Բարև՛ ակումբի ընթերցասեր և ոչ ընթերցասեր, օրագրամոլ և օրագրատյաց, հետաքրքրասեր և ոչ այնքան հետաքրքրասեր հասարակությանը:
Ժողովու՜րդ, բացել եմ, բացեեեեել, օրագիր եմ բացել:
Օրագի՞ր... էն էլ անձնակա՞ն...
Չէ՛, սա հաստատ ինձ համար չի, որովհետև իրականում սա ոչ թե օրագիր է, այլ մտապահոցի նման մի բան… Էստեղ ես ուղղակի անմահացնելու եմ մտքերս, այո՛, այո՛ հենց իմ մտքերը՝ թեկուզ մի քիչ թերի, թեկուզ մի քիչ էլ բծավոր ու մի քիչ էլ անմշակ, բայց դե դա չէ կարևորը… Գլխավորն այն է, որ դրանք իմ սեփականությունն են, իմ մտորումների ծնունդը… Մտքեր և ինչու չէ նաև մտատանջություններ, որոնք հղացել, հղանում ու դեռ հղանալու են մի երկարատև ճանապարհորդության ընթացքում, որին կյանք են կոչում:
Դեհ, ուրեմն բարի գալուստ Նարե91-ի մտապահոց
Էջանիշներ