Անգլերենում մի էսպիսի արտահայտություն կա. Always expect the unexpected, որ նշանակում է ՝ Միշտ սպասի՛ր ամենաանսպասելիին: Ու էնքան ճիշտ արտահայտություն ա, համենայնդեպս՝ ինձ համար: Օրդ ու օրվադ պլանները մի ակնթարթում էնպես կարող են փոխվել, որ ինքդ էլ չհասկանաս, թե ինչ կատարվեց: Էսօր ինձ մոտ էդ օրերից մեկն էր: Երբ բացարձակ հույս չկար, որ ամեն բան կլինի իմ սրտի ուզածի պես, գլխումս մի փայլուն միտք ծագեց ու հենց դրա շնորհիվ կամ դրա արդյունքում այսօր մի հիասքանչ անձնավորություն օրս տաք ու պայծառ գույներով ներկեց՝ չնայած բավականին ցուրտ եղանակին:Շնորհակալ եմ Մերիիիս, որ կաաաաաաաս, հազվադեպ են պատահում քեզ պես մեծահոգի ու ներողամիտ մարդիկ, քեզ նմաններին կարմիր գրքում գրանցելն էլ քիչ է
Անուշաբույր ու քեզ նման պուպուշ վարդերի մասին էլ չխոսեմ: Հրաշքիկնեեր: Անչաաաաափ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ:
Էջանիշներ