Գիտե՞ք, հիմա չեմ կարողանում հասկանալ էն մարդկանց, ովքեր շարունակ բողոքում են, թե չափից դուրս զբաղված են, ոչինչ չեն հասցնում, գործերով են ողողված: Չհավատաք նման մարդկանց երբեք, որովհետև նրանք կամ չափազանցնում են, կամ էլ պարզապես իրենց ժամանակը ռացիոնալ դասավորել չեն կարողանում: Լուրջ եմ ասում, ավելի շուտ իմ փորձից եմ ասումԱմռան երեք ամիսն անցավ, գնաց, ու ես ոչ մի պիտանի բան չարեցի... ինչ էլ որ անում էի, անում էի փնթփնթալով ու դժգոհելով, դեռ մի բան էլ ավելին՝ ասում էի, որ ժամանակ չունեմ ու էդ էն պարագայում, երբ մի կարգին անելիք էլ չունեի… Հիմա՞... հիմա իսկի հանգստյան օր չունեմ. երկու տեղ աշխատելով հանդերձ՝ սովորում էլ եմ ու դրա հետ մեկտեղ հասցնում եմ անել ամեն բան՝ հոգնածություն բացարձակապես չզգալով: Բա էդ ո՞նց էղավ: Ուղղակի ժամանակս ռացիոնալ եմ դասավորում, ինչի արդյունքում կարողանում եմ և՛ մի լավ զվարճանալ, և՛ մի լավ հանգստանալ, և՛ խոհանոցում ինձ մեկ-մեկ շեֆ զգալ և՛ տան մաքրությամբ զբաղվել: Էնպես որ, ամեն ինչ ճիշտ դասակարգելու ու ռացիոնալ տնօրինելու դեպքում զբաղվածության, շատ խառը լինելու ու գործերով ողողված լինելու խնդրին երբևէ չեք բախվի: Պարզապես վերջերս «զբաղված լինել» հարադիր բայը հոմանիշ է դարձել «ցանկություն չունենալ» բային: Այդքան մի բան: Մեկը մյուսին կարող են հեշտությամբ փոխարինել, ինչն, ըստ իս, բավականին բացասկան երևույթ է… Լավ չի:
Էջանիշներ