ա Լֆիկը, ու հարենիքը հայրենասիրաբար սիրում են բոլորը միասին:
Ես գալիս եմ մի հատ պարզ եզրակացության - մեր հայրենասիրության կոնցեպցիան ոտից գլուխ սխալ ա, եթե մեզ բերել հասցրել ա սրան: Մենք մի բան նենց չենք անում: Մենք հավայի խոսում ենք, բայց իրական հայրենասիրություն չկա մեջներս: Մենք սիրում ենք հայրենասիրությունը կապել վերացական տերմինների հետ (հող, ջուր, օդ, ծովից ծով, արյուն) էն դեպքում, երբ իրական հայրենասիրությունը կարող ա սովորական զիբիլը գետնին թափելուց էն կողմ պիտի չգնա, կամ պիտի լինի հարկերը լրիվ ու ժամանակին վճարելը, կամ սենց մի բան: Եթե մեր էսօրվա հասկացած հայրենասիրությունն էս ա, ես ոչ ուզում եմ հայրենիք ունենամ, ոչ էլ ուզում եմ հայրենասեր լինեմ, քանի որ որ կողմս նայում եմ, մենք հայրենասերներովս լացացնում ենք հայրենիքի մայրիկը: Ու ամենախորը լացացնողները պարգևատրվում են հայրենիքի ծառայության մեդալներով:
Էջանիշներ